Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում  |armenpress.am|
19:30 - 24 օգոստոսի, 2023

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Բացի կատարված աշխատանքների մասին զեկույցից, կարևոր է մեր ղեկավարներին ներկայացնել մեր համագործակցությունը լրացնելու կոնկրետ նախաձեռնություններ։ Առաջարկվում է դրանք ամրագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ուղղությունների մասին հռչակագրում, ինչպես նաև ընդունել այդ ռազմավարական փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որտեղ մեր ղեկավարները կհավաքվեն տարեվերջին», - նշեց Միխայիլ Միշուստինը։

Ծաղկաձորում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլով և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նիստի ընթացքում քննարկվեց ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և սահմանել միության զարգացման ռազմավարական վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

Կողմերը քննարկեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հավանական գործընկերների հետ կապերի հաստատումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել