ՖԻՖԱ

Վրաստանին երկու անգամ պարտվելուց հետո Հայաստանի ընտրանին նահանջել է համաշխարհային ցուցակում

Վրաստանին երկու անգամ պարտվելուց հետո Հայաստանի ընտրանին նահանջել է համաշխարհային ցուցակում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի հավաքականը, որն այս ընթացքում 2 պարտություն կրեց Վրաստանի ընտրանուց (0-3, 1-6), նահանջել է 2 հորիզոնական ու հիմա 102-րդն է համաշխարհային դասակարգման մեջ:  Ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Իսպանիան, Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Բելգիան, Իտալիան, Գերմանիան:  Աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու առաջիկա մրցակիցներից Պորտուգալիան, ինչպես տեսնում ենք, 7-րդն է (-1 նախորդ ցուցակի համեմատ), Հունգարիան 37-րդն է (-7), իսկ Իռլանդիան՝ 60-րդը (չի տեղաշարժվել):  Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը արտագնա ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի հետ, որն այս պահին 97-րդն է (+2) աշխարհում: Հունիսի 9-ին էլ մերոնք հյուր են գնալու Մոնտենեգրոյին, որը 73-րդն է (0):  Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան (25), նրան հաջորդում են Ռուսաստանը (35), Ուզբեկստանը (57), Վրաստանը (68), Բելառուսը (98), մյուսները Հայաստանի ընտրանուց ավելի ցածր դիրքերում են:  Մեր հարեւաններից ամենաբարձր հորիզոնականում Իրանն է, որը 18-րդն է (0), Թուրքիան 27-րդն է (+1), Վրաստանը, ինչպես ասվեց, 68-րդն է (0), իսկ Ադրբեջանը՝ 119-րդը (-2): Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հուլիսի 10-ին: 
12:41 - 03 ապրիլի, 2025
ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին. Ջանի Ինֆանտինո
 |armenpress.am|

ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին. Ջանի Ինֆանտինո |armenpress.am|

armenpress.am: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խիստ բացասաբար է տրամադրված ֆուտբոլում, այսպես կոչված, կապույտ քարտերի ներդրման՝ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի (IFAB) առաջարկին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Տուգանքի այդ տեսակն առաջարկվում է կիրառել այն դեպքերում, երբ խաղացողները կկատարեն մրցակցին հեռանկարային գրոհ անցկացնելու հնարավորությունից զրկող մարտավարական խախտում կամ անհամաձայնություն կդրսևորեն մրցավարի որոշման վերաբերյալ: Կապույտ քարտը ենթադրում է, որ ֆուտբոլիստը պետք է 10 րոպեով հեռացվի խաղադաշտից: Խաղի ընթացքում երկու կապույտ կամ մեկական դեղին և կապույտ քարտ ստացած մարզիկն անմիջապես արժանանալու է կարմիր քարտի և զրկվելու է հանդիպումը շարունակելու իրավունքից: Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը նոր կարգի ներդրման հարցը ՖԻՖԱ-ի հետ քննարկել է այսօր՝ մարտի 2-ին, Շոտլանդիայում կայացած իր տարեկան ընդհանուր ժողովում: Հեղինակներն այս առաջարկը մտադիր են փորձարկել ցածր լիգաներում, իսկ հաջորդ մրցաշրջանից՝ ներդնել նաև Անգլիայի գավաթի խաղարկությունում։ «Էլիտար մակարդակում որևէ կապույտ քարտ չի օգտագործվելու։ Մեզ համար այդ հարցը փակված է: ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին։ Ավելին՝ ես, որպես ՖԻՖԱ-ի նախագահ, նույնիսկ տեղյակ չէի այդ առաջարկության մասին:  Կարծում եմ՝ ՖԻՖԱ-ն խոսքի իրավունք ունի IFAB-ում: Մենք միշտ բաց ենք գաղափարների և առաջարկների քննարկման համար, սակայն պետք է պաշտպանենք նաև խաղի էությունն ու ավանդույթները: Ֆուտբոլում «կապույտ քարտ» հասկացություն գոյություն չունի»,- Շոտլանդիայում լրագրողներին հայտարարել է Ինֆանտինոն:
15:40 - 02 մարտի, 2024
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահի հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահի հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ, հայտնում են ՀՖՖ-ից։ Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջիանի Ինֆանտինոն քննարկել են տարբեր հարցեր, հնարավոր համագործակցության շրջանակներ, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման տարբեր ծրագրեր: ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոն, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ Փարիզում հանդիպելու Արմեն Մելիքբեկյանին, ում առաջնորդության և վճռականության շնորհիվ ֆուտբոլը զարգանում է Հայաստանում 2019 թվականից ի վեր: Ես ուրախ եմ, որ վերջերս հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ: Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը: Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ: Հույսով սպասում եմ, որ առաջիկա տարիներին կտեսնեմ ՀՖՖ-ի գրանցած հաջողությունները»։
10:13 - 08 փետրվարի, 2024
ՖԻՖԱ-ի The Best մրցանակին կրկին արժանացել է Լիոնել Մեսին |armenpress.am|

ՖԻՖԱ-ի The Best մրցանակին կրկին արժանացել է Լիոնել Մեսին |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և Մայամիի «Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակին: 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մասնակիցների շարքում Մեսին հավաքել է ամենաշատ միավորները` առաջ անցնելով Էրլինգ Հալանդից և Կիլիան Մբապեից: Անցած տարվա լավագույն մարզիչն Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է: 2023 թվականի լավագույն գոլ է ճանաչվել բրազիլական «Բոտաֆոգոյի» խաղացող Գիլյերմե Մադրուգայի գոլը, որ նա խփել է «Նովորիզոնտինոյի» դարպասը` բրազիլական Բ Սերիայի 14-րդ տուրում: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի անդամ Էդերսոնն ընտրվել է 2023թվականի աշխարհի լավագույն դարպասապահը: 2023 թվականի խորհրդանշական հավաքականում են դարպասապահ՝  Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»- Բելգիա), պաշտպաններ՝ Կայլ Ուոլքեր («Մանչեսթեր Սիթի»-Անգլիա), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»-Անգլիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»-Պորտուգալիա), կիսապաշտպաններ՝ Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»-Բելգիա), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»-Անգլիա), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»-Պորտուգալիա), հարձակվողներ՝ Լիոնել Մեսի (ՊՍԺ-«Ինտեր Մայամի»-Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ- Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»-Նորվեգիա), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»-Բրազիլիա):
10:44 - 16 հունվարի, 2024
Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնական
 |hetq.am|

Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնական |hetq.am|

hetq.am: ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին դեկտեմբեր ամսվա համեմատ, երբ հրապարակվել էր նախորդ աղյուսակը, նահանջել է 2 հորիզոնական ու հիմա 97-րդն է 211 հավաքականների շարքում:  Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր ընտրանին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում Երեւանում 1-2 հաշվով պարտվել է Թուրքիային, ապա 2-2 խաղացել Կիպրոսի հետ:  Համաշխարհային ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են փոխչեմպիոն Ֆրանսիան, ապա՝ Բրազիլիան, Բելգիան, Անգլիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան։ «Եվրո-2024»-ի ընտրական փուլում մեր մրցակիցներից լավագույնը, ինչպես տեսնում ենք, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան է, որը նախորդ ցուցակի համեմատ պահպանել է իր 7-րդ հորիզոնականը: Ուելսը հայտնվել է 26-րդ տեղում (+2), Թուրքիան՝ 43-րդ (+1), Լատվիան՝ 132-րդ (+1): Փաստորեն, Հայաստանն այս խմբում միակն է, որ նախորդ ցուցակի համեմատ նահանջել է:  Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 30-րդն է, Ռուսաստանը, որը զրկված է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, 37-րդն է, Ուզբեկստանը՝ 74-րդը, Վրաստանը՝ 77-րդը, Ղրղզստանը՝ 96-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։ Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 24-րդն է, Թուրքիան ու Վրաստանը, ինչպես ասվեց, 43-րդ եւ 77-րդ տեղերում են, իսկ Ադրբեջանը՝ 124-րդ։   Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հուլիսի 20-ին: Մինչ այդ՝ հունիսի 16-ին, մեր թիմն արտագնա հանդիպում կանցկացնի Ուելսի հետ, ապա հունիսի 19-ին տանը կընդունի Լատվիային:
14:00 - 06 ապրիլի, 2023
Նիկոլ Փաշինյանը և Յուրի Ջորկաեֆը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Յուրի Ջորկաեֆը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Հայազգի նախկին ֆուտբոլիստը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Վարչապետը կարևորել է Յուրի Ջորկաեֆի այցը և մասնակցությունը համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գագաթնաժողովում քննարկվող թեմաներին, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մեր երկրում ֆուտբոլի զարգացմանն ու այդ նպատակով ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի: 
16:36 - 29 հոկտեմբերի, 2022
Հայաստանը՝ ի դեմս ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի, ձեռք է բերել շատ վստահելի գործընկեր․ Փաշինյանը մասնակցել է ՀՖՖ հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանը՝ ի դեմս ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի, ձեռք է բերել շատ վստահելի գործընկեր․ Փաշինյանը մասնակցել է ՀՖՖ հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ձևավորման 30-ամյակի առիթով. «Մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետևյալ նպատակը՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Ընդհանարապես ինչքանո՞վ է իրատեսական այս խնդրի լուծումը: Սովորաբար ֆուտբոլը մենք պատկերացնում ենք և ֆուտբոլի վրա կենտրոնանում ենք ուղիղ եթերում տեղի ունեցող և հեռարձակվող 90 րոպեների շրջանակներում: Իրականում 90 րոպեներ ուղիղ եթերում` խաղադաշտում գտնվող հաղթանակը չի ստեղծվում, այլ միայն արձանագրվում է հաղթանակը: Շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ և ինչ է տեղի ունենալու դրանից հետո: Եվ թերևս ահա այս երկու ուղղություններով կատարված աշխատանքն է, որ որոշում է ֆուտբոլային ապագան: Բայց ֆուտբոլային դառնության այս օրերին ես ուզում եմ գնահատել, թե ինչպիսին է մեր ֆուտբոլի վիճակը: Սրա ճիշտ գնահատականը տալու համար մենք պետք է տեսնենք, թե ինչ է տեղի ունենում 90 րոպեներից անդին: Այսօր այս լսարանը շատ կարևոր արձանագրումն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներին և այդ կազմակերպությունների, ձեռք է բերել շատ վստահելի գործընկեր: Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունենք մեր գործընկերների՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահների ներկայությունը մեզ համար այսքան կարևոր իրադարձությանը: Բայց ուղիղ եթերի նմանությամբ այդ բարեկամության, վստահելի գործընկերության արտահայտությունն այս, պայմանական ասած, 90 րոպեները չեն, այլ այն, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ: Նախորդ երեք տարիների ընթացքում ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի 7 մարզերում 90 նոր փոքր խաղադաշտ է ստեղծել, որտեղ ՖԻՖԱ-ն աջակցելու է շուրջ 2.5 միլիոն դոլարով: Սա կարևոր ներդրում է հայկական ֆուտբոլի ապագայի գործում, որովհետև այդ ապագա 90 րոպեների ճակատագիրը որոշվում է այդ գյուղական դաշտերում, որը պետք է համախմբի երեխաներին և նրանց շուրջ պիտի համախմբի մեծերին, և որը պիտի կոփի, կռի և ստեղծի թիմային ոգի, որը պետք է մեր երկիրը և մեր ֆուտբոլը բերի հաղթանակների: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել այն աջակցության առիթով, որ ցուցաբերել է ՈՒԵՖԱ-ն: Մասնավորապես, վաղը բացվելու է Աբովյանի քաղաքային ստադիոնը, որը հիմնանորոգվել է ՈՒԵՖԱ-ի հեթ-տրիկ ծրագրի շրջանակում: ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ կառուցվում, վերակառուցվում է Վանաձորի ստադիոնը: Առաջիկայում մենք կունենանք մեր ժամանակների, հայ մեծագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցը, որը նույնպես կառուցվում է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ: Լուսավորության համակարգեր են տեղադրվելու «Շենգավիթ» ստադիոնում, Գյումրիի քաղաքային ստադիոնում, և այս ամբողջ ներդրումները՝ ՈՒԵՖԱ-ի աջակցությունը, կազմելու է շուրջ 5 միլիոն դոլար: ՖԻՖԱ-ի նախագահն այսօր արձանագրեց, որ այս 90 փոքր դաշտերն առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում կդառնան 300: Այսօր մենք ՖԻՖԱ-ի նախագահի հետ, մեր նախորդ հանդիպման ժամանակ նաև, ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ քննարկում էինք հնարավորությունը՝ Հայաստանում ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ, զրոյից մարզադաշտ կառուցելու: Ես շատ ուրախ եմ, որ մեր այս բոլոր նպատակների իրագործման ճանապարհին մենք ունենք այնպիսի վստահելի գործընկերներ ինչպես ՖԻՖԱ-ն է՝ ի դեմս նախագահ Ջաննի Ինֆանտինոյի և ՈՒԵՖԱ-ն՝ ի դեմս նախագահ Ալեքսանդր Չեֆերինի: Ես համոզված եմ, որ մենք այս ճանապարհին կհասնենք մեր նպատակներին: Հարգելի գործընկերներ, ֆուտբոլը մեզ համար ունի շատ մեծ նշանակություն և այն ունի տնտեսական, մարզական, սոցիալ-հոգեբանական և քաղաքական նշանակություն: Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մարզական բնագավառում ունի շատ մեծ հաջողություններ: Սովորաբար, երբ մտերմիկ քննարկումների, սեղանների շուրջ, առիթներով քննարկում ենք հայկական սպորտի հաջողությունները, գրեթե բոլոր միջավայրերում, բոլոր ընտանիքներում խոսքը հասնում է նրան, որ մենք հաջողակ ենք անհատական մարզաձևերից և պակաս հաջողակ թիմային մարզաձևերից: Ահա այն, ինչի մասին խոսում ենք՝ հենց քաղաքական այսպիսի նշանակություն ունի, որովհետև թիմային ոգին, թիմային տրամաբանությունը մի երևույթ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես զարգանալու մեծ տեղ ունի, և Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի այդ տրամաբանությունը զարգացնելու, և ֆուտբոլը բացառիկ նշանակություն ունի այս նպատակն իրագործելու ճանապարհին: Ժամանակակից ֆուտբոլն ինստիտուցիոնալ երևույթ է, և հույս ունեմ նաև, որ ֆուտբոլի ահա ներկայացված զարգացումների միջոցով Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ մտածողությունը կդառնա առօրյա: Կրկին շնորհավորելով բոլորիս՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի 30-ամյակի առիթով, ուզում եմ իմ գնահատանքի, շնորհակալության խոսքերն ասել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում ինչ որ ներդրում են ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման գործում՝ լինեն մարզիկներ, մարզիչներ, ներդրողներ, կազմակերպիչներ, պաշտոնյաներ: Ես հույս ունեմ, որ բոլորս, այդ մարդկանց ներդրումը վերցնելով, կկարողանանք այն հասցնել այնպիսի բարձունքների, որ անցած ճանապարհը հպարտությամբ հիշենք և արձանագրենք, նախկինում ունեցած մեր հպարտությունն ավելացնենք, կրկնապատկենք, բազմապատկենք: Ուզում եմ ողջունել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների բոլոր խաղացողներին և ասել՝ իմացեք, որ դժվար ժամանակներում մենք միշտ ձեր կողքին ենք: Լավ ժամանակներում շատերը կլինեն ձեր կողքին, բայց դժվար ժամանակներում, իմացեք, որ միշտ ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցել ինչով կկարողանանք: Հաջորդ կարևոր նրբությունն այն է, բոլորս մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին լինենք ոչ միայն այն ժամանակ, երբ նրանք հաղթում են, այլ երբ որոշակի դժվարություններ ունեն, որովհետև դրանք մեր դժվարություններն են, բոլորիս դժվարություններն են, և այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին: Շնորհավորում եմ բոլորիս կրկին և շնորհակալություն եմ հայտնում մատուցված ծառայությունների համար»:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
09:47 - 16 հունիսի, 2022
Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական կարևորություն. Փաշինյանը՝ ՖԻՖԱ-ի նախագահին

Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական կարևորություն. Փաշինյանը՝ ՖԻՖԱ-ի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, ով մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Վարչապետը ողջունել է պարոն Ինֆանտինոյի այցը մեր երկիր և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, ինչը վկայում է ՖԻՖԱ-ՀՖՖ արդյունավետ համագործակցության մասին: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նկատել է, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ: «Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական, սոցիալական, մշակութային մեծ կարևորություն: Կառավարությունն արմատական բարեփոխում է նախաձեռնել առողջ ապրելակերպի ոլորտում և կարևորում է ՖԻՖԱ-ի ու միջազգային մյուս գործընկերների հետ գործակցությունը», - ընդգծել է ՀՀ վարչապետը: Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով: Ջաննի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին: Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում: ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները: Երկուստեք վերահաստատվել է գործընկերության ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծվել է ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն, հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կարևոր ներդրումն այդ գործում: Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին  նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
14:53 - 15 հունիսի, 2022
Շվեյցարիայում սկսվել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը

Շվեյցարիայում սկսվել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը

Շվեյցարիայում սկսվել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի գործով դատավարությունը։ Նախկին պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիոն բնույթի վճարումներ իրականացնելու համար, գրում է Reuters-ը։ Նրանք մասնավորապես մեղադրվում են 2011 թ-ին 2 մլն շվեյցարական ֆրանկի ($2.08 միլիոն) ապօրինի վճարում կատարելու համար։ Բլատերն ու Պլատինին հերքում են մեղադրանքը՝ ասելով, թե Պլատինիին այդ գումարը վճարվել է 1998-2002 թթ-ին նրա խորհրդատվական ծառայությունների դիմաց՝ բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Շվեյցարիաի Բելինցոնա քաղաքի դաշնային քրեական դատարանում գործի լսումները շարունակվելու են մինչև հունիսի 22-ը։ Վճիռը կայացվելու է հուլիսի 8-ին։ Եթե այն մեղադրական լինի, Պլատինիին և Բլատերին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։ «Ես ինձ վստահ եմ զգում, արևը շողում է․․․ լավ տրամադրություն ունեմ։ Ես հակաօրինական ոչինչ չեմ արել», - ասել է Զեպ Բլատերը լրագրողներին։ Միշել Պլատինին վստահություն է հայտնել, որ «արդարությունը կվերականգնվի»։   Նորա Վանյան
16:41 - 08 հունիսի, 2022