factor.am: Գերմանիայի Բունդեսթագը մայիսի 6-ին առաջին փուլում չընտրեց Ֆրիդրիխ Մերցին կանցլերի պաշտոնում։ Մերցը ստացել է 310 ձայն, մինչդեռ հարկավոր էր 316 ձայն՝ մեծամասնության համար։ Արդյունքում Բունդեսթագին տրվել է 14 օր ժամանակ՝ նոր փորձ կատարելու կամ այլ թեկնածու ընտրելու համար, որտեղ արդեն բավարար կլինի պարզ մեծամասնությունը։
Մերցի պահպանողական դաշինքը փետրվարյան ընտրություններում հաղթեց՝ հավաքելով 28.5% ձայն, սակայն նրան անհրաժեշտ էր կոալիցիայի գործընկեր։ Մերցը համաձայնվել էր համագործակցել սոցիալ-դեմոկրատների հետ, որոնք ստացել էին 16.4% ձայն։ BBC-ն հիշեցնում է, որ սա Գերմանիայի պատմության մեջ առաջին դեպքն է 1972-ից ի վեր, երբ կանցլերը չի ընտրվում առաջին փուլում։ Մերցը որոշել է չմասնակցել երկրորդ փուլին:
comment.count (0)