Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան - ՀԱՊՀ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) իրավահաջորդն է, որը ստեղծվել է 1933թ. Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ:

1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց՝ անվանվելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): ՀՀ Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղերը՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Համալսարանին կից գործում են նաև ՀԱՊՀ Քոլեջը և Ավագ դպրոցը: 

Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական կրթական ծրագրեր` միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճանների շնորհմամբ։

Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել
 |armeniasputnik.am|

Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ համակարգին է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում, այդ թվում` Տիգրանի Ավինյանի հետ կապված։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը` ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության օրն արձանագրված խախտումներին։ Ավինյանի դեպքում խոսքը օրեր առաջ պոլիտեխնիկական համալսարանում ուսանողներին տրված այն խոստման մասին է, թե «Ավինյանի հետ հանդիպման գալու դեպքում ուսանողների բացակաները հարգելի կհամարվեն»։ «Անկախ դիտորդն» ընդգծում է` սա ընտրակաշառք չէ, բայց իրենց կարծիքով` Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն է։ Խոսելով նախընտրական քարոզարշավի լուսաբանման մասին` «Անկախ դիտորդն» արձանագրել է, որ սեպտեմբերի 6-ի դրությամբ Հանրային հեռուստաընկերության լրատվական և այլ հաղորդումներում ՔՊ–ն լուսաբանվել է մոտ 2 անգամ ավելի շատ, քան մյուս կուսակցությունները միջինում։ «Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ևս կրել է քարոզչական բնույթ»,– ընդգծվում է լրատվամիջոցներին ներկայացված զեկույցում։ Նախընտրական շրջանում ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրվել, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ, իրեր տալու, ծառայություններ խոստանալու առանձին դեպքեր։ Ըստ դիտորդական կազմակերպության` նման քայլեր արվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժը հայրենյաց» կուսակցությունների ու «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից։ Ինչ վերաբերում է ընտրողների ազատ կամարտահայտմանը, այս մասով «Անկախ դիտորդն» արձանագրել է ՔՊ–ի նախընտրական հավաքներին և ժողովներին կազմակերպված ձևով վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։ Արդեն քվեարկության օրը կազմակերպությունը դիտարկումներ է իրականացրել Երևանի 474 ընտրատեղամասերից 468-ում։ Արձանագրվել են կուտակումներ, քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ներկայություն, քվեարկության գաղտնիության բացահայտման դեպքեր, ընտրողների ուղղորդումներ, կազմակերպված տեղափոխման, անգամ վեճերի դեպքեր և այլն։ Ընդգծվում է, որ այս ամենը, սակայն, զանգվածային բնույթ չի ունեցել։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝  1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» - 24 «Ազգային առաջընթաց» - 14«Մայր Հայաստան» - 12«Հանրապետություն» - 8«Հանրային ձայն» - 7։  Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։ 
13:50 - 18 սեպտեմբերի, 2023
Ինժեներական քաղաքում շինարարական աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև համատեղ ծրագրեր են իրականացվում

Ինժեներական քաղաքում շինարարական աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև համատեղ ծրագրեր են իրականացվում

Արդեն մի քանի տարի է, ինչ խոսակցություններ կան Հայաստանում Ինժեներական քաղաք ստեղծելու մասին։ Ինժեներական քաղաք ծրագիրը Հայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է։ Ծրագրի նպատակն է ինժեներական կլաստեր ձևավորել, որը կմիավորի ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններին։  Ինժեներական քաղաքը ներկայացված էր «Դիջիթեք 2022» ցուցահանդեսին։ Ինժեներական քաղաքի տաղավարը «Դիջիթեք 2022» ցուցահանդեսում Քաղաքի շինարարական աշխատանքներն արդեն պիտի ավարտված լինեին, սակայն համավարակի, պատերազմի և այլ պատճառներով դրանք դեռ ընթացքի մեջ են։ Անցած տարի ավարտվել են տարածքի բարեկարգման աշխատանքները, այս պահին շենքերն են կառուցվում։ Անդրանիկ Աղաջանյանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի՝ Ինժեներական քաղաքում գործող բազային ամբիոնի վարիչն է, նշում է՝ իրենք փորձում են հնարավորինս շուտ ավարտել աշխատանքներն ու տեղափոխվել նոր շենքեր։  10-ից ավելի ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններ Ինժեներական քաղաքում արդեն ռեզիդենտի կարգավիճակ են ձեռք բերել, բայց տեղեր դեռևս կան։ «Այնտեղ էկոհամակարգ է գործում, կան ընդհանուր օգտագործման հաստոցներ, շատ յուրահատուկ սարքավորումներ, որոնք շատ դժվար է սկսնակ ընկերություններին ձեռք բերել, նույնիսկ արդեն կայացած ընկերություններին երբեմն դժվար է նման սարքեր ձեռք բերել։ Մյուս կողմից, կարևոր է այն համայնքը, որը ձևավորված է, որովհետև տարիներ շարունակ փորձ և գիտելիք են կուտակվել այնտեղ, և դա ինժեներական գործունեության համար շատ կարևոր մի բան է»,- ասում է Անդրանիկ Աղաջանյանը։ Անդրանիկ Աղաջանյանը ցուցահանդեսի մասնակիցներին պատմում է ծրագրի մասին Չնայած Ինժեներական քաղաքը դեռ պատրաստ չէ, այնտեղ ռեզիդենտի կարգավիճակ ունեցող ընկերություններն արդեն իսկ համատեղ ծրագրեր են իրականացրել, որոշ ծրագրեր էլ ընթացքում են։  «Ինժեներական ուղղությունները շատ բազմազան են, և որևէ մի բարդ համակարգ սարքելու համար երբեմն մի ընկերությունը կարող է բավարար չլինել։ Ինժեներական քաղաքի առավելություններից մեկն այն է, որ այդ ընկերություններն իրար մեջ կապված են, կարող են համատեղ իրականացնել այդ աշխատանքները․ օրինակ՝ մեկն ավելի մասնագիտացած է մեխանիկական լուծումների ուղղությամբ, լուծի այդ խնդիրները, մյուսը՝ էլեկտրոնիկայի ուղղությամբ, մյուսը՝ ռադիոտեխնիկայի, մեկ ուրիշը՝ ծրագրավորման և այլն։ Մենք կարողանում ենք շատ հաջող ձևով համագործակցել այս միջավայրում»,- ասում է Անդրանիկ Աղաջանյանը։ «Դիջիթեք 2022»-ին ներկայացված էին նաև Ինժեներական քաղաքում նախագծված և արտադրված սարքերից որոշ նմուշներ։ Դրանցից մեկն, օրինակ, էլեկտրոնային սարք է, որը հաստոցների անվտանգության համակարգն է ապահովում․ երբ մարդը ձեռքն անթույլատրելի տեղ է տանում, հաստոցն ավտոմատ անջատում է։ Ինժեներական քաղաքում նախագծված և արտադրված սարքերի նմուշները Անդրանիկ Աղաջանյանը կարևորում է նաև իրենց կրթական ծրագրերը։ Ինժեներական քաղաքում, արդեն երեք տարի է, գործում է Պոլիտեխնիկական համասարանի «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը։ Ուսանողներն այստեղ ոչ միայն կրթություն են ստանում, այլ նաև մասնակցում Ինժեներական քաղաքի նախագծերին։  «Ուսանողների դիպլոմային աշխատանքները կապված են լինում այդ նախագծերին․ նրանց աշխատանքները շատ ակտուալ են։ Լինելով այդ նախագծերի մեջ՝ նրանք կարծես ոչ միայն սովորում են այն, ինչ որ բուհական ծրագիրը թույլ է տալիս, այլև կարողանում են մտքում կապել այդ ամբողջ ինժեներական գործունեության էությունը»,- ասում է Անդրանիկ Աղաջանյանը։  Նա առանձնացնում է նաև «Ինժեներական դպրոց» ծրագիրը․ «Խոսքը դասական դպրոցի մասին չէ, այլ սա պարզապես ծրագիր է, որին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտներ։ Ընդունվելու համար քննություն են հանձնում, այնուհետև հարցազրույց են անցնում։ Դասընթացները 6 ամիս տևողություն ունեն, աշակերտների համար ամբողջովին անվճար են։ Մենք փորձում ենք մեր աշակերտներին ցույց տալ ինժեներության բնագավառը, որը խիստ կարևոր է հիմա Հայաստանի համար և շատ զարգացող մի ուղղություն է։ Շատ դիմորդներ, որոնք մասնագիտության ընտրության առջև են կանգնած, երբեմն չգիտեն, որ նման բաներ գոյություն ունեն։ Հասկանալի պատճառներով ծրագրավորումն ավելի ծանոթ է նրանց, ավելի շատ մարդկանց գիտեն, որոնք աշխատում են այդ ոլորտում, մեդիայով ավելի շատ է խոսվում»։  Անդրանիկ Աղաջանյանի խոսքով իրենք կարևորում են նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների հետ համագործակցությունը․ «Եթե մի պրոյեկտ կա, որը որոշակի գիտական բաղադրիչ է պարունակում, մենք աշխատում ենք Ակադեմիայի տարբեր ինստիտուտների հետ»։ Խոսելով Հայաստանում ինժեներական ոլորտի հեռանկարներից՝ Անդրանիկ Աղաջանյանը նշում է՝ սա այն ոլորտներից է, որը Հայաստանում զարգացնելը կարևոր է․ «Ես շատ ուրախ կլինեի, որ տեսնեինք [այս ոլորտ եկող] այնպիսի երիտասարդների, որ ոչ թե ուղղակի գալիս են մի հեշտ տեղ, որն արդեն զարգացած է, կայացած է, այլ պատրաստ են նաև իրենք զարգացնել»։    Աննա Սահակյան
18:12 - 12 մարտի, 2023
Կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Ն. Փաշինյանը մասնակցել է ՀԱՊՀ շրջանավարտների ավարտական երեկոյին

Կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Ն. Փաշինյանը մասնակցել է ՀԱՊՀ շրջանավարտների ավարտական երեկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերաներ, հայտնի շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այս տարվա շրջանավարտներն ու նրանց ծնողները: Վարչապետը շնորհավորել է ներկաներին հիշարժան օրվա առիթով և նշել. «Մենք գտնվում ենք մի բուհում, որը, ըստ էության, կանխորոշել է Հայաստանի այսօրվա դիմագիծը բառիս բուն իմաստով: Ի՞նչ նկատի ունեմ. երբ Հայաստանի երկրորդ հանրապետությունում սկսվեց ինդուստրալիզացիայի պրոցեսը, ամեն տարի այս բուհից դուրս էին գալիս հազարավոր ինժեներներ, ճարտարագետներ, որոնք ամեն օր վերափոխում էին, վերակառուցում էին Հայաստանը: Այն, ինչ այսօր մենք ունենք, սկսած՝ էներգետիկայի ոլորտից, ենթակառուցվածքների, քաղաքաշինության, հաղորդակցության, տրանսպորտային համակարգերի ոլորտներով, դրանց մեծ մասը սաղմնավորվել է այս պատերի ներսում: Սա շատ կարևոր է արձանագրել »: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիայի զարգացումը հանրապետությունում. «Երրորդ հանրապետության պատմության մեջ առկա պրոբլեմների մի հսկայական մասը կապված է տեխնոլոգիական այն բացերի հետ, կամ տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից և թրենդներից հետ մնալու հետ, որը, ցավոք, մենք ունեցանք: Ես ուզում եմ և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ավելի ճիշտ՝ նրա շրջանավարտները կվերգտնեն այն երբեմնի գործառույթը՝ ամեն օր Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու, որ ժամանակին ունեցել է այս համալսարանը և ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը: Կարծում եմ՝ մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը պետք է դիտարկենք այս տեսանկյունից, որ Հայաստանը մեր բուհական համակարգի միջոցով պիտի օր առաջ դառնա առավել մրցունակ հենց տեխնոլոգիական ոլորտում: Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը, և սա չափազանց կարևոր է: Հենց Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու: Տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում մենք տեսնում ենք անսպասելի միտումներ, երբ տեխնոլոգիայի դարում մարդը փորձում է ավելի ու ավելի մոտիկ լինել բնությանը, ավելի ու ավելի մոտիկ լինել իր ծագմանը և ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել շրջակա միջավայրը պահպանելու, պաշտպանելու, բայց մյուս կողմից՝ շրջակա միջավայրը մարդուն, հասարակությանը, պետությանը, երկրին ծառայեցնելու: Հարգելի շրջանավարտներ, ես շնորհավորում եմ ձեզ և ուզում եմ հավատալ, որ բուհից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ, Հայաստանը շարունակաբար տեխնոլոգիական զարգացող և ի վերջո՝ զարգացած երկիր դարձնելու առաքելությամբ: Ես ուզում եմ ձեզ կանաչ ճանապարհ, բարի երթ մաղթել այս հիրավի դարակազմիկ առաքելությունն իրականացնելիս: Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ընտանիքի անդամներին, ձեր ուսուցիչներին, ձեր դասախոսներին և ձեզ համար կյանքի ճանապարհ բացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Շնորհավորում եմ, ի վերջո, մեզ բոլորիս, որ մեր երկիրը զարգացման ճանապարհին ահա այսպիսի նոր ներուժ, նոր ավյուն և նոր ոգևորություն պիտի ստանա»,- ասել է վարչապետը:  Նիկոլ Փաշինյանը ՀԱՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ: Մասնավորապես՝ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀԱՊՀ միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Շավարշի Մելիքյանը, ՀԱՊՀ ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սերգեյի Ավետիսյանը, ՀԱՊՀ կապի համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրիկ Խաչիկի Խուդավերդյանը, ՀԱՊՀ էլեկտրոնային տեխնիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Վիրաբի Բարեղամյանը: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ՀԱՊՀ կապի համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Մարտին Ցոլակի Այվազյանը, ՀԱՊՀ միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արման Արամի Վարդանյանը, ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Արտաշեսի Դռնոյանը: Վարչապետը նաև ներկա է գտնվել շրջանավարտների ավարտական հագուստների, բուհի վարչակազմի և հոգաբարձուների հագուստների ցուցադրմանը, որոնք մոդելավորվել և մշակվել են Պոլիտեխնիկի 90-ամյա հոբելյանի նախաշեմին:
09:21 - 04 հուլիսի, 2022
Տիգրան Ավինյանն ընտրվել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տիգրան Ավինյանն ընտրվել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար, Յու.Սարգսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքէջից: Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի ունեցան ելույթներ։ Պաշտոնի առաջադրումը պաշտպանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։ Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն և Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
15:36 - 21 հունվարի, 2022
Պոլիտեխնիկական համալսարանում նշանակվեց ռեկտորի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Պոլիտեխնիկական համալսարանում նշանակվեց ռեկտորի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

tert.am: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում,  հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ չհաջողվեց նոր ռեկտոր ընտրել։ Մրցույթի ընդհանուր  մասնակիցները 6-ն էին, իսկ  քվեարկությանը մասնակցել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի 31 անդամ։ Քվեաթերթիկներից մեկն  անվավեր է։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Պետրոսյանը նշեց, որ մինչև թեկնածուների ելույթները իրենք  հնարավորություն են ունեցել  ծանոթանալու թեկնածուներից չորսի ներկայացրած հայեցակարգերին, որովհետև վերջիններս համաձայնություն էին տվել, որ իրենց հայեցակարգերը  նախօրոք լինեն հասանելի. «Թեկնածուներն ունեն  տարբեր փորձառություններ, տարբեր տարիքի են՝ սկսած ամենաերիտասարդից մինչև ամենաավագ անդամը, որը մեզ հնարավորություն է տալիս այսպիսի լայն սպեկտրի մեջ ավելի նորմալ ընտրություն կատարել, թեկնածուները բավականին պատրաստված են, ընտրությունը պետք է որ արդյունավետ լինի», ասաց Վարդան Պետրոսյանը։ Վերջինս նաև հավելեց, որ ծանոթանալով ներկայացված հայեցակարգերին՝ նախապատվությունը տալիս է ավելի երիտասարդ սերնդին․ «Սա պայմանավորված է նրանով, որ ամբողջ աշխարհում  գործընթացները շատ արագ են  զարգանում, ուստի իմ հակվածությունը դեպի ավելի երիտասարդն է։ Նրանց ներկայացրած հայեցակարգերը բավականին որակյալ են, իսկ մեր ավագ ընկերներին, ովքեր ավելի տարիքով են, փորձառու են, կարծում եմ, որ պետք է որպես խորհրդատու աջակցենք երիտասարդներին գործընթացներում՝ սա իմ մոտեցումն է»․ Արդեն մրցույթի քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն,  Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն, իսկ մյուս երկու թեկնածուները Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը, իրենց ելույթից և խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեցին, որ հանում են իրենց թեկնածությունը։
13:01 - 02 մարտի, 2021