Հակասությունների մեջ ներգրավված չեմ, այդ մասին ոչինչ չգիտեմ․ Սփեյսին՝ Երևանում իր դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասին
 |armenpress.am|
17:57 - 09 հուլիսի, 2024

Հակասությունների մեջ ներգրավված չեմ, այդ մասին ոչինչ չգիտեմ․ Սփեյսին՝ Երևանում իր դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասին |armenpress.am|

armenpress.am: Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին անդրադարձել է Հայաստանում իր դեմ անցկացվող ցույցերի մասին հարցին։ 

Քևին Սփեյսին թեմային անդրադարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում իր երկրպագուների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

«Ինձ հրավիրել են ձեր երկիր՝ որպես կինոփառատոնի պատվավոր հյուր, ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը։ Երեկ հրաշալի ժամանակ եմ անցկացրել ուսանողների հետ։ Ես ոչ մի հակասությունների մեջ ներգրավված չեմ, այդ մասին ոչինչ չգիտեմ»,-  ասել է Սփեյսին։

Քևին Սփեյսին Հայաստան է հրավիրվել՝ որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր։ Օսկարակիր դերասանը հուլիսի 9-ին Կինոյի տանը բաց հանդիպում է անցկացնում իր երկրպագուների հետ։ Մի շարք հասարակական կազմակերպություններ վերջին օրերին իրենց բողոքն էին արտահայտել Քևին Սփեյսիի՝ Հայաստան այցի առնչությամբ։ Պատճառն այն է, որ դերասանը մեղադրվել է սեռական բռնություն գործադրելու մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ դատարանն անմեղ էր ճանաչել ու արդարացրել էր նրան։ Դերասանի հանդիպումը երկրպագուների հետ պետք է կայանար Ամերիկյան համալսարանում, սակայն ՀԿ-ների բողոքի պատճառով այն չեղարկվեց, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիպումը կկայանա Կինոյի տանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել