Ապրիլին առաջին անգամ արտահանման աճ կա. Նախարար |lragir.am|
12:49 - 28 մայիսի, 2019

Ապրիլին առաջին անգամ արտահանման աճ կա. Նախարար |lragir.am|

lragir.am։ Այսօր լրագրողների հետ զրույցում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ երեք ամիսների անկումից հետո ապրիլին առաջին անգամ ապրանքների արտահանման գրեթե 10 տոկոսանոց աճ ունենք:

«Դա վիճակագրության պետական կոմիտեի ցուցանիշն է: Մենք ունենք նաեւ մաքսային պետական ծառայության տվյալները, որոնք ավելի բարձր աճի մասին են վկայում՝ 14,5 տոկոս»:- ասել է նախարարը:

Նա նշել է, որ արտահանման երեք ուղղություն կա. լեռնահանքային արտադրանքն արտահանվում է հիմնականում Չինաստան, եվրոպական շուկա եւ Ռուսաստան: Երկրորդը ծխախոտի արտադրանքն է, որը տարեկան շուրջ 200 մլն դոլարի արտահանման ծավալ ունի եւ արտահանվում է արաբական աշխարհ:

Երրորդ հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, ուր արտահանվում է հիմնականում տեքստիլ, գյուղատնտեսական արտադրանք: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս երեք ուղղություններով էլ աճ կա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել