ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ
17:42 - 28 հունվարի, 2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ

Հունվարի 28-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Ահմեդ Սայեղին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության և քաղաքաշինության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: 

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ և ԱՄԷ միջև բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը, ինչպես նաև երկու երկրներում տեղի ունեցող՝ միջազգային նշանակության բազմաբնույթ միջոցառումներին երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել