Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր մեկնարկում է նախընտրական քարոզչությունը։ Այս մասին տեղեկացրել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Նախընտրական քարոզարշավը ավարտվելու է մարտի 28-ին։
Հիշեցնենք, որ Փարաքարում և Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու մարտի 30-ին:
Գյումրիում միմյանց հետ կմրցեն 9, իսկ Փարաքարում՝ 4 քաղաքական ուժեր:
comment.count (0)