Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում էր Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական զարգացման քաղաքականությունը։ 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանվանվել է Էկոնոմիկայի նախարարություն։ 

Օդանավակայանի տարածքում տաքսիների փոխադրումների գործընթացը կկարգավորվի. նախագիծը հավանություն ստացավ ԱԺ հանձնաժողովում |1lurer.am|

Օդանավակայանի տարածքում տաքսիների փոխադրումների գործընթացը կկարգավորվի. նախագիծը հավանություն ստացավ ԱԺ հանձնաժողովում |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով կարգավորվում է օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը: Օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա:  «Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ»,- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Նշվում է, որ առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնելու դեպքում կկիրառվի տուգանք նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:
14:01 - 10 նոյեմբերի, 2021
Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն  Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը

Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ իրականացվող աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման նպատակով տեխնիկական օժանդակությանը վերաբերող հարցեր: Հյուրերը համառոտ ներկայացրել են աշխարհագրական նշումների ոլորտում ֆրանսիական փորձը: Մտքեր են փոխանակվել ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ: Արտակ Քամալյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման համար աշխարհագրական նշումներն ունեն կարևոր նշանակություն և Հայաստանն ակնկալում է ֆրանսիական կողմի աջակցությունը գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու հարցում: Քննարկվել են նաև որոշ ալկոհոլային խմիչքների ապրանքային նշանների պաշտպանությանը, արտասահմանյան շուկաներում հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի բարձր որակի և մրցունակության ապահովմանը վերաբերող հարցեր։ Դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսն իր հերթին նշել է, որ ֆրանսիացի փորձագետները հետաքրքրված են համագործակցություն ծավալել նաև անասանաբուծության ճյուղում, ագրարային կրթության և մասնագետների վերապատրաստման ոլորտներում։
07:53 - 22 հոկտեմբերի, 2019
Գաստրոտուրիզմ, էնոտուրիզմ, գյուղական տուրիզմ. Հայաստանի թիրախները զբոսաշրջության ոլորտում

Գաստրոտուրիզմ, էնոտուրիզմ, գյուղական տուրիզմ. Հայաստանի թիրախները զբոսաշրջության ոլորտում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 27-29-ը Խորվաթիայում մասնակցում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 64-րդ նիստին և «Զարգացում, նորարարություն և գործընկերություն» խորագրով աշխատաժողովին։Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է UNWTO-ի 2019-2021 թվականների գործունեության ծրագիրը։ Նշվել են զբոսաշրջության ոլորտի այն ուողղությունները, որոնք հատուկ ուշադրության են արժանանալու կազմակերպության կողմից, դրանք են․ գաստրոտուրիզմը, էնոտուրիզմը, գյուղական տուրիզմը և այլն։ 64-րդ նիստի ընթացքում տեղի են ունեցել հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև հյուրընկալող հաջորդ երկրի ընտրությունները։ Նիստի և աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը ձեռք է բերել անհրաժեշտ պայմանավորվածություններ գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցություն հաստատելու նպատակով։
08:06 - 29 մայիսի, 2019
Ապրիլին առաջին անգամ արտահանման աճ կա. Նախարար |lragir.am|

Ապրիլին առաջին անգամ արտահանման աճ կա. Նախարար |lragir.am|

lragir.am։ Այսօր լրագրողների հետ զրույցում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ երեք ամիսների անկումից հետո ապրիլին առաջին անգամ ապրանքների արտահանման գրեթե 10 տոկոսանոց աճ ունենք: «Դա վիճակագրության պետական կոմիտեի ցուցանիշն է: Մենք ունենք նաեւ մաքսային պետական ծառայության տվյալները, որոնք ավելի բարձր աճի մասին են վկայում՝ 14,5 տոկոս»:- ասել է նախարարը: Նա նշել է, որ արտահանման երեք ուղղություն կա. լեռնահանքային արտադրանքն արտահանվում է հիմնականում Չինաստան, եվրոպական շուկա եւ Ռուսաստան: Երկրորդը ծխախոտի արտադրանքն է, որը տարեկան շուրջ 200 մլն դոլարի արտահանման ծավալ ունի եւ արտահանվում է արաբական աշխարհ: Երրորդ հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, ուր արտահանվում է հիմնականում տեքստիլ, գյուղատնտեսական արտադրանք: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս երեք ուղղություններով էլ աճ կա:
12:49 - 28 մայիսի, 2019
Թեղուտը մինչեւ տարեվերջ կվերագործարկվի, իսկ Ալավերդու պղնձաձուլարանի դեպքում հարցը բարդ է․ նախարար |news.am|

Թեղուտը մինչեւ տարեվերջ կվերագործարկվի, իսկ Ալավերդու պղնձաձուլարանի դեպքում հարցը բարդ է․ նախարար |news.am|

news.am: Թեղուտի հանքը շուտով պատրաստ կլինի վերագործարկման: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:Նրա խոսքով, Թեղուտը, ինչպես Հայաստանի մյուս լեռնահանքային ձեռնարկությունները, ընդերքից պղնձի հանքաքար արդյունահանելով արտադրում է խտանյութ, այն ունեցել է ժամանակավոր դադար, իսկ հիմա նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում տնօրինության հավաստիացմամբ:«Շուտով պատրաստ են լինելու վերագործարկման: Այս տեղեկություններն իրենց գնահատմամբ, վերաբերվում են արդեն առաջիկայում շահագործմանը եւ այդտեղ արդեն մինչեւ տարեվերջ կունենանք վերսկսված արտադրություն»,-ասաց նախարարը:Ինչ վերաբերում է Ալավերդու պղնձաձուլարանին, նա նշեց, որ այդտեղ ավելի բարդ է խնդիրը, որովհետեւ հին տեխնոլոգիայով մետալուրգիական արտադրություն է. «Այստեղ առանձնահատկությունն այն է, որ բնապահպանական առումով վնասակար գազերի արտանետումներն օդային ավազան միջազգային չափանիշներից էականորեն բարձր են: Հասարակության պահանջն է, որ եթե ՀՀ-ում այդպիսի արտադրություն պետք է լինի, ապա միայն այն դեպքում, որ դրանք համապատասխան լինեն միջազգային նորմերին: Դա տեղի կունենա, եթե լինի խոշոր չափի ներդրումային ծրագիր՝ իմանալով, թե որտեղ պետք է օգտագործվեն արտադրությանը հարակից պրոդուկտները»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:Նա ընդգծեց, որ հավանական է, որ կառավարությունը խորհուրդ կտա այդ նույն արտադրական տարածքներն օգտագործել այլ այնպիսի արտադրություններ կազմակերպելու համար, որոնք բնապահպանական տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում. «Իսկ իրենց այդպիսի մեկ նախաձեռնություն ունեն:Իրենք ասել են, որ այնտեղ հնարավոր է կազմակերպել սեւ մետալուրգիայից արտադրանք: Դա աղացագնդեր են, որոնք նույնպես օգտագործվում են լեռնահանքային ձեռնարկությունների համար: Դա հնարավորությունը է մինչեւ 300 աշխատատեղեր ունենալու»:
12:27 - 28 մայիսի, 2019
Ներդրումները եղել են, կան, իսկ ներդրումային ակտիվությունն ավելանում է ժամանակի ընթացքում․ Տիգրան Խաչատրյան |tert.am|

Ներդրումները եղել են, կան, իսկ ներդրումային ակտիվությունն ավելանում է ժամանակի ընթացքում․ Տիգրան Խաչատրյան |tert.am|

tert.am։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն Ամուլսարի հանքավայրի հետ կապված փորձաքննության մասին դեռևս մանրամասներ չի ներկայացնում։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ փորձաքննության վերջնական արդյունքները չկան, հետևաբար, ինքը չի կարող ասել՝ դրակա՞ն, թե՞ բացասական կլինի այն։ «Այս հարցի մասին կարող եմ խոսել, երբ իրենք պաշտոնապես կհաստատեն ու կդառնան հրապարակային, այս պահին որևէ բան հայտնի չէ»,- ասաց նա՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերի, թե Ամուլսարի հետ կապված փորձաքննության արդյունքները դրական են։Խաչատրյանն անդրադարձավ նաև ներդրողների համար 1 պատուհանի սկզբունքին, որն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության, պետք է ստեղծվեր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կից։ Խաչատրյանի խոսքով՝ աշխատանքները մեկնարկել են։ «Աշխատանքը 2 մասից է բաղկացած՝ առաջինն «Ամիրֆ» հիմնադրամն է, որ ՓԲԸ-ի կարգավիճակ ունի, ղեկավարությունը ձևավորված է։ Այս կազմակերպությունն աշխատելու է միայն խոշոր ներդրումային ծրագրերի հետ: Նպատակն այն է, որ ռեսուրսները կենտրոնանան հատուկ նշանակության ծրագրերի շուրջ։ Իսկ մնացած մասը մենք շարունակում ենք ապահովել նույն կերպ, ինչպես գործում էր «Բիզնես Արմենին» հիմնադրամում, նույնիսկ ընտրված աշխատակիցներն այնտեղի աշխատակիցներն են»,- մանրամասնեց Խաչատրյանը։Նախարարը շեշտեց, որ ներդրումներ կան և գտնվում են տարբեր փուլերում։
10:19 - 28 մայիսի, 2019
Նախարարն ասում է ՝ ազատման դիմում գրիր․ Տնտեսական Զարգացման և Ներդրումների նախարարության աշխատակից

Նախարարն ասում է ՝ ազատման դիմում գրիր․ Տնտեսական Զարգացման և Ներդրումների նախարարության աշխատակից

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակից Գոհար Անակչյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իրենից պահանջել են աշխատանքից հեռացման դիմում գրել: Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Այսօր՝ ժամը 16:22, աշխատանքի վայրում նստած զանգ եմ ստանում ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների նախարարին մոտ կանգնած անձից (նույնիսկ հիմա շարունակում եմ պահպանել սոլիադարությունը և անուն չեմ հրապարակում), ով շատ հանգիստ տոնով ասաց, որ նախարարն ասում է ՝ ազատման դիմում գրի: Իմ այն հարցին, թե ինչի՞ համար պետք է դիմում գրեմ, վերջինս ասաց, թե բա նախարարն է ասում ու վերջ: Ճիշտն ասած, ես արդեն 20 տարուց ավել է, ինչ աշխատում եմ ՀՀ պետական համակարգում և չեմ կարող հասկանալ, թե ինչու պետք է պետական աշխատողը նախարարի ասելով դիմում գրի ու աշխատանքից դուրս գա: Գուցե նախարարի այդ հանձնարարականը պայմանավորված է նրանով, որ ես ակտիվ եմ սոցիալական ցանցերում, քննադատում եմ այն երևույթները, որոնք ինձ դուր չեն գալիս, բայց նման օրենք կա՞, որ քննադատելու համար պետական ծառայողը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի, առավել ևս, որ նախարարը պետք է ասի նման բան աշխատողին: Եթե կա, ապա գոնե տեղյակ պահեն, որ մարդիկ իմանան՝ կարծիք հայտնելուց առաջ աշխատանքից ազատվելու դիմում գրեն, նոր ՖԲ-ում ինչ-որ քննադատական ստատուս դնեն կամ ինչ-որ մեկի գրառմանը լայքեն: Տեղեկացնեմ, որ ես չեմ պատրաստվում ազատման դիմում գրել, ինչպես նաև հորդորում եմ նման անօրինական միջամտություններ չանել պետական աշխատակիցների աշխատանքին: Սա ոչ միայն տարրական հարգանքի բացակայություն է աշխատակցի նկատմամբ, այլ նաև անօրինական միջամտություն: Եթե ուզում են Ֆեյսբուքում ստատուս գրելու կամ լայքեր դնելու համար աշխատակցին հեռացնել, ապա թող դա անեն օրինական եղանակով, աշխատանքից ազատելու հրաման տան, որի մեջ էլ նշեն ազատման հիմքերն՝ իմ դեպքում քննադատական ստատուսներ գրելն ու լայքեր դնելը»։  
18:27 - 14 մայիսի, 2019
Հայաստանին ԱՄՆ կողմից լրացուցիչ կտրամադրվի 7,449,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում

Հայաստանին ԱՄՆ կողմից լրացուցիչ կտրամադրվի 7,449,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում

Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ տարբերակը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 8-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ տարբերակը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կառավարության կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին։ ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 7,449,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը, նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը հայ ժողովրդին գործուն աջակցություն ցուցաբերելու համար` Տիգրան Խաչատրյանը մասնավորապես ասել է․ «Մեզ համար արդեն երկար տարիների լավ ավանդույթ է դարձել, որ ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրերով իր նպաստն է բերում հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ ուղղություններին, և այս մեկ լրացուցիչ հնարավորությունը, որն ընձեռվեց Հայաստանի կառավարությանը, բացառություն չէ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ խորհրդակցելով` մենք խնդրելու ենք, որ աջակցությունն ուղղվի զբոսաշրջության զարգացմանը, գյուղատնտեսությանը, ընդհանրապես փոքր բիզնեսին, որը համարում ենք, որ ամենամեծ ներառական աճի հնարավորություն է ընձեռում տնտեսության զարգացման և մեր ժողովրդի համար»։ Նախարարը նաև հավելել է, որ այս նպատակաուղղված հասցեական համագործակցությունը դեռ շատ օգուտներ է բերելու։ ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Խաչատրյանին ջերմ ընդունելության համար, նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում այս նոր ձևաչափով համագործակցությունը շարունակելու համար։ Ալեքս Սոկոլովսկու խոսքերով, ՄԶԳ-ն ամեն կերպ օգնում է գործընկեր երկրներին, որպեսզի իրենք զարգացնեն իրենց կարողությունները, իրենց սեփական ուժերին ապավինելու կարողությունները։ «Այս նպատակի համար անհրաժեշտ է, որ մենք սերտորեն համագործակցենք մեր գործընկերների հետ և, ի վերջո, գանք մի այնպիսի իրավիճակի, երբ մեր աջակցության կարիքը նրանք այլևս չեն զգա։ Առաջիկա ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ և շատ հնարավորություններ, որտեղ մենք կարող ենք աջակից լինել ձեր նպատակների իրագործման համար։ Մենք ուրախ ենք տեսնել, թե մեր այս շարունակական համագործակցությունը ինչպես է ապահովելու հետագա ընթացքը և զարգացումը», - ասել է Ալեքս Սոկոլովսկին։ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը կնքվել է 2010թ. օգոստոսի 6-ին՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման համար ԱՄՆ կառավարության կողմից ԱՄՆ ՄԶԳ միջոցով Հայաստանի կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով։ 2010-2018թթ. ընթացքում մշակվել և ստորագրվել են Համաձայնագրի թիվ 1-ից մինչև 11 փոփոխությունները, որոնք կատարվել են ԱՄՆ կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով։ Ֆինանսական հատկացումներն իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների համար: ԱՄՆ կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73,255,406,36 ԱՄՆ դոլար: Թիվ 12 փոփոխությամբ Համաձայնագրի ստորագրումից հետո, ԱՄՆ կողմից տրամադրվող դրամաշնորհների ընդհանուր գումարը կկազմի 80,704,406.36 ԱՄՆ դոլար: Կերկարաձգվի նաև Համաձայնագրի իրականացման ժամկետը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը։
10:52 - 08 մայիսի, 2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Երկու երկրների նախարարները քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Դենիս Մանտուրովը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան ընկերություններին` ռուսական արդյունաբերական ընկերությունների արտադրական գործընթացներում ներառելով հայկական արտադրության բաղադրիչներ։ Կողմերն ընդգծել են համատեղ միջոցառումների մշակման և իրականացման անհրաժեշտությունը՝ երկկողմ առևտրի ծավալների մեծացման նպատակով։ Նախարար Խաչատրյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաև մի շարք գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային նախագծեր, մասնավորապես, շինարարության և ոսկեգործության ոլորտներում։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ։
14:44 - 14 մարտի, 2019
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ |hetq.am|

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ |hetq.am|

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում նախարարը նշել է․ «Մեր օրակարգում գտնվող ծրագրերը մեծ կարևորություն ունեն մեզ համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը, որպեսզի բոլոր հնարավորությունները լիովին քննարկվեն և հասկացվեն առկա առաջնահերթ ծրագրերի առնչությամբ»։   Չինական կողմը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ  ծրագրի իրականացմանը և ֆինանսական բաղադրիչին առնչվող հարցեր։  Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի վերաբերյալ ինչպես Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այնպես էլ այլ գերատեսչույթունների հետ։  
11:26 - 06 մարտի, 2019