Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակին, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության առնչությամբ։ Շեշտվել է շուտափույթ հրադադարի և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը », - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք այլ հրատապ հարցերի։
comment.count (0)