Սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով |hetq.am|
15:34 - 19 ապրիլի, 2024

Սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով |hetq.am|

hetq.am: Այն հայտարարությունները, թե հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ասել, թե իբր մեր խաղաղապահների անգործության պատճառով հայերը հեռացել են Ղարաբաղից, սխալ է»,- հայտարարել է Լավրովը։

Լավրովն այն կարծիքին է, թե Հայաստանն ամենից շատ օգուտն ունի ԵԱՏՄ-ում։

«ԵԱՏՄ-ից Հայաստանը համամասնորեն ամենաշատ օգուտներն է ստանում։ Հաշվարկված է, որ Հայաստանի տնտեսության 35 տոկոսն իրականացվում է ԵԱՏՄ-ին մասնակության հաշվին»,- նշել է Լավրովը։

«Հայաստանը, լինելով փոքր երկիր, ԵԱՏՄ-ին շատ ավելի քիչ է վճարում, քան մյուսները, այդ թվում՝ ֆինանսական ներդրումների մասով, բայց բացարձակ հավասար իրավունքներ ունի բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ, երբ որոշումներ են կայացվում, երբ քվեարկում են Եվրասիական տնտեսական միության անդամները»,- թեման եզրափակել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել