ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա
 |armenpress.am|

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստից հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի արգելակում այլ անդամ երկրների կողմից... հավաքական փաստաթղթերի ընդունման համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք... շատ դեպքերում միանում են», - ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու ծրագրերի վրա։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով դեկտեմբերի 5-ին գրավոր հաստատել է, որ չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին: ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին վերջերս չեն մասնակցել նաև ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարն ու ԱԽ քարտուղարը:
17:51 - 06 դեկտեմբերի, 2023
Զախարովան անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին
 |1lurer.am|

Զախարովան անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին։ «Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ դա համարում են քաղաքական ճնշում, իսկ մի շարք ներկայացուցիչներ չեն համարում: Եվ երկրորդ փաստը, որ ապացուցում է, որ դա ամբողջ երկրի, առավել ևս՝ երկրի ողջ քաղաքական ինստիտուտի կարծիքը չէ, այն է, որ օրեր առաջ Հայաստանի և Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների երկխոսության շրջանակում տեղի ունեցան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկումներ հենց Վերին Լարսի բազմակողմ անցակետով բեռների փոխադրման հետ կապված հայ գործընկերների մոտ առաջացած հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հայկական գյուղմթերքի արտահանման մասին»,- ասել է Զախարովան, հավելել՝ քննարկումներն անցել են առարկայական և կառուցողական մթնոլորտում: Նա նշել է, որ նման խնդրահարույց իրավիճակների լուծման համար կան հստակ մեխանիզմներ, որոնք հենց հիմա ևս գործարկվում են: Հիշեցնենք, որ հայկական կողմի բեռնատարները օրեր շարունակ Վերին Լարսի մաքսային անցակետում էին։ Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ: Ըստ աղբյուրի՝ միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։ ՀՀ ՍԱՏՄ-ից մտահոգիչ էին համարել այն, որ 2023 թ․ ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։  Ավելի ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացավ օպերատիվ խորհրդակցություն, որի արդյունքում Վերին Լարսի մաքսային անցակետը բացվեց բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ 
15:50 - 06 դեկտեմբերի, 2023
Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեն արեւմտյան իբր բարեկամները․ Զախարովա
 |news.am|

Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեն արեւմտյան իբր բարեկամները․ Զախարովա |news.am|

news.am: Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեն արեւմտյան իբր բարեկամները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այսօր շատ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արեւմուտքը կարողանում խաբել, այ, բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեին այդ իբր բարեկամները։ Բանն այն է, որ մենք այս մասին արդեն խոսել ենք։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ այդ «Բաստիոն» զրահամեքենաներին, դա վերացման ենթակա է։ Դա ակնհայտ է անգամ այն իրավիճակում, որը ծավալվում է (Ուկրաինայում) հատուկ ռազմական գործողության համատեքստում։ Ես մանրամասն դա մեկնաբանել եմ նոյեմբերի 22-ի ճեպազրույցում, եթե շատ ԶԼՄ-ներ, որոնք կապ ունեն Հայաստանի ներկա իշխանությունների հետ, այդ տեղեկությունը խեղաթյուրված չներկայացնեին, չզբաղվեին հակալրագրողական գործունեությամբ, այլ հնարավորություն տային իրենց երկրի ժողովրդին ծանոթանալ մեջբերումներին եւ ուղղակի խոսքին, հավանաբար, ավելի հասկանալի կլիներ, որ, իսկապես հերթական անգամ Հայաստանի ժողովրդին, ցավոք, մատուցում են կեղծիք։ Ինչո՞ւ կեղծիք։ Որովհետեւ «սոլյանկայի» այդ հավաքածուն տարբեր երկրների արտադրության ռազմական տեխնիկայից երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը։ Դա հո ակնհայտ է»,- նշել է նա։ Նա անդրադարձել է Հայաստանի ՊՆ հայտարարությանն այն մասին, որ բոլոր խնդիրները պետք է լուծել գործընկերության մթնոլորտում՝ նշելով, որ Ռուսաստանը միայն կարող է ողջունել դա։ «ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպիսի տամադրվածություն ունի»։    
15:09 - 06 դեկտեմբերի, 2023
Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
 |news.am|

Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը |news.am|

news.am: Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Այս մասին Սկոպյեում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 30-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցությունը և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի վրա, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը», ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ հաստատվել է տարբեր մակարդակներով հետագա շփումների պահանջը։
17:44 - 30 նոյեմբերի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն 2024-ին Ուկրաինայի հետ զինադադարի կնքում չի ակնկալում |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն 2024-ին Ուկրաինայի հետ զինադադարի կնքում չի ակնկալում |tert.am|

tert.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ չի ակնկալում, որ 2024 թվականին Ուկրաինայի իշխանությունների հետ զինադադար կկնքվի։Ռուս բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայում ռազմական հակամարտությունն ավելի հավանական է, որ ավարտվի ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, այլ ռուսական հատուկ գործողության բոլոր նպատակների իրագործմամբ։«Ես ոչ միայն զինադադար չեմ ակնկալում, այլ ակնկալում եմ, որ Հյուսիսային ռազմական օկրուգի նպատակները, անշուշտ, կիրականանան», - ասել է Ռյաբկովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։ՌԴ փոխարտգործնախարարը նաև նախադրյալներ չի տեսնում, որպեսզի ԱՄՆ-ն փորձի Ուկրաինային «ստիպել» զինադադար կնքել ռուսական իշխանությունների հետ։Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցվել էին 2022 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունը միացրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։ Այդ կապակցությամբ Կիևը հրաժարվել է բանակցություններ վարել Մոսկվայի հետ, քանի դեռ Վլադիմիր Պուտինը մնում է Ռուսաստանի նախագահ։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են բանակցությունների պատրաստակամության մասին (բայց միայն այն դեպքում, եթե Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ճանաչվեն որպես Ռուսաստանի Դաշնության տարածքներ), Ուկրաինան հրաժարվում է դրանից։
10:38 - 29 նոյեմբերի, 2023
Ցավոք, Հարավային Կովկասում ռազմական գործողությունների կրկնության ռիսկերը պահպանվում են․ Զախարովա |tert.am|

Ցավոք, Հարավային Կովկասում ռազմական գործողությունների կրկնության ռիսկերը պահպանվում են․ Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանն առ այն, թե իբրև «Ֆրանսիան հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար»:«Գիտեք՝ մեզ ընդհանրապես չի զարմացնում Բաքվի կողմից Ֆրանսիայի գործողությունների վերաբերյալ նման կտրուկ գնահատականը: Կարծում ենք՝ և՛ Բաքվում, և՛ մի շարք այլ վայրերում արդեն հոգնել էր Փարիզի կպչունությունից, որը Հարավային Կովկասում իր քաղաքական անունը վերականգնելու անհաջող  փորձեր է անում», - ասել է Զախարովան:«Ցավոք, Հարավային Կովկասում (ռազմական գործողությունների-Խմբ.) կրկնության ռիսկերը պահպանվում են: Այս առնչությամբ Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է տարածաշրջանային բոլոր երկրների և հարևան պետությունների շահերի հիման վրա տարածաշրջանը կայունության, բարգավաճման ու զարգացման գոտու վերածելու ուղղությամբ», - շարունակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:Նա ընգծել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացքում արևմտյան միջնորդների, մասնավորապես՝ Ֆրանսիայի նպատակները միանգամայն այլ են. նրանք ցանկանում են Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական դիմակայության գոտու վերածել:
17:50 - 22 նոյեմբերի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Բաստիոնների» մատակարարման մասին |factor.am|

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Բաստիոնների» մատակարարման մասին |factor.am|

factor.am: Ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները ցածր արդյունավետություն են ցուցաբերել Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ։ Նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին «Բաստիոն» համակարգերի մատակարարումը։ «Բավականին միամիտ է երևում Հայաստանին ֆրանսիական «Բաստիոն» զրահատեխնիկայի մատակարարման օգուտների մասին խոսելը: Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, դրանք ցույց են տվել իրենց շատ ցածր արդյունավետությունը Ուկրաինայում իրական մարտական պայմաններում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Զախարովան համոզված է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառել է «իրական պահանջարկ չունեցող ապրանք, որոնք Փարիզը չի կարողացել վաճառել այլ ուղղություններով»։ Ըստ նրա՝ առեղծվածային է, թե ինչպես են այս մեքենաները կարողանալու պաշտպանել Հայաստանի տարածքը։
17:43 - 22 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը չի կարծում, որ ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ հետաքրքրություններին և կնպաստի երկրի անվտանգության, կայունության ամրապնդմանը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ իր խոսքում Հայաստանն անվանելով բարեկամ երկիր։ «Միաժամանակ, ինչպես հասկանում ենք, հայ գործընկերները մտադիր չեն արգելակել կազմակերպության (ՀԱՊԿ,–խմբ.) կանոնադիր մարմինների գործունեությունը, խանգարել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։ Սա Երևանի համար բաց դուռ է թողնում՝ թույլ տալով նրան հետագայում միանալ աշխատանքին։ Հույս ունենք, որ հայ գործընկերներն այդ հնարավորությունից առաջիկայում կօգտվեն»,- նշեց Զախարովան։ Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ-ը հատկապես ներկա պայմաններում կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության հաստատման հարցում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց՝ հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպության մոնիտորինգային առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է։ Զախարովայի խոսքով՝ դա ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով` ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը և իրականացնում է հայտարարվածից հեռու խնդիրներ։ Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը  և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
15:42 - 22 նոյեմբերի, 2023
Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին |panorama.am|

Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին |panorama.am|

panorama.am: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կալանավորելու միջազգային օրդեր տալը դատարանի կողմնակալության դրսևորում է անվանել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։ «Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դատարանի որոշմանը, որը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ձերբակալման միջազգային օրդեր է տվել, գիտեք, արևմտյան դատական համակարգը և ազգային, և միջազգային մակարդակով բազմիցս ապացուցել է իր կողմնակալությունը»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր վենեսուելացի գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է․ «Այն դրվագը, որի մասին խոսվում է, 2013թ. քիմիական զենքի կիրառումը Իդլիբի գոտում, հայտնի է։ Եվ շատ անկախ փորձագետներ, լրագրողներ, այդ թվում՝ նաև Արևմտյան լրագրողներ, ժամանակին հրապարակել են փաստեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ առնվազն քիմիական զենքի օգտագործման այս գործողության հետ առնչություն է ունեցել հայտնի «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը: Թե ինչ գնահատականների և փաստերի հիման վրա է իր եզրակացությունն արել Փարիզի դատարանը, ինձ հայտնի չէ»։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահին ձերբակալելու միջազգային օրդեր են տվել՝ նրան մեղադրելով 2013 թվականին քիմիական հարձակմանը մասնակցելու մեջ։ 2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում գազային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է մի քանի հարյուրից մինչև մեկուկես հազար մարդ: ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած են կառավարական ուժերը, ինչը Դամասկոսը հերքում է: Դատական շրջանակներում աղբյուրը հաստատել է, որ ընդհանուր առմամբ կալանքի չորս օրդեր Է տրվել «ռազմական հանցագործություններին մասնակցության»կապակցությամբ: Դրանք վերաբերում են նախագահ Մահեր Ասադի կրտսեր եղբորը, սիրիական բանակի էլիտար ստորաբաժանման ղեկավարին, ինչպես նաև երկու գեներալների։ Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ֆրանսիան նաև միջազգային ձերբակալման օրդեր է տվել ևս չորս բարձրաստիճան անձանց, որոնք ղեկավարում էին սիրիական բանակը:
09:30 - 17 նոյեմբերի, 2023
Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա. Զախարովա
 |1lurer.am|

Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան Երևանին առաջարկել է օգտագործել Միջազգային քրեական դատարանի մեխանիզմները՝ չվավերացնելով Հռոմի ստատուտը, սակայն հայկական կողմն անտեսել է փոխզիջման ուղիները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես այն հակառուսական քաղաքականության ֆոնին, որ Արևմուտքը Միջազգային քրեական դատարանի միջոցով սանձազերծել է մեր երկրի ղեկավարության և պաշտոնյաների դեմ, Երևանը զուտ քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, որոշեց այն վավերացնել։ Եթե Երևանը դեռ շահագրգռված է լուծելու սեփական ձեռքերով ստեղծած խնդիրները, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան հայկական իրավական համակարգի շրջանակներում»,- հայտարարել Է Զախարովան։
21:02 - 15 նոյեմբերի, 2023
Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Զախարովա |armeniasputnik.am|

Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արևմուտքի ծրագրերն Ուկրաինայում ձախողվեցին, և նա գազանի պես կառչեց Հայաստանից, որպեսզի պոկի այն Ռուսաստանից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան հայկական ղեկավարության վերջին քայլերը դիտարկում է որպես միևնույն շղթայի օղակներ։ Զախարովան հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցությունից հրաժարվելուն, այսպես կոչված եվրաինտեգրման վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի բացահայտումներին, հանրապետությանը արևմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնմանը, Կիևի ռեժիմի հետ «Երևանի հանկարծակի բարեկամությանը»:  Զախարովան հավելել է, թե, իր կարծիքով, դա «ստրկության շղթա է»։  «Ո՞վ է կանգնած այս երկրին նման գաղափարախոսություն պարտադրելու ցանկության հետևում։ Ակնհայտ է, որ Արևմուտքը: Դա ոչ ոք չի թաքցնում։ Ուկրաինայի հետ կապված նրանց պլանը լիովին ձախողվեց, հիմա նրանք կառչել են Հայաստանից և փորձում են այն պոկել Ռուսաստանից։ Ի՞նչ է նշանակում պոկել, մենք ինքնիշխան պետություններ ենք, մեր միջպետական ​​պայմանագրերը բոլորը կամավոր են կնքվել, ավելին, դրանք կոնկրետ արդյունք են տալիս։ Այդ արդյունքը կա, խոսքը բոնուսների մասին է, որ Հայաստանը ստանում է որպես պետություն՝ տնտեսական, ֆինանսական, էներգետիկ։ Ահա թե ինչից են փորձում զրկել Հայաստանին։ Մեր կողմից համոզված ենք, որ դա լիովին հակասում է հանրապետության, հայ ժողովրդի հիմնարար շահերին, ոչ թե այն պատճառով, որ մենք այդպես ենք կարծում, այլ որովհետև այդ մասին են խոսում բոլոր այն հավաստիացումներն ու խոստումները, որ հայ ժողովրդին տվել է Հայաստանի քաղաքական վերնախավը: Եվ մեզ թվում է, որ դա ընդհանուր տարածաշրջանում կայունության հաստատման դեմ է գործում։ Ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները չեն մոռացել, որ երկրի բարեկեցությունը մեծապես հիմնված էր Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից ստացած առավելությունների վրա։ Սրանք իրական թվեր են և փաստեր։ Այս ամենը պահպանելու համար մեր գործընկերները դիմում են մեզ, միաժամանակ քայլեր են ձեռնարկում, հատկապես անվտանգության ոլորտում, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին և անտեսում Ռուսաստանի շահերը։ Սա ի՞նչ է՝ երկու աթոռի վրա նստելու փորձ։ Եթե ​​սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ապա, այն, իհարկե, ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ընդգծել է Զախարովան։
20:34 - 15 նոյեմբերի, 2023
Մենք ամեն կերպ պետք է աջակցենք ԼՂ հայերի վերադարձի գործընթացին. Զախարովա
 |1lurer.am|

Մենք ամեն կերպ պետք է աջակցենք ԼՂ հայերի վերադարձի գործընթացին. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում ԼՂ հայերի վերադարձի հեռանկարները: «Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Մենք ամեն կերպ կնպաստենք այս գործընթացին, որը հիմնարար նշանակություն ունի Երևանի և Բաքվի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով։ Մենք հայտնաբերում ենք բազմաթիվ կեղծիքներ, որոնց նպատակն է կանխել այս շրջանի բնակիչների վերադարձը: Ինչ-որ մեկին վախեցնում են մտացածին սպառնալիքներով, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իրենց տներից ոչինչ չի մնացել, դա ճիշտ չէ։ Կարծում եմ՝ պետք է հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա»,- նշել է Զախարովան։
19:37 - 15 նոյեմբերի, 2023