armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինում բացառել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը, սակայն «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին հստակ ոչինչ չի հայտնում:
Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Ես կրկնում եմ այն դիրքորոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է արտահայտել՝ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մենք կոալիցիա չենք ստեղծելու, դա բացառված է: Մնացած ուժերի հետ կապված բոլոր գործընթացների մասին առայժմ զերծ կմնամ խոսելուց»,- նշեց Աբովյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք իրենք որևէ կոալիցիա կստեղծեն այլ ուժի, օրինակ «Հայաստան» դաշինքի հետ:
Նա ընդգծեց, որ քաղաքական զարգացումներ են ընթանում և ավելորդ կարծիքներ դեռևս պետք չէ ասել:
comment.count (0)