ԱԺ արտահերթ նիստի հրավիրման համար ստորագրահավաքն ընթացքի մեջ է |armenpress.am|
12:26 - 14 մայիսի, 2021

ԱԺ արտահերթ նիստի հրավիրման համար ստորագրահավաքն ընթացքի մեջ է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար նախաձեռնված ստորագրահավաքն ընթացքի մեջ է:

Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Ստորագրահավաքին միացած պատգամավորի թիվը դեռ չի նշվում:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հանդես են գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։

Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի ստորագրությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել