NASA

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) (անգլ. National Aeronautics and Space Administration, կրճատ՝ NASA) պատկանում է ԱՄՆ դաշնային կառավարությանը, ենթարկվում է անմիջականորեն ԱՄՆ փոխ-նախագահին, և 100% ֆինանսավորվում է ԱՄՆ պետական բյուջեից։ Պատասխանատու է երկրի քաղաքացիական տիեզերական ծրագրերի համար։ ՆԱՍԱ-ն ստեղծվել է 1958 թվականի հուլիսի 29-ին ՕԱԽԿ-ի ուժեղացման և վերանվանման միջոցով։

NASA-ն ցուցադրել է Տիեզերքի ամենահստակ պատկերը James Webb հեռադիտակից
 |news.am|

NASA-ն ցուցադրել է Տիեզերքի ամենահստակ պատկերը James Webb հեռադիտակից |news.am|

news.am: James Webb տիեզերական հեռադիտակը ստացել է Տիեզերքի ամենախոր, հստակ եւ հանգամանալի պատկերը, տեղեկացրել է ԱՄՆ-ի Աերոնավտիկայի եւ Տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային վարչության (NASA) կայքը։ Սա հեռադիտակից արված առաջին լիարժեք գունավոր լուսանկարն է։ Պատկերն ստացվել է NIRCam-ի՝ հեռադիտակի մերձավոր ինֆրակարմիր հեռադիտակի օգնությամբ։ Լուսանկարում երեւում է SMACS 0723 գալակտիկաների կուտակումը. NASA-ի նկարագրմամբ՝ այն «ծածկում է երկնքի ավազահատիկի չափ տարածքը, որը ինչ-որ մեկը Երկրի վրա պահում է պարզած ձեռքի հեռավորությամբ»։ Լուսանկարը ստեղծվել է մեկ շաբաթվա ընթացքում։ NASA-ում նշել են, որ SMACS 0723-ը գրավիտացիոն լինզա է հեռադիտակի համար եւ մեծացնում է դրա հետեւում գտնվող ավելի հեռավոր գալակտիկաները։ NIRCam-ը կարողացել է որսալ նաեւ այդ գալակտիկաների «մանրագույն կառուցվածքները», նախկինում դրանք նկատելի չէին։ James Webb-ը ամենախոշոր եւ ամենահզոր հեռադիտակն է, որը մարդկությունը երբեւէ ուղարկել է տիեզերք, նշել է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA)։ Սարքը NASA-ի, ESA-ի եւ Կանադայի տիեզերական գործակալության (CSA) համատեղ արտադրանքն է։ Նրա օգնությամբ գիտնականները կարող են հետազոտել տիեզերքի՝ ինչպես Արեգակնային համակարգի, այնպես էլ այլ գալակտիկաների զարգացման փուլերը։  
10:11 - 12 հուլիսի, 2022
ԱՄՆ-ի Սենատը Բիլ Նելսոնին հաստատել է NASA-ի ղեկավար |armenpress.am|

ԱՄՆ-ի Սենատը Բիլ Նելսոնին հաստատել է NASA-ի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Սենատն ապրիլի 29-ին նախկին սենատոր Բիլ Նելսոնին հաստատել Է Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Նելսոնի թեկնածությանը հավանություն են տվել միաձայն: 78-ամյա Նելսոնը, որը վեց օր անցկացրել Է ուղեծրում, երբ 1986 թվականին «Կոլումբիա» շաթլով թռիչք Է կատարել տիեզերք, Կոնգրեսում գտնվելու 18 տարվա ընթացքում եղել Է առեւտրի, գիտության եւ տրանսպորտի սենատական կոմիտում, որտեղ նա կարեւոր դեր Է խաղացել NASA-ի բազմաթիվ ընթացիկ առաջնահերթությունների սահմանման գործում: Այն բանից հետո, երբ Նելսոնը չի վերընտրվում Սենատում, 2019 թվականին նա նշանակվում Է NASA-ի կոնսուլտատիվ խորհրդում՝ գործակալության հիմնական ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ կոնսուլտացիաներ տրամադրելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:19 - 30 ապրիլի, 2021
Հայ գիտնականները առաջարկներ են ներկայացրել NASA-ին առաջիկա լուսնային ծրագրի շրջանակներում |armenpress.am|

Հայ գիտնականները առաջարկներ են ներկայացրել NASA-ին առաջիկա լուսնային ծրագրի շրջանակներում |armenpress.am|

armenpress.am: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի գիտական խումբը ներգրավված է եվրոպական աստղագիտական ծրագրերից մեկում, որի նպատակն է մեծ ճշգրտությամբ ստուգել ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքները: Աշխատանքի արդյունքները անդրադառնում են GPS, ռուսական «Գլոնաս», եվրոպական «Գալիլեո» համակարգերի աշխատանքի վրա, այսինքն՝ ունեն կիրառական, կոմերցիոն նշանակություն: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Վահագն Գուրզադյանը, ով այդ ծրագրի ղեկավար խորհրդի անդամ է, նշեց, որ հիմա պատրաստում են նոր արբանյակ: «Նոր արբանյակից ստացված արդյունքների ճշգրտությունը կլինի ավելի մեծ: Ասեմ, որ միջազգային համագործակցությունը մեզ համար հիմնական է: Այն նշաձողը, որը դրված է մեր հետազոտություններում, մի կողմից անդրադառնում է գիտական հոդվածներում, որոնք տեղ են գտնում ամենաբարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում, մյուս կողմից աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ համագործակցությունում: Մենք աշխատում ենք այս նշաձողը պահպանել»,-ասաց Վահագն Գուրզադյանը: Անդրադառնալով միջազգային համագործակցության մեկ այլ ծրագրի՝ Վահագն Գուրզադյանը նշեց, որ առաջարկներ են ներկայացրել նաև ամերիկյան «Արտեմիս» ծրագրին, որի շրջանակներում ամերիկացի տիեզերագնացներն առաջիկա տարիներին պետք է վերադառնան Լուսին: Մինչ այդ, NASA-ն հանդես է եկել առաջարկ-գաղափարներ հավաքագրելու նախաձեռնությամբ, թե ինչպիսի կարևորագույն խնդիրներ պետք է լուծեն տիեզերագնացները վայրէջք կատարելուց հետո: Մասնակցել են ամերիկյան և եվրոպական գիտական կենտրոնները: Հայ գիտնականները նույնպես նախագիծ են ներկայացրել, որտեղ ներկայացվում է, թե ինչ պետք է անեն տիեզերագնացները Լուսնի վրա այն տեխնոլոգիայով, ոըը ստեղծվել է Հայաստանում՝ Ազգային լաբորատորիայում: Առաջարկը հիմա գտնվում է Հյուսթոնում քննարկման փուլում:  
16:33 - 21 հունվարի, 2021
ԱՄՆ-ը ակնկալում է մինչեւ 2028թ․ կրկին Լուսնի վրա մարդկանց վայրէջք իրականացնել |news.am|

ԱՄՆ-ը ակնկալում է մինչեւ 2028թ․ կրկին Լուսնի վրա մարդկանց վայրէջք իրականացնել |news.am|

ԱՄՆ-ը ակնկալում է մինչեւ 2028թ․ կրկին Լուսնի վրա մարդկանց վայրէջք իրականացնել։ Այս մասին է վկայում ԱՄՆ տիեզերական հաստատության բյուջեի նախագիծը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։ NASA-ի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2020թ․ ֆինանսական տարում, ըստ ներկայացված փաստաթղթի, կարող է 21 մլրդ դոլար կազմել։ Դրանից 363 միլիոնը, որպես աջակցություն, կտրամադրվի կոմերցիոն ընկերություններին «Լուսնի վրա բեռներ, իսկ այնուհետեւ տիեզերագնացներ իջեցնելու մեծ սարք» ստեղծելու համար։ «Լուսնի վրա վայրէջք կատարելու մեկնարկային համակարգի զարգացման հարցով մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը, այլ հետազոտությունների հետ մեկտեղ, կրկին կվերադարձնի ԱՄՆ-ի առավելությունը Լուսնի ճանապարհին, նրա շուրջը ու նրա մակերեւույթին եւ կհանգեցնի մինչեւ 2028թ․ Լուսնի վրա մարդկանց վայրէջքին»,- ասվում է NASA-ի կայքում հրապարակված փաստաթղթում։ news.am  
06:00 - 12 մարտի, 2019