Արաբական Միացյալ Էմիրություններ - ԱՄԷ

ԱՄԷ, պաշտոնապես Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավարևելյան մասում։ ԱՄԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ԱՄԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբիի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային, Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին, Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին,  Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին, Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարիկ Ալ Սաիդին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին, գահաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդին,  Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Մաջիդ Թաբբունին, Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին, Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով:
11:16 - 31 մարտի, 2025
Դեսպանը ՀՀ նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահի՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու հրավերը

Դեսպանը ՀՀ նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահի՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու հրավերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման մեկնարկին դեսպանը նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու հրավերը: Հանրապետության նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակում են զարգանալ ու ընդլայնվել: Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահը դրական է գնահատել երկրների ղեկավարությունների կողմից գործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև դեսպանի անձնական արդյունավետ աշխատանքը: Դեսպան Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար և նշել, որ հնարավորինս իր կարողությունները ներդնում է երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման գործում: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, բարձր տեխնոլոգիական և հարակից ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին: Կողմերն ընդգծել են ինչպես ընթացիկ համատեղ ծրագրերի առաջմղման կարևորությունը, այնպես էլ՝ առաջիկա գործակցության հետագա ընդլայնումը՝ տնտեսական, այլընտրանքային էներգիայի և այլ ոլորտներում: ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների համար ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերի շարունակականությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը և հաստատակամորեն շարժվում է այդ ուղով: Այս համատեքստում դեսպան Նարիման Ալ-Մուլլան վերահաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից:  
18:44 - 27 մարտի, 2025
Էկոնոմիկայի նախարարը և ԱՄԷ գերագույն խորհրդի անդամը անդրադարձել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին

Էկոնոմիկայի նախարարը և ԱՄԷ գերագույն խորհրդի անդամը անդրադարձել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին եղել է ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքում, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ-Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի հետ։   Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ և RAK Properties PJSC ընկերության անկախ տնօրեն, Նորին գերազանցություն Մուհամմեդ Մուսաբեհ Ալ Նուաիմի Ռաս ալ-Խայմային։   «Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը և մեծ ներուժ ենք տեսնում դրանց հետագա ընդլայնման համար»,- նշել է նախարարը և հավելել, որ վերջին տարիներին երկու երկրների առևտրատնտեսական կապերը զգալիորեն ամրապնդվել են։   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունների մասին։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին, որը նպատակ ունի խթանելու տնտեսական հարաբերությունների զարգացմանը։   Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի Ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ) և դրանց ընձեռած հնարավորությունները ԱՄԷ-ի ընկերությունների համար։ Հայկական կողմը շեշտել է, որ ԱՏԳ-ներն ապահովում են բարենպաստ հարկային և իրավական պայմաններ օտարերկրյա ներդրողների համար։ Քննարկվել է նաև «Մասդար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում են ներդրումներ վերականգնվող էներգիայի ոլորտում։   Կողմերն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին, առաջիկայում երկկողմ գործակցության հուշագրի ստորագրման հնարավորություններին, ինչպես նաև հայկական ագրոպարենային ապրանքների արտահանման և ԱՄԷ շուկայում ներկայացվածության ընդլայնմանը։   Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կարող է տարածաշրջանում երկարատև խաղաղության հիմք հանդիսանալ։
20:43 - 20 փետրվարի, 2025
ԲՏԱ նախարարը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցությունը ընդլայնելու շուրջ

ԲՏԱ նախարարը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցությունը ընդլայնելու շուրջ

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ։ «Հանդիպմանը կարևորեցինք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները։ Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցությունը տարբեր ձևաչափերով ընդլայնելու և զարգացնելու շուրջ՝ ապահովելով նոր հնարավորություններ երկու երկրների համար: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը»,- ասված է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։  
12:19 - 19 փետրվարի, 2025
ՀՀ վարորդական իրավունքները կճանաչվեն նաև ԱՄԷ-ում
 |hetq.am|

ՀՀ վարորդական իրավունքները կճանաչվեն նաև ԱՄԷ-ում |hetq.am|

hetq.am: Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները վարորդական իրավունքի փոխադարձ ճանաչման հուշագիր կստորագրեն։ Կառավարությունը հավանություն տվեց Ներքին Գործերի նախարարության նախագծին։ Համաձայն հուշագրի՝ մի երկրի քաղաքացիները մյուս երկիր ոչ մշտական բնակության համար գնալու դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական իրավունքները: Բայց պետք է բավարարեն այդ երկրի վարորդական իրավունք ունենալու նվազագույն տարիքի պահանջները։ Իսկ եթե քաղաքացին ՀՀ-ից գնում է ԱՄԷ, կամ հակառակը մշտական բնակության պայմանով, ապա երկիրը պետք է փոխարինի քաղաքացու վարորդական իրավունքը սեփական երկրի վարորդական իրավունքով՝ առանց հավելյալ տեսական և գործնական քննությունների։ Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրային գործընկերն է: ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ ՀՀ և ԱՄԷ միջև շաբաթական 30 ուղիղ չվերթ է տեղի ունենում։ Իսկ 2024 թ. փետրվարի 1-ից երկու երկրների քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մինչև 90 օր ժամկետով գտնվել մեկը մյուսի տարածքում, ինչը, ըստ նախարարության, կնպաստի զբոսաշրջիկների, գործարարների, մասնագետների այցերի ավելացմանը:
12:16 - 13 փետրվարի, 2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին

Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող ռազմավարական առաջնահերթությունները։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջ մղելու համաշխարհային զարգացման միտումներին համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև 2024 թ․ նոյեմբերին Հայաստանում կայացած «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովին, որի շրջանակում արքայազն Աբդուլ Ազիզն այցելել էր Հայաստան և հանդիպել երկրի ղեկավարության հետ՝ փոխադարձ համագործակցության ոլորտները բացահայտելու նպատակով: Արքայազն Աբդուլազիզը նախարարին հայտնել է, որ իր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով Կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի ֆինանսական աջակցության որոշման մասին։ Նախաձեռնության նպատակն է խթանել կանանց տնտեսական մասնակցությունը և հզորացումը՝ առաջ մղելու գենդերային հավասարությունը և ներառական զարգացումը: Նախաձեռնության շրջանակում գյուղաբնակ կանանց, բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ թիրախային խմբերի համար իրականացվելու են կրթական, կարողությունների զարգացման, դեպի աշխատաշուկա ուղղորդման և այլ ծրագրեր։
17:58 - 31 հունվարի, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ

Հունվարի 28-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Ահմեդ Սայեղին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության և քաղաքաշինության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:  Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ և ԱՄԷ միջև բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը, ինչպես նաև երկու երկրներում տեղի ունեցող՝ միջազգային նշանակության բազմաբնույթ միջոցառումներին երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությունը: Կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ:
17:42 - 28 հունվարի, 2025
Ցանկություն կա ընդլայնելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. Վահագն Խաչատուրյանը՝ ԱՄԷ նախագահի խորհրդականին

Ցանկություն կա ընդլայնելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. Վահագն Խաչատուրյանը՝ ԱՄԷ նախագահի խորհրդականին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Մենք բոլորս գնահատում ենք Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ամրապնդման, զարգացման գործում: Կարծում եմ՝ սա նաև լավ առիթ է քննարկելու երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր: Այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ փոխադարձ այցեր, որոնք կրել են թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական բնույթ, մասնակցություններ տարբեր միջոցառումների, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում հանդիպումներ, որոնց արդյունքում ավելի ենք մոտեցել իրար: Նաև դրա ապացույցն է այն ներդրումների աճի ցուցանիշները, որոնք արձանագրվում են Արաբական Միացյալ Էմիրությունների, գործարարների կողմից: Այդ զարգացումը շատ դինամիկ կերպով ընթանում է: Մեր կողմից ցանկություն կա ընդլայնելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»: Անվար Գարգաշն իր հերթին նշել է. «Ցանկանում եմ, նախ և առաջ, փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի ողջույնները՝ ուղղված Ձեզ: Ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը հղել Ձեզ ինձ ընդունելու համար: Մեր հարգանքը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ անկեղծ, բարեկամական և խորն է: Բնականաբար, երկկողմ հարաբերությունները զարգանում են, սակայն, ես նույնպես գտնում եմ, որ կան շատ ոլորտներ, որոնց զարգացման համար պետք է ջանքեր ներդնել, և մենք որպես Էմիրությունների ներկայացուցիչներ ամեն կերպ կաջակցենք այդ գաղափարի իրագործմանը»: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև փոխգործակցության շարունակական ընդլայնման և զարգացման ուղղություններին և հնարավորություններին: Կողմերը շեշտել են երկկողմ պատրաստակամությունը հնարավոր ջանքերը գործադրել տարբեր ուղղություններով՝ քաղաքական տնտեսական, առևտրաարդյունաբերական, տուրիստական և այլ ոլորտներում առկա գործակցային ներուժի լիակատար կյանքի կոչման համար: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահն Անվար Գարգաշին հանձնել է Պատվո շքանշան, որով նա պարգևատրվել էր Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ:  
20:15 - 17 դեկտեմբերի, 2024
Ռուբեն Ռուբինյանը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ռուբեն Ռուբինյանը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է գնահատել այդ գործընկերությունը եւ նշել, որ հաստատակամ են խորացնելու փոխգործակցությունն ինչպես ավանդական, այդպես էլ մի շարք նոր ոլորտներում: Նա կարեւոր ձեռքբերում է համարել Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացումը: Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, ինչպես նաեւ ներկայացրել Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Երկուստեք կարեւորվել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունը: Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առեւտրատնտեսական, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանմանը վերաբերող հարցերի շուրջ:
15:03 - 17 դեկտեմբերի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ քննարկել է երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ քննարկել է երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման հարցում առկա լրացուցիչ հնարավորությունները:  ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ակտիվ ջանքերն առավել նշանակալի արդյունքների հասնելու ուղղությամբ, քանզի կան փոխադարձ հետաքրքրություն, քաղաքական կամք և փոխշահավետ հեռանկարներ: Ներդրումների խթանման համատեքստում ընդգծվել է գործարար շրջանակների մասնակցությամբ փոխայցելությունների և համաժողովների պարբերական անցկացման կարևորությունը: Արարատ Միրզոյանը և Անվար Գարգաշը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ տեսլականը, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պարագայում ընձեռվող հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄԷ նախագահի խորհրդականին ՀՀ «Բարեկամության» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:
13:12 - 17 դեկտեմբերի, 2024
Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության էներգետիկայի և կայուն զարգացման հարցերով նախարարի օգնական Աբդուլլա Ահմեդ Բալաային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան:   Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։   Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման և տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սննդի անվտանգությանը և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնմանը վերաբերող հարցերի։
18:43 - 10 սեպտեմբերի, 2024
Կալանավորվել է ԱՄԷ-ում կանանց սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի անդամներից մեկը. ՔԿ

Կալանավորվել է ԱՄԷ-ում կանանց սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի անդամներից մեկը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2009թ. մարդկանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի՝ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը սեռական շահագործման նպատակով, իր ծանոթների միջոցով, խարդախությամբ, ՀՀ-ում հավաքագրել և ԱՄԷ է փոխադրել ՀՀ քաղաքացիների և նրանց ներգրավել պոռնկության մեջ։ Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 1321-րդ հոդվածի 1-ին մասով դեռևս 2009 թվականին հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է հանցավոր գործունեություն ծավալած հիշյալ անձի ինքնությունը, ով ՀՀ-ում հաշվառում չունեցող, ԱՄԷ-ում բնակվող 1965թ. ծնված Ռ.Հ.-ն է: Ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներին օտար երկրում սեռական շահագործման ենթարկելու նպատակով գործել է խումբ: Քննությամբ պարզվել է խմբի երեք ղեկավարների ինքնությունը: Տվյալներ են ստացվել այն մասին, որ խմբի գործողությունները համակարգվել են Ռ.Հ.-ի, ինչպես նաև՝ Ն.Խ.-ի և Ա.Մ.-ի կողմից: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև խմբի մյուս անդամների, ինչպես նաև՝ վերջիններիս գործողություններից տուժած անձանց ինքնության վերաբերյալ: Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Հ.-ն, շահագործման նպատակով, մարդկանց հավաքագրելու, փոխադրելու, ստանալու և սեռական շահագործման մեջ ներգրավելու դիտավորությամբ, 2006-2007թթ. ընթացքում, իր հանցակիցների միջոցով, աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիների՝ ՀՀ տարբեր մարզերի բնակչուհիների: Վերջիններիս փախուստը կանխելու նպատակով վերցրել և իր մոտ է պահել նրանց անձնագրերը, ապա, օգտագործելով անձնագրի բացակայության, օտար երկրի օրենքները չիմանալու, գումար չունենալու, Դուբայ փոխադրելու և մուտքի հրավերք ձեռք բերելու ծախսերը մարելու հանգամանքը, տուժողների մոտ ծագած վիճակի խոցելիությունն օգտագործելու եղանակով, ինչպես նաև որոշ դեպքերում նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նշված կանանց ներգրավել է պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման և տիրացել վերջիններիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին։ Առանձին դեպքերում, անձնագիրը վերադարձնելու համար, նրանցից պահանջել է տարբեր չափերի գումարներ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2009թ. հունիսին Ռ.Հ.-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նույն թվականի հոկտեմբերին քրեական գործի վարույթը կասեցվել է։ Շուրջ 14 տարի անց կասեցված վարույթը վերսկսվել է: 2024թ. հունիսի 8-ին Ռ.Հ.-ն հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (երկու դրվագ), և 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Ավելի վաղ` դեռևս 2009 թվականի հուլիսին, մեղադրանք է առաջադրվել նաև Ռ.Հ.-ի հանցակից, խմբի ղեկավարներից ևս երկուսին՝ Ա.Մ.-ին և Ն.Խ.-ին, որոնց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:57 - 04 հուլիսի, 2024
Սերբիան մտադիր չէ արդարանալ Ադրբեջանին, Կիպրոսին և ԱՄէ-ին սպառազինություն մատակարարելու համար․ Վուչիչ |1lurer.am|

Սերբիան մտադիր չէ արդարանալ Ադրբեջանին, Կիպրոսին և ԱՄէ-ին սպառազինություն մատակարարելու համար․ Վուչիչ |1lurer.am|

1lurer.am: Սերբիան ռազմական նշանակության սարքավորումների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվում է գործող պայմանագրերին համապատասխան և մտադիր չէ արդարանալ իր գործողությունների համար: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ ժողովրդին հղած ուղերձում: «Մենք սպառազինություն կամ զենք չենք արտահանում, մենք պայմանագիր ունենք միայն Ադրբեջանի, Կիպրոսի և մեկ արաբական երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Մենք որևէ այլ երկրի հետ սպառազինություն և զենք մատակարարելու համաձայնագիր չունենք։ Դա արել ենք այն պատճառով, որ կարողանանք պաշտպանել մեզ, որպեսզի մեր եղբայրներից ոչ մեկը՝ ռուսները, ուկրաինացիները կամ ուրիշները, չսպանվեն սերբական զենքից։ Մենք այդ ամենը հաշվի ենք առնում»,- ընդգծել է Վուչիչը։ Նրա խոսքով՝ այդ հարցի շահարկումն ուղղված է ռուս-սերբական հարաբերությունների սրմանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվան Բելգրադի հետ շփումներում կհստակեցնի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Արևմուտքի երկրներին վաճառվող սերբական զինամթերքի մի մասը հասնում է Ուկրաինա:
12:29 - 25 հունիսի, 2024
Քննարկվել են ՀՀ - ԱՄԷ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ - ԱՄԷ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

Մայիսի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացել է Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ ՀՀ-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ էմիրաթական կողմի համանախագահը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը։ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն գործընկեր՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև՝ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, միջտարածաշրջանային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կողմերը եկել են կարևոր համաձայնությունների, որոնց շուրջ ստորագրել են փաստաթուղթ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին։ Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը անց է կացվել Երևանում 2019 թ․ մայիսի 2-ին։
10:14 - 22 մայիսի, 2024
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի մարտահրավերներին համատեղ նորարարական լուծումներ գտնելու ուղղությամբ ջանքերը: Նախարարն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային խոշոր ապահովագրական կազմակերպություն, ծանոթացել միջազգային բարձր չափանիշներով գործող համակարգի առանձնահատկություններին, ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները: Այցի արդյունքները ամփոփվել են Աբու Դաբիի Առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր ալ Մանսուրիի հետ հանդիպման ժամանակ: Քննարկվել են ինչպես առողջության համապարփակ ապահովագրության, այնպես էլ առողջապահական այլ ուղղություններում փոխգործակցության հնարավորությունները:
18:20 - 15 մայիսի, 2024