Վահե Էնֆիաջյանը չի ներառվել ԲՀԿ ցուցակում․ Արման Աբովյան |tert.am|
16:45 - 26 մայիսի, 2021

Վահե Էնֆիաջյանը չի ներառվել ԲՀԿ ցուցակում․ Արման Աբովյան |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբավյանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու ԲՀԿ ընտրացուցակում չկան առանցքային դեմքերը, Աբովյանը պատասխանեց՝ գոյություն ունի սերնդափոխության տրամաբանություն, և եթե կուսակցությունը, քաղաքական ուժը ուզում է լինել լիարժեք, պետք է միշտ փոփոխություններ լինեն։

«Պետք է ճանապարհ հարթվի նոր մարդկանց, երիտասարդների համար։ Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, որոնք այս կամ այն ձևաչափով չեն ներգրավվել այս ցուցակի մեջ, ապա խնդրում եմ «մութ սենյակում սև կատու չփնտրել»։ Գոյություն ունի պարզ գաղափար՝ մենք մեր գործընկերների հետ, ԲՀԿ անդամների հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ասաց նա։

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի վերաբերյալ հարցին`վերջինս առհասարակ չկա՞ ցուցակում, թե առաջին տասնյակում չէ, Աբովյանն արձագանքեց՝ նա չի ներառվել։

Աբովյանի ներկայացմամբ՝ ԲՀԿ ցուցակում 90-ից ավել, մինչև 100 թեկնածու կա։

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել