shantnews.am: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ երաժշտական ընդմիջում կլինի, հաղորդում է CNN Sports-ը:
2026 թվականին կայանալիք Մունդիալի եզրափակիչը կանցկացվի հուլիսի 19-ին Նյու Ջերսիում:
ՖԻՖԱ-ն կաշխատի բրիտանական Coldplay խմբի հետ` կազմակերպելով երաժշտական շոուն:
Դեռևս պարզ չէ` արդյոք ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղի 15 րոպեանոց ընդմիջումը կերկարաձգվի երաժշտական շոուի համար, թե այդ ժամանակը բավական կլինի:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք երկրում` ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Առաջին անգամ կմասնակցեն 48 երկրի հավաքականներ:
comment.count (0)