tert.am: Դեկտեմբերի 9-ին դեղամիջոցների եվրոպական գործակալության նկատմամբ հաքերային հարձակման հետևանքով ցանցահենները հասանելիություն են ստացել Moderna պատվաստանյութերի մասին փաստաթղթերին, գրում է Reuters լրատվական գործակալությունը:
COVID-19-ի պատվաստանյութերը մշակող ընկերությունից՝ Moderna Inc.-ից, նույնպես հաստատել են այս տեղեկատվությունը:
Նշվում է, որ դեղամիջոցների եվրոպական գործակալությունը զբաղվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստուգմամբ, այս պահին հաստատությունում աշխատում են երկու պատվաստանյութերի ՝ BioNTech/Pfizer-ի, ինչպես նաև Moderna-ի հաստատման ուղղությամբ:
BioNTech-ը տեղեկացել ու հայտարարել է տվյալների կորստի մասին կիբերհարձակումից մեկ օր անց, մինչդեռ Moderna-ն ավելի ուշ է իմացել կորստի մասին:
comment.count (0)