Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ |hetq.am|
11:26 - 06 մարտի, 2019

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ |hetq.am|

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարը նշել է․ «Մեր օրակարգում գտնվող ծրագրերը մեծ կարևորություն ունեն մեզ համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը, որպեսզի բոլոր հնարավորությունները լիովին քննարկվեն և հասկացվեն առկա առաջնահերթ ծրագրերի առնչությամբ»։  

Չինական կողմը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ  ծրագրի իրականացմանը և ֆինանսական բաղադրիչին առնչվող հարցեր։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի վերաբերյալ ինչպես Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այնպես էլ այլ գերատեսչույթունների հետ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել