ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը
11:13 - 14 մայիսի, 2025

ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը

ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավար Թոմ Ֆլետչերը քննադատել է Իսրայելի նախաձեռնած՝ Գազայի հատվածի համար մարդասիրական օգնության բաշխման ծրագիրը՝ այն անվանելով քող, որի ետևում «թաքնված է պաղեստինցիների նկատմամբ նոր բռնություն և տեղահանություն»:

«Դա ցինիկ բեմականացում է։ Դա միտումնավոր շեղող մանևր է», - հայտարարել է Ֆլետչերը:

Մարտի 2-ից Գազա մարդասիրական օգնություն չի հասցվել, և գլոբալ սովի մոնիտորինգի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ կես միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է, ինչը Գազայի բնակչության մոտ մեկ քառորդն է։

Իսրայելը անցյալ շաբաթ առաջարկել է, որ մասնավոր ընկերությունները ստանձնեն Գազայի հարավում օգնության բաշխման գործընթացը, երբ այնտեղ կսկսվի Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնումը։ Պատերազմը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ ի պատասխան Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հարձակման։ Մինչ այժմ օգնության մատակարարումներով զբաղվել են միջազգային և ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունները։

Իսրայելը «Համաս»-ին մեղադրել է մարդասիրական օգնության գողության մեջ, որը զինյալների խմբավորումը հերքում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել