azatutyun.am: Ուկրաինայի ԱԳՆ-ն և Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան ՖԻՖԱ-ից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել ցուցադրված քարտեզի համար, որում Ղրիմն Ուկրաինայից անջատված է։
Դեկտեմբերի 13-ին մրցաշարի վիճակահանության եթերում ցուցադրված քարտեզում ներկայացված են այն երկրները, որոնք չեն կարող խաղալ միմյանց դեմ Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխին X սոցիալական ցանցում գրել է, որ ՖԻՖԱ-ն եթերում «վերափոխել է միջազգային սահմանները» և դրանով իսկ աջակցել «ռուսական քարոզչությանը, ռազմական հանցագործություններին և Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությանը»։
comment.count (0)