armenpress.am: Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության կայքը:
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։
Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման գերակա խնդիրները և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստումը»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում:
comment.count (0)