Փաշինյանն է ասում է՝ ռազմական հեղաշրջում են ուզում անել, և գնում է Գլխավոր շտաբ, հանդիպում հրամանատարական կազմի հետ․ աբսուրդ է. Արման Աբովյան |tert.am|
13:59 - 13 մարտի, 2021

Փաշինյանն է ասում է՝ ռազմական հեղաշրջում են ուզում անել, և գնում է Գլխավոր շտաբ, հանդիպում հրամանատարական կազմի հետ․ աբսուրդ է. Արման Աբովյան |tert.am|

tert.am: Իշխանությունը պետք է հասկանա, որ իրենց հրաժարականն անխուսափելի է, ես համոզված եմ դրանում, որովհետև ուրիշ տարբերակ չկա, այն զարգացումները, որ այսօր տեղի են ունենում, դեպի հասկանալի հանգուցալուծման տանելու տարբերակ չկա. Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ խոչընդոտելու ակցիայի ընթացքում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Հոգևորականների, մտավորականների, Գլխավոր շտաբի և կորպուսների հայտարարությունը ցույց է տալիս, որ իշխանությունը, որքան էլ ձևացնի, որ վերահսկում է իրավիճակը և կառավարում է երկիրը, դա, մեղմ ասած, այդքան էլ ճիշտ չէ, և այս ճգնաժամն ավելի խորանում է, այն բերում է հասարակության տարանջատման, բերում է տխրահռչակ թեզի՝ սևերի և սպիտակների ավելի խորացման, իսկ դա ահավոր մեծ վտանգ է ՀՀ գոյության համար»,- ասաց նա:

Աբովյանը նշեց, որ մարտի 15-ից Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են անցկացնում, նախապատրաստական աշխատանքներ են տանում.

«Էրդողանը զորահանդեսի ժամանակ Էնվեր Փաշային է անվանում լուսահոգի, Ալիևն էլ ամեն օր մատնանշում է այն սուտ, շինծու, հիմար թեզերը, որ Զանգեզուրը պատմական «ադրբեջանական» հող է, կովկասյան թաթարները Զանգեզուրը համարում են «Ադրբեջանի պատմական հող», կամ հայտարարում է, որ Երևանն է «ադրբեջանական», սա այն ազդակներն են, որ բոլորիս պետք է ստիպեն, որքան հնարավոր է, այս իրավիճակը հանգուցալուծվի, այսօր վտանգների մակարդակը աճում է ոչ թե օրեցօր, այլ ժամառժամ»:

Անդրադառնալով հարցին, թե ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ չի արվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հակառակն է պնդում, արդյո՞ք տարօրինակ չէ, որ իրարամերժ հայտարարութուններ են արվում, Աբովյանը նշեց. «Ինձ համար տարօրինակ չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանի անընդհատ հերքվող, անհասկանալի, անտրամաբանական հայտարարությունների շարքն այնքան լայն է, որ ես նույնիսկ չեմ ուզում սևեռվեմ այս կամ այդ հայտարարության վրա: Այո, ԱԳ նախարարն է հերքում, Նիկոլ Փաշինյանն է ասում՝ ռազմական հեղաշրջում և գնում է Գլխավոր շտաբ և հանդիպում նույն հրամանատարական կազմի հետ, ում ինքը մեղադրում է ռազմական հեղաշրջման մեջ, դա աբսուրդ է , կոչ եմ անում՝ մի վերլուծեք, չեք հասկանա, միևնույն է»:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել