Արամ Օրբելյան

ՀՀ պետական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (2011-2014 թթ.):

Ծնվել է 1983թ․ հունիսի 23-ին։ 2000-2005 թթ. սովորել ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը։  

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է։

2011-2014 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, 2009-2011 թվականներին աշխատել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակում՝ սկզբում որպես ավագ իրավաբան, հետո՝ որպես տնօրենի տեղակալ: 2010 թվականից դարձել է ընկերության բաժնետեր:

2006-2007 թվականներին աշխատել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Մոսկվայի տարածաշրջանային պատվիրակությունում` որպես տարածաշրջանային ավագ իրավախորհրդատուի օգնական, հետո՝ որպես իրավախորհրդատու:

ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան 
 |tert.am|

ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան |tert.am|

tert.am: ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը  և վարույթը կարող է վերսկսվել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ «ՀՀ դատական որևէ ատյանում Ես երբևէ չեմ նկատել, որ կողմերից մեկի բացակայության պայմաններում նիստը շարունակվի՝ առանց կողմի, եթե վերջինս միջնորդել է հետաձգել է նիստը։ Մի քանի դատական նիստի նշանակման պարագայում ներկայանում են ավելի վաղ նշանակված դատական նիստին։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ ՍԴ-ում հունիսի 21-ին պետք է ընթանա ՄԻՊ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականության հարցի քննությունը, որը,կառաջացնի կազուս։ Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ անդամի լիազորությունների կասեցում, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործըթնացը պետք է ունենա միայն մեկ նպատակ՝ բարելավել դատական համակարգի գործունեությունը, երբ ունենում են այլ նպատակներ, ապա դրանք դառնում են ինքնին ապօրինի։  Նշենք, որ ԲԴԽ-ն օրերս քննել է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը՝ առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի մասնակցության, թեև փաստաբանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը Կապանում այլ գործերով դատական նիստերի էր։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:27 - 20 հունիսի, 2022
Օգտագործվում է արդարացվածի կարգավիճակ, այսինքն՝ այս գործում չկա որևէ արարք, որը ՀՀ-ն կհամարի հանցագործություն. փաստաբանը՝ Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մասին
 |tert.am|

Օգտագործվում է արդարացվածի կարգավիճակ, այսինքն՝ այս գործում չկա որևէ արարք, որը ՀՀ-ն կհամարի հանցագործություն. փաստաբանը՝ Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մասին |tert.am|

tert.am: Արդեն երկուսուկես տարի է՝ մենք արձանագրում ենք, որ 300.1 հոդվածը կիրառության, որոշակիության և հետադարձության խնդիրներ ունի: Դեռևս գործի նախաքննության փուլում դատախազին միջնորդություն ներկայացրել էինք, որ նա դիմի և ստանա Սահմանադրական դատարանի կարծիքը՝ 300.1 հոդվածի վերաբերյալ. լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:Նշենք, որ հանցադեպի բացակայության հիմքով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դադարեցրեց քրեական հետապնդումը «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ, քրեական գործի վարույթը կարճվեց: Անդրադառնալով Դատախազության ՍԴ ներկայացրած դիմումին, որով դատարանին միջնորդել էր կասեցնել գործի վարույթը, փաստաբանը նշեց. «309 հոդվածը, որ նշում են, պաշտոնական լիազորություններ և այլն, դրա վաղեմությունն անցել է և դա է պատճառը, որ մնացած անձանց 309 հոդվածը չէին առաջադրել: Նիստի ժամանակ, երբ որ քննարկում էր տեղի ունենում, մեղադրող դատախազն ասում էր, որ 309 հոդվածի խնդիր չկա, 300.1-ի խնդիր կա:Սա տեխնիկական խնդիր չէ, որ հոդվածը վատն էր, այդ պատճառով է այսպես, օգտագործվում է արդարացվածի կարգավիճակ, այսինքն՝ չկա որևէ արարք, որը ՀՀ-ն, որպես պետություն կհամարի հանցագործություն, շատ կարևոր է ֆիքսել, որ սա տեխնիկական խնդիր չէ: Դատախազությունը շարունակում է դիտել, որպես տեխնիկական խնդրի շրջանակներում և ցավոք սրտի, դա է մեր երկրի խնդիրը, այսինքն՝ Դատախազությունը ևս պետք է առաջնորդվի անմեղության կանխավարկածով: Նա նույնպես պետք է առաջնորդվի, որ անձը անմեղ է, քանի մեղավորությունը ապացուցված չէ»։Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն այս ընթացում անօրինական կալանքի տակ է պահվել, խախտված իրավունքների վերականգնման համար գործընթացներ իրականացվելո՞ւ են, Օրբելյանը պատասխանեց, որ պաշտպանյալը պետք է որոշի գործընթաց պետք է սկսե՞լ, թե ոչ.
19:38 - 06 ապրիլի, 2021
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՔԿԾ-ի դեմ հայցից. դատարանի որոշմամբ՝ վարույթը կարճվել է |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՔԿԾ-ի դեմ հայցից. դատարանի որոշմամբ՝ վարույթը կարճվել է |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացրած հայցից, ինչի հիմքով Վարչական դատարանը, դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, կարճել է հայցի վարույթը: Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով ՔԾ-ին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի խոշտանգումներից զերծ մնալու եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտումներ թույլ տալուց: Նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մեր զրույցում պարզաբանել էր, որ ակնկալում են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, քանի որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը, լինելով 60-ից բարձր տարիքային խմբում եւ ունենալով առողջական խնդիրներ, գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից: Հայցին զուգահեռ ներկայացվել էր հայցի ապահովման պահանջ կիրառելու միջնորդություն, որը դատարանը բավարարել էր եւ որոշել մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը Քոչարյանին թողնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Օրբելյանը պարզաբանեց, որ հայցից հրաժարվել են՝ դրա առարկայազուրկ դառնալու հիմքով. «Հայցը վերաբերում էր կալանքի պահման պայմաններին, քրեակատարողական համակարգում անձին պահելու դեպքում հնարավոր վատ վերաբերմունքի ենթարկվելուն՝ պայմանավորված կորոնավիրուսով, իսկ օբյեկտիվ իրականության մեջ ՔԿՀ-ները իրենց կառուցվածքով, մոդելով ունակ չեն ապահովել կորոնավիրուսի դեմ արդունավետ պայքարի միջոցներ, դա համաշխարհային տենդենց է, հիմա քանի որ կալանքը վերացվել է, փոխարինվել գրավով, գտել ենք, որ հայցի քննությունն այլեւս անարդունավետ է պաշտպանության տեսանկյունից»: Հարցին՝ հաշվի չեն առել արդյոք, որ գրավով ազատ արձակվելու որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, եւ տեսականորեն, հնարավոր է, որ նորից կալանավորելու որոշում կայացվի, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Անկախ դրանից, այս պահին նա չի գտնվում ՔԿՀ-ում եւ վարչական դատարավարության լույսի ներքո ես չեմ կարող ասել՝ հետո նրա իրավունքները գուցե խախտվեն, դրա համար ուզում եմ ունենալ գործիքակազմ, այսինքն՝ դատավարական տեսանկյունից տեսական կամ հնարավոր խախտման հիմքով ես չեմ կարող մտնել դատական գործընթացի մեջ»,- ասաց Օրբելյանը՝ շեշտելով, որ այս պահին կա ուժի մեջ մտած դատական ակտ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:18 - 02 հուլիսի, 2020
Որոշել ենք հետ վերցնել Սահմանադրական դատարանից մեր դիմումը․ Քոչարյանի փաստաբան |civilnet.am|

Որոշել ենք հետ վերցնել Սահմանադրական դատարանից մեր դիմումը․ Քոչարյանի փաստաբան |civilnet.am|

civilnet.am: Որոշում ենք ընդունել Սահմանադրական դատարանից մեր դիմումը հետ վերցնելու վերաբերյալ․ այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ Օրբելյանի խոսքով՝ որոշումը կայացրել են Ազգային ժողովում ընդունված սահմանադրական փոփոխությունների հետևանքով: «Այդ փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական երկու խմբակցությունները ասել են, որ «դրանք ամբողջությամբ ապօրինի են», սակայն խմբակցություններից մեկը պարոն Քոչարյանի գործը հայտարարեց որպես պառլամենտարիզմը պաշտպանելու նախապայման», - ասաց նա: «Մենք որոշեցինք հետ վերցնել մեր երկու դիմումները, որոնք վերաբերում էին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համապատասխանությանը սահմանադրությանը: Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտը քննարկում ունեցանք, նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներ պետք է լինեն, ապա ինքը պահանջելու է, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները», - ասաց Օրբելյանը: Փաստաբանը շեշտեց՝ Քոչարյանի պահանջն ու խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին, սահմանադրության հետ կապված գործընթացներում ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել: «Այս գործընթացը դիտարկել բացառապես պառլամենտական ֆրակցիաների իրավասության շրջանակներում», - հայտարարեց Օրբելյանը։ *** Հունիսի 22-ին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ում աշխատակարգային նիստ էր անցկացվել, որի օրակարգում վերջին պահին ավելացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը: Քոչարյանի պաշտպանների դիմումը վերաբերում էր 300.1 հոդվածի սահմանադրականությանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը: ՍԴ-ն որոշել է դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։
15:04 - 25 հունիսի, 2020
Դատարանը ՔԿՀ-ին արգելել է Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ից ՔԿՀ տանել համավարակով պայմանավորված․ Արամ Օրբելյան |news.am|

Դատարանը ՔԿՀ-ին արգելել է Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ից ՔԿՀ տանել համավարակով պայմանավորված․ Արամ Օրբելյան |news.am|

news.am: Վարչական դատարանը համավարակով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը բավարարել է․ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա ՔԿՀ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ «Համավարակով պայմանավորված՝ անմարդկային վերաբերմունքը բացառելու պահանջով 2 հայցադիմում էինք ներկայացրել դատարան։ Երբ Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» բկ-ից տեղափոխում էին ՔԿՀ, այն ժամանակ ենք դիմել դատարան: Վարչական դատարանն այս պահին վարույթ է ընդունել մեր պահանջը։ Քանի որ երկրորդ նախագահը հիմա գտնվում է «Իզմիրլյան» բկ-ում, խնդրել ենք դատարանին հայցի ապահովում կիրառել, մինչեւ համավարակի ավարտը բժշկական կենտրոնից չտեղափոխել քրեակատարողական հիմնարկ, դատարանը բավարարել է եւ վարույթ ընդունել»,- ասաց նա։ Նա հայտնեց, որ դատական նիստը դռնփակ է ընթացել, քանի որ այն բժշկական տեղեկություններ պարունակող գործընթաց է եղել։ Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման մասին ՔԿՀ-ն ծանուցվել է։
13:44 - 29 մայիսի, 2020
Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՔԾ-ի:  Այս մասին տեղեկացրեց նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը: Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին: Հայցի պահանջը ՔԾ-ին պարտավորեցնելն է ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ սահմանադրության 26-րդ եւ Կոնվենցիայի 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումները թույլ տալուց: Խոսքը խոշտանգումներից զերծ մնալու եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի մասին է: Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված քաղաքացիական հայցը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանին: Սրա պահանջը իրավունքը խախտող գործողությունները կանխելն է, որի շրջանակում եւս խնդրել են դատարանին ապահովել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի եւ դրա հնարավոր վնասի բացառումը: Մեր զրույցում Արամ Օրբելյանը պարզաբանեց, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից, քանի որ վերջինս 60-ից բարձր տարիքային խմբում է եւ առողջական վիճակով պայմանավորված՝ կարող է համարվել ռիսկային գոտում: Նա մանրամասնեց, թե ինչու են ներկայացրել միաժամանակ երկու հայց՝ դիմելով թե Երեւանի ընդհանուր իրավասության, թե վարչական դատարան. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում սահմանված ոչ նյութական վնասների շարքում, ի հավելումն զրպարտության եւ վիրավորանքի, տարիներ առաջ ավելացվել են խոշտանգման, ապօրինի դատապարտման եւ մի շարք այլ խախտումներ, այսինքն՝ խոշտանգումից զերծ մնալու իրավունքը Քաղաքացիական օրենսգրքով պաշտպանվող արժեք է: Բացի այդ, քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է դիմել ինչպես վնասի հատուցման, այնպես էլ վնասը բացառելու պահանջով, ինչն ավելի առաջնային է, հետեւաբար մենք դիմել ենք Քաղաքացիական դատարան՝ ֆիքսելով, որ անձը, ՔԿՀ-ում պահվելով, կոնվենցիոն իմաստով ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի՝ հաշվի առնելով նրա տարիքը եւ առողջական վիճակը»:Ինչ վերաբերում է Վարչական դատարան դիմելուն, Արամ Օրբելյանն ասաց, որ անկախ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ անձին կալանավորելու որոշումից, Քրեակատարողական հիմնարկը, նաեւ Քրեակատարողական ծառայությունը ունեն պարտավարություն՝ ապահովելու իրենց վերահսկողության տակ գտնվող անձանց առողջությունը, եւ վերաբերմունքի նվազագույն ստանդարտները՝ ամրագրված միջազգային մի շարք փաստաթղթերով. «Իսկ եթե կա դատարանի որոշում՝ անձին կալանքի տակ պահելու, պետք է այլ դատարանի որոշում, որպեսզի ՔԾ-ն կարողանա կալանքի տակ չպահել, այսինքն՝ չկատարել Աննա Դանիբեկյանի որոշումը: Տվյալ դեպքում այդ դատարանը վարչական դատարանն է»: Այլ կերպ ասած՝ հայցվոր կողմը վարչական դատարանից պահանջում է պարտավորեցնել վարչական մարմնին՝ ՔԾ-ին, ձեռնպահ մնալ անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգման ենթարկելու իրավունքի հնարավոր խախտումից, իսկ Քաղաքացիական դատարանից պահանջում է բացառել այդ հնարավոր խախտման արդյունքում առաջացած հնարավոր վնասը: Արամ Օրբելյանը նշեց, որ իրենց հայցադիմումների հիմք է հանդիսացել նաեւ միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հայտարարությունը, որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու կամ խափանման միջոցը ժամանակավոր ընդհատելու ուղղությամբ. «Դիմելով դատարան, մենք, ըստ էության, պետությանը տվել ենք հնարավորություն, որ առնվազն ժամանակավորապես՝ մինչեւ համավարակի, նաեւ՝ այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված սահմանափակումների ավարտը, պարոն Քոչարյանը գտնվի ազատության մեջ, եւ խոսքը չի վերաբերում միայն պարոն Քոչարյանի դեպքին. ցանկացած անձ, որ 60 եւ ավելի տարիքի է, եւ ունի ԱՀԿ-ի սահմանած հիվանդություններից որեւէ մեկը, պետք է իրավունք ունենա դիմելու եւ ստանալու համապատասխան հայցի ապահովում, որպեսզի համավարակի շրջանակում գտնվի ՔԿՀ-ից դուրս»: Ըստ Օրբելյանի՝ այս պահին ՄԻԵԴ-ում դրա հետ կապված մի շարք խնդիրներ են քննարկվում, արդեն կա կոմունիկացիա՝ անձին Անգլիայից Ամերիկա արտահանձնելու վերաբերյալ՝ ԱՄՆ-ում համավարակի զարգացման համատեքստում. «Եւ մի շարք այլ երկրներում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, քննարկման առարկա են դառնում պահման պայմանները եւ երաշխիքները՝ անձանց ՔԿՀ-ներում պահելու, այսինքն՝ սա միայն ՀՀ-ի համար առանձնահատուկ բան չէ, առնվազն Եվրոպական,  եթե չասենք համաշխարհային խնդիր է»: Հարցին՝ այդ հնարավոր խախտումներից զերծ մնալու եղանակը, ըստ իրենց, այս պարագայում ազատության մեջ գտնվե՞լն է, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ես անձամբ դա եմ տեսնում, բայց դա չի կաշկանդում դատարանին կամ քրեակատարողական հաստատությանը այլ եղանակով դա ապահովել, ազատություն ասելով՝ նկատի ունեմ, որ ՔԿՀ-ից դուրս պետք է լինի, բայց արդյո՞ք դա դենթադրում է ամբողջությամբ ազատություն թե այլ տեսակի սահմանափակում, ես թողնում եմ պետության ընտրությանը»:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:51 - 09 ապրիլի, 2020
Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը |pastinfo.am|

Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը դատարան է դիմել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փախհատուցելու պահանջով։  Հայցադիմումի պատճառը Հանրային ՀԸ եթերում հեռարձակված ռեպորտաժն է, որտեղ վկայակոչելով ԱԱԾ-ին՝ նշվել էր, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան եւ սա ներկայացվել որպես Հրայր Թովմասյանի քաղաքականացվածության, ոչ օբյեկտիվ լինելու ապացույց։ Արամ Օրբելյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործը դատարան ուղարկվելուց հետո ՍԴ-ում չի եղել։ Բացի այդ՝ դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով իրեն տրամադրել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժի նյութերը։
12:44 - 01 ապրիլի, 2020
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին եւ Հանրային հեռուստաընկերությանը |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին եւ Հանրային հեռուստաընկերությանը |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Նա պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները եւ փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը: Հայցը ներկայացվել է մարտի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին: Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը ասաց՝ հայցի պատճառն այն է, որ հունվարի 30-ին Հ1-ի լուրերի գլխավոր թողարկման ընթացքում Արամ Օրբելյանի վերաբերյալ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ. «Ռեպորտաժի ժամանակ նշվել է, թե Արամ Օրբելյանը 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել Սահմանադրական դատարան: Դա իրականությանը չի համապատասխանում»: Հարցին՝ ԱԱԾ-ին ինչո՞ւ են դատի տվել, Բեգլարյանը պատասխանեց. «Եթե հավատանք լուրերի հրապարակմանը, ԱԱԾ-ն նշված տեղեկատվության սկզբնաղբյուրն է»: Փաստաբանի խոսքով՝ պահանջում են ե՛ւ հերքում, ե՛ւ յուրաքանչյուր պատասխանողից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:03 - 04 մարտի, 2020