ՀՀ վարորդական իրավունքները կճանաչվեն նաև ԱՄԷ-ում
 |hetq.am|
12:16 - 13 փետրվարի, 2025

ՀՀ վարորդական իրավունքները կճանաչվեն նաև ԱՄԷ-ում |hetq.am|

hetq.am: Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները վարորդական իրավունքի փոխադարձ ճանաչման հուշագիր կստորագրեն։

Կառավարությունը հավանություն տվեց Ներքին Գործերի նախարարության նախագծին։ Համաձայն հուշագրի՝ մի երկրի քաղաքացիները մյուս երկիր ոչ մշտական բնակության համար գնալու դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական իրավունքները: Բայց պետք է բավարարեն այդ երկրի վարորդական իրավունք ունենալու նվազագույն տարիքի պահանջները։

Իսկ եթե քաղաքացին ՀՀ-ից գնում է ԱՄԷ, կամ հակառակը մշտական բնակության պայմանով, ապա երկիրը պետք է փոխարինի քաղաքացու վարորդական իրավունքը սեփական երկրի վարորդական իրավունքով՝ առանց հավելյալ տեսական և գործնական քննությունների։

Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրային գործընկերն է: ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ ՀՀ և ԱՄԷ միջև շաբաթական 30 ուղիղ չվերթ է տեղի ունենում։ Իսկ 2024 թ. փետրվարի 1-ից երկու երկրների քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մինչև 90 օր ժամկետով գտնվել մեկը մյուսի տարածքում, ինչը, ըստ նախարարության, կնպաստի զբոսաշրջիկների, գործարարների, մասնագետների այցերի ավելացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել