Իսլամական պետությունը պետականության կառուցվածքային կազմակերպման եղանակ է, որում հասարակության եւ պետության կյանքի հիմքում ընկած է մոնոթեիստական կրոններից մեկը՝ իսլամը, այսինքն իսլամական պետության գաղափարը ենթադրում է թեոկրատիա։ Սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական, ընտանեկան եւ դատավարական իրավունքի նորմերը սահմանված եւ ամրագրված են շարիաթով։
Պետության իսլամական հայեցակարգը տարբերվում է արեւմտյանից։ Իսլամական պետության գաղափարը կայանում է «մուսուլմանների հողերում» պետության եւ իսլամի օրենքներով կառուցված պետության կայացման մեջ։ Այսպիսով, իսլամական պետության հայեցակարգը բնութագրում է միայն հենց իսլամական պետությունը, ոչ թե պետություններն ընդհանրապես։
«Իսլամական պետություն» հասկացությունը հանդիսանում է հավաքական եւ ներառում է իսլամի քաղաքական ձեւի հասկացությունը ու իսլամական պետության տիպը։ Պետության քաղաքական կարգը բնորոշում է, թե ինչպիսի դոկտրինալ հիմունքներով է իշխում «կառավարիչը», ինչպիսի օրենքների վրա է հենվում իշխանությունը։