Ոսկե ծիրան

Միջազգային կինոփառատոն: Հիմնադրվել է 2004-ին։ Անվանվել է այդպես, քանի որ ծիրանը խորհրդանշում է Հայաստանը և նրանից անբաժան է: Ծիրանի լատիներեն անվանումը` “prunus аrmeniaсa”, նշանակում է հայկական սալոր, իսկ ծիրանագույնի տաք երանգն առկա է հայկական պետական դրոշի վրա, բայցևայնպես, փառատոնի ծնունդը պատահականություն չէր:

Հայ կինոն մեծ արձագանք առաջացրեց փառատոների և հետահայաց ցուցադրությունների ժամանակ. Փարիզի Պոմպիդու կենտրոն (1993), Մոնրեալ (2000), Բոլոնյա (2003), և այլն: Միջազգային հաջողություն ունեցան Հարություն Խաչատրյանի, Սուրեն Բաբայանի, Վիգեն Չալդրանյանի, Դավիթ Սաֆարյանի, Նարինե և Արսեն Մկրտչյանների, Էդգար Բաղդասարյանի և այլ հայ ռեժիսորների նոր ֆիլմերը:

Երևանի Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնում ֆիլմերը ներկայացվում են երկու միջազգային մրցութային բաժիններում` խաղարկային և վավերագրական: Յուրաքանչյուր անվանակարգում մեկ Ոսկե Ծիրան և Հատուկ հիշատակում (Արծաթե Ծիրան) մրցանակ է հանձնվում: Փառատոնն ունի հատուկ համահայկական մրցութային բաժին, Հայկական համայնապատկերը` հայկական ծագում ունեցող կինոգործիչների ֆիլմերի համար:

Փառատոնի բացումը մշտապես նշանավորվում է ավանդական ծիրանօրհնեքով՝ այն մրգի օրհնությամբ, որով հայտնի է Հայաստանը: 

Հակասությունների մեջ ներգրավված չեմ, այդ մասին ոչինչ չգիտեմ․ Սփեյսին՝ Երևանում իր դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասին
 |armenpress.am|

Հակասությունների մեջ ներգրավված չեմ, այդ մասին ոչինչ չգիտեմ․ Սփեյսին՝ Երևանում իր դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասին |armenpress.am|

armenpress.am: Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին անդրադարձել է Հայաստանում իր դեմ անցկացվող ցույցերի մասին հարցին։  Քևին Սփեյսին թեմային անդրադարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում իր երկրպագուների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ «Ինձ հրավիրել են ձեր երկիր՝ որպես կինոփառատոնի պատվավոր հյուր, ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը։ Երեկ հրաշալի ժամանակ եմ անցկացրել ուսանողների հետ։ Ես ոչ մի հակասությունների մեջ ներգրավված չեմ, այդ մասին ոչինչ չգիտեմ»,-  ասել է Սփեյսին։ Քևին Սփեյսին Հայաստան է հրավիրվել՝ որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր։ Օսկարակիր դերասանը հուլիսի 9-ին Կինոյի տանը բաց հանդիպում է անցկացնում իր երկրպագուների հետ։ Մի շարք հասարակական կազմակերպություններ վերջին օրերին իրենց բողոքն էին արտահայտել Քևին Սփեյսիի՝ Հայաստան այցի առնչությամբ։ Պատճառն այն է, որ դերասանը մեղադրվել է սեռական բռնություն գործադրելու մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ դատարանն անմեղ էր ճանաչել ու արդարացրել էր նրան։ Դերասանի հանդիպումը երկրպագուների հետ պետք է կայանար Ամերիկյան համալսարանում, սակայն ՀԿ-ների բողոքի պատճառով այն չեղարկվեց, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիպումը կկայանա Կինոյի տանը։ 
17:57 - 09 հուլիսի, 2024
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

«Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։ ««Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլև շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։   Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:   Նա կերպարներ է կյանքի կոչել 1990-2010-ականների ամենաակնառու ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Քեյ-Փեքսը» (2001), «Յոթը» (1995), «Ամերիկյան գեղեցկությունը» (1999), «Կասկածելի դեմքերը» (1996), «Խաղաթղթե տնակը» հեռուստասերիալը (2013-2017) և այլն:   Քևին Սփեյսին համագործակցել է վերջին 40 տարվա լավագույն ամերիկացի ու բրիտանացի ռեժիսորների՝ Դևիդ Ֆինչերի, Ալան Փարքերի, Սեմ Մենդեսի, Էդգար Ռայթի, Քըրթիս Հենսոնի, Ջեյ. Սի. Չենդորի, Ջոն Լասեթերի, Դունքան Ջոնսի, Մայք Նիքոլսի, Բրայան Սինգերի, Ջեյմս Ֆոուլիի, Ալան Ջեյ. Փաքուլայի և այլոց հետ՝ էկրանին հայտնվելով Բրեդ Փիթի, Մարտին Ֆրիմենի, Ալ Պաչինոյի, Քիմ Բեյսինգերի, Ռասել Քրոուի, Սեմ Ռոքուելի, Գուինեթ Փելթրոուի, Ջեֆ Բրիջեսի, Ջեք Լեմոնի, Անետ Բենինգի պես աստղերի կողքին:   Սփեյսիի այցը իրականացվել է փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ»,–ասված է հայտարարության մեջ։      
21:49 - 25 հունիսի, 2024
«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը

«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը

Հայտնի է Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը․ տեղեկացնում են կինոփառատոնի լրատվական ծառայությունից։ Ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Ժյուրիի կազմում է Փիթեր Սքարլեթը, ով ամերիկացի կինոգետ է, ով երկար տարիներ եղել է Եվրոպայի ամենաճանաչված կինոարխիվի՝ Ֆրանսիական ֆիլմադարանի տնօրենը, «Թրայբեքա» հեղինակավոր կինոփառատոնի գործադիր տնօրենը և Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը։ Մյուս ժյուրիի անդամն է Ալեքսանդրիա Բոմբաքը, ով ամերիկացի մրցանակակիր օպերատոր, մոնտաժող և ռեժիսոր է, ով հայտնի է թեժ գոտիներում ապրող մարդկանց ճակատագրերն ուսումնասիրող վավերագրական ֆիլմերով։ Ժյուրիի անդամներից Գրիգոր Պըլտյանը լայնորեն ճանաչված է իբրև ժամանակակից արևմտահայ գրականության ամենակարևոր գրական գործիչներից, ով հեղինակել է աշխարհի տարբեր ծայրերում հրատարակված ավելի քան 30 հատոր աշխատանք։ Խայմե Մարտին Նոգերան իսպանացի մշակութային մենեջեր է, ով 1988-2011թթ․ ղեկավարել է Բենալմադենայի կարճամետրաժ ֆիլմերի և ալտերնատիվ կինոյի միջազգային փառատոնը և հիմնադրել Մարբելայի կինոփառատոնը։ Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Նշենք նաև, որ «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
10:58 - 17 հունիսի, 2024
«Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն. Ժաննա Անդրեասյան

«Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն. Ժաննա Անդրեասյան

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է. հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր բացումը։ Մեկնարկին փառատոնի պատվավոր հյուրերը, աջակիցներն ու պարզապես մշակութասեր մարդիկ անցել են կարմիր գորգի վրայով: «Ոսկե ծիրան» փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտութան, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով փառատոնի կազմակերպիչներին ու հյուրերին՝ կինոտոնի բացման առիթով, նախարարն առանձնահատուկ շեշտել է, որ տարին հոբելյանական է թե՛ հայկական կինոյի, թե՛ անիմացիայի, թե՛ փառատոնի համար։ ««Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն։ Մենք լավագույն ֆիլմերին առնչվելու և հայտնի մարդկանց հյուրընկալելու հնարավորություն ունենք, ինչը ևս պայմաններ է ստեղծում հայ կինոարտադրության զարգացման համար։ Փառատոնի մեկնարկին մենք դիտելու ենք մի ֆիլմ, որը հինգ երկրի, այդ թվում՝ Հայաստանի համարտադրություն է»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։ Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։ Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը և Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։ Բացման հանդիսավոր արարողությանը Տակեշի Կիտանոն և Դարդեն եղբայրներն արժանացել են «Փարաջանովյան թալեր» մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։ Փառատոնի մեկնարկն ազդարերել են կինոտոնի երեք հիմնադիրները՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնի բացման արարողությանը հաջորդել է ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմի ցուցադրությունը, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։ Ֆիլմը նույն օրը ցուցադրվում էր նաև Արցախում։ «Ոսկե ծիրան»-ն այս տարի անցկացվում է հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Այս տարի Երևանի կինոյի տունը և Մոսկվա կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։ Ավանդական ռանդեվուները կանցկացվեն ՀԲԸՄ-ում։ Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։ Նշենք նաև, որ «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Թիմ» ընկերությունների խումբը և «Արարատ» կոնյակի գործարանը։
13:23 - 10 հուլիսի, 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

 |armenpress.am|

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները |armenpress.am|

armenpress.am: Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց  փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը, Արծաթե ծիրան ստացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, Հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։ Մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկարի»: Թերի Ջորջի հայտնի աշխատանքներից  են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։ Մրցանակները հանձնելիս Թերի Ջորջը շնորհակալություն հայտնեց փառատոնի հիմնադիրներին, ժյուրիի  անդամներին՝ կախարդական համարելով Երևանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: «Պետեր վան Բյուրենի անվան տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Քուրդուին Այուբի «Արևը», Արծաթե ծիրանի՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։ FIPRESCI մրցանակը տրվեց Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը» կինոնկարին: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը, Արծաթե ծիրան ստացավ Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը, հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սալեհի «Գիշերը»։   «Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ» ստացավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» (լավագույն հայկական կարճամետրաժ) կինոնկարը: Համբարձումյանը բեմ բարձրացավ և ժպիտով ասաց, որ ժամանակին զբաղված է եղել հայկական ֆիլմերը քննադատելով, այժմ ինքն է կինոնկար նկարահանում և սպասում է քննադատությունների: «Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ ստացավ Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։ Մրցանակը հանձնեց 2019 թվականին «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր եզդի իրավապաշտպան, գրող և ակտիվիստ Միրզա Դինային: «Կարող էինք շատ երկար խոսել փառատոնի մասին, անդրադառնալ 150-ից ավելի հյուրերին, բայց մեզ համար ավելի էական է այն փաստը, որ փառատոնը մեզ համար դարպաս է, որը տարվա մեջ բացվում է ընդամենը 7 օր, և մենք էկրանների միջով ներս ենք հրավիրում ամբողջ աշխարհին, նաև այն հրաշալի հյուրերին, որոնք ներս են մտնում այդ դռնով: Դռները փակելուց առաջ մենք այդ դարպասի բանալին փորձում ենք հանձնել բոլոր մասնակիցներին»,- ասաց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը: Մրցանակաբաշխության ավարտին բեմ բարձրացավ «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: Նա շնորհակալություն հայտնեց փառատոնի ժյուրիի անդամներին, հյուրերին, հանդիսատեսին: «Կարծում եմ՝ բոլորս այսօր մրցանակակիրներ ենք, որովհետև հաղթահարել ենք դժվարին ժամանակաշրջան: Ե՛վ կինոգործիչներն աջակցեցին փառատոնի կայացմանը, և՛ հովանավորները: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,-ասաց նա՝ բեմ հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել կինոփառատոնի անցկացման գործում: Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։ Ըստ սցենարի՝ երբ Արցախի Հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանն ապաստան է գտնում և սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է Արցախյան 44-օրյա պատերազմի մի ամբողջական և բազմաշերտ պատմագրություն։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնն անցկացվեց հուլիսի 10-17-ը: Փառատոնին ցուցադրվեց շուրջ հարյուր ֆիլմ: Հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել մի շարք պատվավոր հյուրեր, որոնցից էին իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջատար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին և այլք։ Փառատոնն անցկացվեց Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
10:02 - 18 հուլիսի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին՝ օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ Թերի Ջորջին, փառատոնի պատվավոր հյուր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Կոստա-Գավրասին, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Մայքլ Գյուրջյանին և գրող, հումանիստ, ակտիվիստ Միրզա Դինայիին՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար ու գործադիր տնօրեն Կարեն Ավետիսյանը: Վարչապետը ողջունել է կինոաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությունը մեր երկրում անցկացվող մշակութային նշանակալի իրադարձությանը, որը նպաստում է կինոարդյունաբերության զարգացմանը, մասնագիտական շփումների ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կինոարտադրության զարգացումը կարևոր է ոչ միայն մշակույթի, այլև կրթության, գիտության, տեխնոլոգիաների համար, և Հայաստանը շահագրգռված է ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով հաղորդակից լինել այդ գործընթացին: Հարություն Խաչատրյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության օժանդակությունը կինոփառատոնի անցկացմանը և մանրամասներ ներկայացրել դրա ընթացքի վերաբերյալ: «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներն էլ երախտագիտություն են հայտնել միջոցառմանը մասնակցելու հրավերի համար և կիսվել տպավորություններով՝ ընդգծելով, որ վայելում են իրենց ժամանակը Հայաստանում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կինեմատոգրաֆիայի զարգացման միտումների ու  հեռանկարների վերաբերյալ: Քննարկվել են այս ոլորտում ներդրվող ռեսուրսների արդյունավետ կիրառմանը, կինոշուկայի, որակյալ կինոարդյունաբերության զարգացմանը, երիտասարդ մասնագետների խրախուսմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության նախաձեռնած բարեփոխումները մշակույթի ու կրթության բնագավառներում, որոնց նպատակը որակական փոփոխություններն են, զարգացման միտված արժեհամակարգի և միջավայրի ձևավորումը: Կառավարության ղեկավարը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի հետագա աշխատանքներին:
16:02 - 13 հուլիսի, 2022
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հուլիսի 10-17-ը կինոարվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ամենամյա կինոտոնը: Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը,  փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մշակութասեր հանրություն։ Արարողության մեկնարկին ներկայացվել են կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. նա  շնորհավորել է  ներկաներին  մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրանի» բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին փառատոնի իրականացման գործում  ներդրած ահռելի ջանք ու եռանդի համար: «Այն, որ «Ոսկե ծիրանը» լիարժեք իրականացնում է մշակույթի ոլորտում իր միջազգային մանդատը, կասկածից վեր է: Փառատոնն ունի երկու տասնամյակ անցած ճանապարհ, և այդ տասնամյակների ընթացքում շուրջ 13 հազար հայտ՝ ավելի քան 130 երկրներից, հազարավոր մեդիա անդրադարձներ փառատոնի մասին: «Ոսկե ծիրանի» շնորհիվ մենք ընդլայնում ենք կինոշուկայի, մասնագիտական շփումների և փորձի փոխանակման սահմանները: Վերջին տարիներին բարդ ժամանակներ ենք անցել՝ համավարակի սահմանափակումներով պայմանավորված, բայց նախարարության և փառատոնի ղեկավարության հետևողականության ու ջանքերի շնորհիվ  կարողացանք չընդհատել փառատոնի կենսագրությունը: Ավելին, այս տարի «Ոսկե ծիրանը» ոչ միայն վերականգնում է իր նախկին ձևաչափերն ու ծավալները, այլև որոշ ցուցանիշներում գերազանցում է նախկին ցուցանիշները; Պայմանավորվածություն ունենք, որ աննախադեպ է լինելու նաև հայկական արտադրության ֆիլմերի ընդգրկվածությունը»,- ասել է Արա Խզմալյանը և 19-րդ կինոփառատոնի կայացմանը մեծապես աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ ի դեմս քաղաքապետի, և նրանց, ովքեր իրենց ավանդն ու ներդրումն են ունեցել այս տարվա կինոտոնի կայացմանը: Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվել է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։  «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր տարբեր ծրագրերի ընթացքում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից: Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Հարգանքի տուրք կմատուցվի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։ Նշենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 17-ին։
12:46 - 11 հուլիսի, 2022
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա Արցախյան 44-օրյա պատերազմին. կներկայացվի տարբեր երկրների կողմից նկարահանված 5 ֆիլմ

 |armenpress.am|

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա Արցախյան 44-օրյա պատերազմին. կներկայացվի տարբեր երկրների կողմից նկարահանված 5 ֆիլմ |armenpress.am|

armenpress.am: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա  ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են Արցախյան 44-օրյա պատերազմին: Այս մասին հայտնում է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի մասին ֆիլմերից մեկը նկարահանված է հույների կողմից, մյուսը՝ արգենտինացիների, հաջորդը՝ եգիպտացիների: Թեմային առնչվող մեկական ֆիլմ էլ ներկայացրել են ռեժիսորներ Հայաստանից և Արցախից: «Մեղադրանքները, որ փառատոնն անտեսում է Արցախը, կամ՝ ինչ-ինչ ուժերի ազդեցության ներքո խուսանավում է այդ թեմայից՝ առնվազն մերկապարանոց են, քանի որ մեղադրողներն անգամ չեն տեսել փառատոնի ծրագիրը, որը դեռևս հրապարակված չէ: Ցանկացած փառատոնային ընտրանի ենթադրում է ցանկացած թեմայի շուրջ ընտրված և ցավոք՝ չընտրված ֆիլմեր: «Ոսկե ծիրանը» բացառություն չէ, ինչպես և բացառություն չէ այն, որ այս փառատոնը իր երկրի համար ամենակարևոր թեմայի հանդեպ հատուկ ուշադրություն է դարձնում: Դա պատերազմական և հետպատերազմյա շրջանն է: Ավելին՝ 19-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,-շեշտում է Ավետիսյանը: Ավելի վաղ համացանցում գրառում էր տարածվել այն մասին, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մերժել է Արցախի մասին պատմող «Ապրելու ցանկություն» (The Desire to live) վավերագրական ֆիլմը, որի հեղինակը կինոբեմադրիչ Մարիամ Ավետիսյանն է, պրոդյուսերը՝ Փիթեր Փահլավանյանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կանցկացվի հուլիսի 10-17-ը: Այն կհյուրընկալի կինոարվեստի հանրահայտ ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ:
12:05 - 21 հունիսի, 2022
Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի
 |hetq.am|

Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի |hetq.am|

hetq.am: Իսրայելն ու ԱՄՆ-ն զբաղվում են հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինքի ստեղծմամբ, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը՝ սպառնալու տարածաշրջանի երկրներին։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ Քնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում։ «ԱՄՆ ղեկավարությամբ մենք կառուցում ենք հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինք, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը՝ սպառնալու Իսրայելին և տարածաշրջանի մյուս երկրներին։ Նախագահ Բայդենի այցը (նախատեսված hուլիսի 13-14-ը) կաջակցի այդ գործընթացին»,- Գանցի խոսքերը մեջբերել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ Գանցի՝ խոսքն Իրանին անօդաչու թռչող ապարատների կիրառման, ինչպես նաև հրթիռային զենքի, ներառյալ՝ թևավոր հրթիռների ուղղությամբ հակազդելու մասին է։ Իսրայելցի նախարարը հավելել է, որ այս նախագիծը կիրագործվի պաշտպանական ոլորտում Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցության շրջանակներում։ «Վերջին մեկ տարվա ընթացքում ես Պենտագոնի ու ԱՄՆ նախագահի վարչակազմի իմ գործընկերների հետ զբաղվել եմ մասշտաբային ծրագրով, որը կամրապնդի Իսրայելի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը։ Ես հույս ունեմ, որ այս համատեքստում մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք՝ նախագահ Բայդենի կարևոր այցի ժամանակ»,- ասել է Գանցը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:30 - 20 հունիսի, 2022
Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հոկտեմբերի 9-ին Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում կայացավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրին հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «Քարեր» (ռեժիսոր՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ «Նոր հին ներկայացում» (ռեժիսոր՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարը։ Պետեր վան Բյուրենի անվան FIPRESCI մրցանակ ստացավ «Սանձում» (ռեժիսոր՝ Սալոմե Ջաշի, Շվեյցարիա/ Գերմանիա/ Վրաստան) ֆիլմը։ «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «Աշխարհ»-ը (ռեժիսոր՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան), «Արծաթե ծիրան» ստացավ «Ստորգետնյա»-ն (ռեժիսոր՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան)։ Իսկ Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակ ստացավ «Գլխիվար»-ը (ռեժիսոր՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։
10:13 - 10 հոկտեմբերի, 2021
Հայտնի են 17-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր ֆիլմերը

Հայտնի են 17-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր ֆիլմերը

Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։ Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակը: Ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշի «Թռչունների կերպարանափոխությունը» արժանացել է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակին, իսկ ռեժիսոր Փեմա Ցեդենի «Փուչիկը» ստացել «Արծաթե ծիրան»: Ռեժիսոր Յուլյա Վիշնևեցի «Կատյան և Վասյան դպրոց են գնում» կինոնկարն էլ արժանացել է հատուկ հիշատակման։ Բացի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասից, փառատոնային ժյուրիի կազմում էին հայտնի կինոգործիչներ Ռադու Ժուդեն (Ռումինիա), Հայկ Կիրակոսյանը (Հայաստան/Թուրքիա), Ֆրանսուա Դ’Արտըմարը (Ֆրանսիա): Օրերս «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:
11:43 - 12 դեկտեմբերի, 2020
«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի ընթացքին: Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակը: Նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով, կբացվի «Նվիրում Արցախին» նախագիծը, որը կշարունակվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմի պրեմիերայով: Նոյեմբերի առաջին շաբաթում կկայանան նաև Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի՝ «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները: Կկայանան նաև Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի՝ «Բլոկադա», պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները: Հիշյալ պրեմիերային ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով, առանց հրավիրատոմսերի և բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին: Որպեսզի փառատոնի հանգանակությունների ընթացքը լինի շարունակական, մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
14:20 - 28 հոկտեմբերի, 2020
 Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը։ Ինչպես նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Պաղեստինի ժողովուրդն ու ամբողջ աշխարհում մուսուլմանները «երբեք չեն համաձայնի» Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, Tehran Times թերթին հղումով գրում է eadaily.com-ը։ «Անկասկած, Պաղեստինի ճնշված ժողովուրդը, աշխարհի ազատ մահմեդականների հետ միասին, երբեք թույլ չի տա հարաբերությունների կարգավորում Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի հետ։ Այդ ամոթալի ակտը ընդմիշտ կմնա Պաղեստինի և աշխարհի ազատ ազգերի ճնշված ժողովրդի հիշողության մեջ»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Պաշտոնական Թեհրանը այդ գործարքը որակել է «ամոթալի և նվաստացուցիչ ակտ», որը «Պաղեստինի գործն ու պաղեստինցի ժողովրդի տառապանքները զոհաբերում է ԱՄՆ նախագահական ընտրությունների զոհասեղանին»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Բահրեյնի Թագավորությունն ու Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ որակելով այն որպես բեկումնային իրադարձություն:
17:52 - 12 սեպտեմբերի, 2020
Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը |aysor.am|

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը |aysor.am|

aysor.am։ Մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Սիրված իրադարձության գլխավոր գործընկերն արդեն 14 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Մեկ շաբաթ շարունակ՝ մինչև հուլիսի 14-ը, հայ ֆիլմասերներ հասարակությունն ն ու կինոգործիչները կունենան միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն: 16-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացումը եղել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իրադարձության մասնակիցները՝ անվանի հյուրերը, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները, հանդիսավոր մեկնարկից առաջ անցել ենան կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հերթական անգամ ողջունում եմ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրներին, ովքեր իրենց գործն այս տարի վստահել են երիտասարդ սերնդին: Ողջունում եմ նաև մեծ դահլիճներում համախմբված կինոսեր, արվեստասեր ու կինոյի լեզուն նորովի բացահայտել ցանկացող հասարակությանը: Տարիներ շարունակ, Հայաստանի մշակութային անցուդարձին շունչ հաղորդող «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում: Այն վաղուց դարձել է գեղարվեստական մտածողության և աշխարհընկալման յուրօրինակ հարթակ: Հաճելի կինոդիտում, մասնագիտական նոր վերելք և վառ տպավորություններ եմ մաղթում բոլորին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Այս տարի փառատոնը փոփոխություններ է կրել, փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել է դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ: Փոխվել է փառատոնի տնօրենը: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և նրա գլխավոր գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչի կապակցությամբ մենք չափազանց ուրախ ենք: Եվ մենք, ինչպես միշտ, պարոն Յիրիկյանի հետ ազդարարում ենք փառատոնի բացումը, և հուսով ենք, որ միասին մշտապես կազդարարենք փառատոնի մեկնարկը»,- իր խոսքում ընդգծել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: Կինոփառատոնը բացվել է Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով:Հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամի կինոփառատոնների խաղացանկերից վերցրված մի շարք ֆիլմեր: Այս տարի լինելու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ: Նախատեսված է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիրը: Մնացած ծրագրերը լինելու են ոչ մրցութային են: Դրանք կրում են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ Ծիրան» խորագրերը: «Հետահայաց ցուցահանդրություններ» ծրագրի շրջանակում ներկայացվելու է 6 ֆիլմ՝ փառատոնի հատուկ հյուրերից երկուսի՝ մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասի (4) և Արթուր Արիստակիսյանի (2) գործերից: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» և այլ կինոնկարներ:16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահելու է ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա): Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան է (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը: Փակմանը կցուցադրվելու է միջազգային լիամետրաժ մրցույթի հաղթողը ֆիլմը:
09:19 - 08 հուլիսի, 2019