1lurer.am: Նախորդ շաբաթ հաստատվել է «Վեոլիա ջուր» ընկերության՝ այս տարվա կատարելիք աշխատանքների նոր ծավալը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց ծրագրից՝ նշելով, որ «Վեոլիա ջուր» ըներությունն այս տարի Երևանում շուրջ 5 մլրդ դրամի ներդրում է անելու, արդիականացնելու է ենթակառուցվածքներն այն թաղամասերում, որտեղ, ըստ կազմակերպության, կա ջրի որոշակի կորուստ, և կարիք կա թարմացնելու ենթակառուցվածքները։ Խոսքը, մասնավորապես, Նուբարաշենի, Կոնդի, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների մասին է։
Քաղաքապետարանը կտրամադրի շինթույլտվությունները, որից հետո «Վեոլիա ջուրը» կարճ ժամկետում կմեկնարկի ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները։
«Ընդհանուր փաթեթը 5 մլրդ դրամ է, և միայն այս պահի դրությամբ ներառում է խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացում»,- ասաց փոխքաղաքապետը:
comment.count (0)