Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Վաղվանից նոր կոմպակտ ավտոբուսով կսկսի գործել 74 համարի երթուղին

Վաղվանից նոր կոմպակտ ավտոբուսով կսկսի գործել 74 համարի երթուղին

Վաղվանից՝ մայիսի 6-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր ավտոբուսներով։ Այս երթուղուց հետո նոր ավտոբուսներով նախատեսվում է շահագործել 47 համար երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի հետ։ 74 համարի երթուղին անցնելու է Դավթաշենի 4-րդ թաղամասից՝ Հալաբյան փողոցով, Արշակունյաց պողոտայով, վերջնակետը՝ Էրեբունու զանգված (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.30-ից մինչև 23.00։ Քաղաքապետարանը հիշեցնում է․ Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ: Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։        
19:35 - 05 մայիսի, 2021
Օպերային թատրոնի մոտակա կայանատեղիում էլեկտրամոբիլի լիցքավորման կայաններ են տեղադրվել. Հայաստանում 700 այդպիսի մեքենա կա |armtimes.com|

Օպերային թատրոնի մոտակա կայանատեղիում էլեկտրամոբիլի լիցքավորման կայաններ են տեղադրվել. Հայաստանում 700 այդպիսի մեքենա կա |armtimes.com|

armtimes.com: Օպերային թատրոնի հարեւանությամբ գտնվող ստորգետնյա վճարովի ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման երեք կայաններ: Սա նոր հնարավորություն է տվյալ հատվածում կայանելուն զուգընթաց անվճար լիցքավորել էլեկտրական ավտոմեքենան: Մեր այցելության ժամանակ արդեն նաեւ էլեկտրամոբիլ էր միացված լիցքավորման կայաններից մեկին: Վարորդը, սակայն, տարածքում չէր: Երեւանի փոխքաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ լիցքավորման կայանների տեղադրման նախաձեռնությունն իրենցը չէ, պարզապես իրենք տրամադրել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող տարածքը: Լիցքավորման կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակներում: Էլեկտրոմոբիլներն այսօր համարվում են ապագայի մեքենաներ, դրանք գնալով առավել մեծ տարածում են գտնում ամբողջ աշխարհում: Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ Հայաստանում 700-ից ավելի ավտոմեքենա կա՝ էլեկտրական լիցքավորմամբ: Այդ թիվը գնալով ավելանում է, հետեւաբար մեծանում է լիցքավորման կայանների հանդեպ պահանջարկը: Սակայն այս պահի դրությամբ մայրաքաղաքում դրանք ընդամենը 6-ն են, որոնք ոչ կոմերցիոն՝ հանրային տարածքներում են տեղադրված: Հաշված թվով լիցքավորման կայաններ էլ կան կոմերցիոն վայրերում: Քաղաքապետի առաջին տեղակալի  խոսքով՝ ցավոք Երեւանում չունենք այնպիսի լիցքավորման կայաններ, որոնք հնարավորություն կտան, որ ավտոմեքենան երկար ժամանակ մի տեղում կայանի, լիցքավորվի, իսկ Էլեկտրոմոբիլի լիցքավորման համար մի քանի ժամ է հարկավոր: Ըստ Սարգսյանի՝ էլեկտրոմբիլների լիցքավորման կայանների տեղադրման վայրը Օպերայի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղին են ընտրել քանի որ այդ հատվածում ավտոմեքենաները կարող են հանգիստ մի քանի ժամ կայանել, լիցքավորվել, ապա անարգել առաջ շարժվել. «Բացի դրանից այդտեղ պետք էր նաեւ վերահսկողություն իրականացնել, իսկ այս պարագայում երկուսը մեկում է»: Փոխքաղաքապետը նաեւ նկատեց՝ էլեկտրոմոբիլների լիցքավորումը դեռ անվճար է, առայժմ դա ավելի շատ խրախուսելու համար, բայց որոշակի ժամանակ հետո կարիք կլինի, որպեսզի վճարովի դառնա: «Սակայն դրա համար էլ օրենսդրական նախաձեռնություն է պետք, քանի որ էլեկտրաէներգիայի վերավաճառք որպես այդպիսին չի թույլատրվում»,- շեշտեց Հրաչյա Սարգսյանը: Նա կարծիք հայտնեց՝ որ պետական մակարդակով է պետք նաեւ հարցը քննարկել, որպեսզի էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման համար էլեկտրաէներգիայի սակագինը մի փոքր ցածր լինի եւ բենզալցակայաններում ու գազալցակայաններում կարողանան նաեւ էլեկտրոմոբիլները լիցքավորվել: «Դաշտը պետք է ազատականացվի, որ լիցքավորման կայանները համատարած լինեն: Ժամանակին քաղաքապետարանում քննարկում էինք, որ Երեւանի 12 վարչական շրջաններում գոնե ամեն մեկում մեկ լիցքավորման կայան տեղադրենք, բայց տեխնիկական խնդիրներ առաջացան, հոսանքի սնուցումը, մեքենաների մի հատվածում երկար կանգնելու նպատակահարամարությունը եւ այլն»,-ասաց նա: «Plug.am» ծրագրի հեղինակ- ղեկավար Կարեն Դերձյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում արդեն 25 լիցքավորման կայաններ են տեղադրել, տարբեր քաղաքներում եւ համայնքներում: «Երեւանից դուրս՝ 2-ը Գյումրիում են, իսկ 20-ն այլ քաղաքներում եւ մարզերում: Գրեթե բոլոր մարզերը ներառել ենք, սկսած Այրում համայնքից մինչեւ Եղեգնաձոր ամենահարավային կետը»,-ասաց Կարեն Դերձյանը: Վերջինիս խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի հետ դեռ քննարկումներ պիտի ծավալվեն, որպեսզի հաջորդ փուլում կայաններ տեղադրվեն ոչ թե միայն կենտրոնում, այլեւ մյուս վարչական շրջաններում, քաղաքի ծայրամասերում: Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
12:37 - 05 մայիսի, 2021
Համայնքապատկան պոլիկլինիկաներից կարելի է ճշտել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու մասին ցանկացած տեղեկություն

Համայնքապատկան պոլիկլինիկաներից կարելի է ճշտել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու մասին ցանկացած տեղեկություն

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաների հեռախոսահամարներով աշխատանքային օրերին` ժամը 9-17:00-ն հնարավոր է ճշտել կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19 դեմ պատվաստումներին առնչվող ցանկացած տեղեկություն: Քաղաքացիները կարող են պատվաստում ստանալ համայնքային ենթակայությամբ գործող ցանկացած պոլիկլինիկայում: Տարածքային պոլիկլինիկայում պատվաստվելը պարտադիր չէ: Ստորև բերված ցանկում ներկայացված են պոլիկլինիկաներում առանձնացված պատասխանատուների հեռախոսահամարները: Աշխատանքային ժամեր՝ 9:00-17:00 «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ, Նունե Դավթյան, 010-53-49-47, 091-42-97-03 «Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ, Սուսաննա Հարությունյան, 010-28-33-81, 099-27-02-77 «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ, Զառա Բաղդասարյան, 091-52-04-43, 010-56-52-54 «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ, Լուսինե Հակոբյան, 041-65-16-00 «Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ, Ռիմա Հասրաթյան, 093-51-92-19 «Նոր Արեշ» պոլիկլինիկա ՓԲԸ, Անահիտ Բրուտյան, 010-45-66-13 «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ, Անահիտ Սարուխանյան, 099 27 27 60 «Սարի թաղ» պոլիկլինիկա ՓԲԸ, Գոհար Հարությունյան, 010-57-63-44 «Նոր Արաբկիր» ԱԿ ՓԲԸ, Տաթև Մարգարյան, Վարդան Հակոբյան, 010-27-48-65, 010-27-57-19 «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ, Լուսինե Սահակյան, 093-54-41-67 «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ, Ալինա Արսենյան, 010-48-15-80 «Կարմիր բլուր պոլիկլինիկա» ՓԲԸ, Արմինե Բադալյան, 095-43-63-83 «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ, Գայանե Եղիազարյան, 044-31-33-15, 096-31-33-15 «Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ, Կարինե Լուլախյան, 077-24-02-32 «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ, Անահիտ Պիվազյան, 010-56-23-91, 099-99-52-90 «Արշակունյաց պոլիկլինիկա» ՓԲԸ, Ռուզաննա Հովսեփյան, 010-44-01-53 «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ, Նաիրա Կիրակոսյան, Ռոբերտ Պետրոսյան, 091-77-46-06, 093-77-88-32 «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ, Հասմիկ Ղազարյան, 011-37-00-39 «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ, Սուսաննա Արշակյան, 010-66-62-20 «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ, Արմինե Գիգոյան, 010-47-60-51, 094-15-07-79 «Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ, Ադա Աղավելյան, 091-77-53-73 «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ, Մարիամ Կարապետյան, 043-75-77-57
22:24 - 04 մայիսի, 2021
Կոմպակտ դասի ավտոբուսների հերթական խմբաքանակը Երևանում է |armenpress.am|

Կոմպակտ դասի ավտոբուսների հերթական խմբաքանակը Երևանում է |armenpress.am|

armenpress.am: Երևանի փողոցներում առաջիկայում կհայտնվեն կոմպակտ դասի նոր ավտոբուսներ, որոնք մայիսի 2-ին են հասել մայրաքաղաք։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ «Ընդհանուր առմամբ 100 ավտոբուս ենք ձեռք բերել, որոնցից 96-ն արդեն Հայաստանում են։ Դրանցից էլ 92-ն ընդունել ենք, իսկ 4-ը՝ դեռևս ընդունման գործընթաց են անցնում։ Մայիսի 5-ին կամ 6-ին կշահագործվի 74 համարի երթուղին բացառապես նոր ավտոբուսներով։ Նախկինում այդ երթուղին սպասարկում էր մասնավորը, ով հրաժարվել էր, այժմ համայնքն է սպասարկելու։ Երթուղին ձգվելու է Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասից մինչև Էրեբունի վարչական շրջան։ Մյուս շաբաթ, հավանաբար, կշարագործվի 47 համար երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի հետ»,- նշեց Կուբատյանը և հավելեց, որ մեկ երթուղում գործում է 12-14 ավտոբուս։ Նրա խոսքով՝ այս երթուղիները նախկինում էլ են գործել, 47-ն այսօր էլ աշխատում են, սակայն շատ վատ։ Կուբատյանը շեշտեց, որ ևս 3 երթուղի նորացվելու է։
13:38 - 03 մայիսի, 2021
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունների հետ ստորագրել է վեց նախակրթարանների հիմնանորոգման պայմանագրերը: Երևանի թիվ 71, 74, 47, 48, 22 և 23 մանկապարտեզների հիմանորոգումը կիրականացնեն «Արհովշին», «ՀՁ Արփա-Սևան» և «Օպտիմա էներջի» ընկերությունները։Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ստորագրման արարողությանը հեռավար հանդիպման շրջանակում հետևել են ծրագրի աջակից ու գործընկեր կառույցների ներկայացուցիչները: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին, մասնավորապես, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամին, հիմնադրամի բոլոր ներդրողներին, Եվրոպական ներդրումային բանկին, Եվրամիությանը, Շվեդիայի Թագավորությանը, ինչպես նաև մյուս 10 երկրներին՝ ծրագրին աջակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:  «Պայմանագրերի ստորագրումով մենք փաստացի ապահովում ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շարունակական իրականացումը: Այն հնարավորություն կտա մեր երեխաներին այցելել հիմնանորոգված, սեյսմակայուն, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերին համապատասխան մանկապարտեզներ: Այս ծրագիրը Երևան համայնքի կողմից առաջին ոչ սուվերեն վարկն է, ինչի արդյունավետ կյանքի կոչման արդյունքում մենք կունենանք հնարավորություն նմանատիպ հաջորդող ոչ սուվերեն վարկերի ստացման և նոր ծրագրերի իրականացման համար»,- ընդգծել է քաղաքապետը։ Շնորհակալություն հայտնելով ծրագրի ընթացքի համար՝ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդյունքները կլինեն տեսանելի: «ԵՄ աջակցությամբ, ինչպես նաև Կանաչ կլիմայի հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ, մենք իրական փոփոխություններ ենք իրականացնում Հայաստանի բնակիչների համար: Շենքերի հիմնանորոգումը և սեյսմակայունության բարձրացումը ապահով և հարմարավետ պայմաններ կստեղծեն երեխանների և կրթող անձնակազմի համար: Էներգաարդյունավետության տարբեր միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի մեղմել կլիմայի փոփոխությունը: ԵՆԲ-ն պատրաստ է ընդլայնել իր գործունեությունը Երևանի և Հայաստանի այլ քաղաքների շենքերի համար ևս»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության գրասենյակի ղեկավար (EIB) Մաչեյ Չուրան: Քաղաքապետարանից հայտնում են, որ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության գլխավոր կառավարիչ (E5P) Էվա Մանիկն էլ հույս է հայտնել, որ ծրագիրը կլինի օրինակելի և կիրականացվի նաև Երևանի սահմաններից դուրս: Բացի այդ, կարևորվել են նաև փողոցների լուսավորության, աղբավայրի արդիականացման և քաղաքային տրանսպորտի արդիականացման համատեղ ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են: Պայմանագրերով նախատեսված է հիմնովին վերակառուցել վերը նշված մանկապարտեզները, տեղադրել էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, իրականացնել շենքների սեյսմիկ վերազինում, դռների և լուսամուտների փոխարինում և արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի պատերի ջերմամեկուսացում: Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան սահմանափակ հնարավորություններով անձանց տեղաշարժման համար: Ըստ աղբյուրի՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 15 (տասնհինգ) միլիոն եվրո: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ 7 (յոթ) միլիոն եվրովարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից՝ 5 (հինգ) միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից (ՄԱԿԶԾ միջոցով)՝ 1 (մեկ) միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 (երկու) միլիոն եվրո համաֆինանսավորում, ինչպես նաև առկա են տեխնիկական օժանդակության հավելյալ դրամաշնորհներ՝ ԵՄ համայնքային ծրագրերի աջակցության կառույցից (250 000 եվրո), Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամից (250 000 եվրո) և ԵՆԲ ներքին միջոցներից (50 000 եվրո): Ծրագիրը շարունակական է և մայիսի սկզբին կհայտարարվի ծրագրի երրորդ փուլում ներառված 4 մանկապարտեզների հիմնանորոգման և 3 մանկապարտեզների կառուցման մրցույթը։ Եվս 2 մանկապարտեզների հիմնանորոգումն արդեն ընթացքի մեջ է:
19:30 - 30 ապրիլի, 2021
Նախադպրոցական կրթական ծառայությունների իրականացումը ենթակա կլինի լիցենզավորման

Նախադպրոցական կրթական ծառայությունների իրականացումը ենթակա կլինի լիցենզավորման

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում, որը նախագահեց Մխիթար Հայրապետյանը, քննարկվեց ««Լիցենզավորման մասինն» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով փոփոխություն կատարելու շարժառիթը, նշեց, որ ՀՀ-ում առկա են կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական եւ նախադպրոցական ծառայություններ: Այդ կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս, զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ, չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշերի, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, ինչը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը: Դա կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ եւ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշեր: Հարակից զեկուցումը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Նա կարեւորեց ներկայացված փոփոխությունները` հորդորելով կողմ քվեարկել: Օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
17:47 - 29 ապրիլի, 2021
Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով. Հակոբ Կարապետյան

Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով. Հակոբ Կարապետյան

Բաղրամյան 79ա հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել շարունակվել են, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Այս կապակցությամբ մի քանի կետով հիշեցնեմ, որ. Տարածքը համայնքից օտարվել է շատ տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբին կամ դրանից առաջ: Երեւանի քաղաքապետարանը տարածքում շինարարություն անելու թույլտվություն չի տվել: Դեռ 2008-ին տարածքի սեփականատերը քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, բայց մինչ օրս շինթույլտվություն չունի: Երեւանի քաղաքապետարանը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում ծառահատումները արգելելու իրավասություն, ցավոք սրտի, չունի: Այդուհանդերձ, Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը վերջերս դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով»,- գրել է Կարապետյանը:
15:17 - 29 ապրիլի, 2021
Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով
 |1lurer.am|

Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 28-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, նշել է, որ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: Նշվել է, որ Երևանի քաղաքապետը կունենա տեղակալ, որը կհամակարգի ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները: Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու նշված ոլորտներում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները:Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: 
20:03 - 28 ապրիլի, 2021
«Կորեայի ձորի»-ի կամուրջը կքանդեն ու նորը կկառուցեն

«Կորեայի ձորի»-ի կամուրջը կքանդեն ու նորը կկառուցեն

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Դրանցից մեկն էլ Երևանը Կոտայքի մարզին կապող, այսպես ասած, «Կորեայի ձորի»-ի կամուրջն է: Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կամրջի հիմնանորոգումը Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերից մեկն է: Աշխատանքներն արդեն մեկնարկել են:  «Շրջանցող ճանապարհներից մեկը նաև այս կամուրջն է, որից շատ հաճախ չեն օգտվում մեր քաղաքացիները, քանի որ անմխիթար վիճակում է: Անցած տարի նախատեսեցինք նախագծային փաստաթղթերը և այս տարի արդեն ունենք բարեհաջող անցած մրցույթ, որով էլ սկսվել է շինարարությունը»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:Ի սկզբանե նախատեսված էր ամրացնել կամուրջն ու նոր երթևեկելի գոտի կառուցել: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կամրջային կառուցվածքի հիմքերը վթարային վիճակում են, ուստի որոշվեց հիմնովին նոր կամուրջ կառուցել:«Փաստացի պետք է կամուրջն ամբողջությամբ քանդենք և նորից կառուցենք: Գոյություն ունեցողը հիմա 4մ է, դառնալու է 8մ երթևեկելի մասը, լինելու են նաև երկկողմանի մայթեր»,- ասում է Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն Մինաս Մինասյանը:«Կորեայի ձորի»-ի այս կամուրջը Դավթաշենը ուղիղ կապով միացնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին և միաժամանակ հնարավորություն է տալիս գնալ դեպի Կոտայք ու Արագածոտն: Աշտարակ կամ Զովունի գնալու համար վարորդներն այս կերպ շրջանցում են Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, որոշակիորեն նաև Դավթաշեն վարչական շրջանները:«Մենք հնարավորություն ենք ունենում առանց քաղաք մուտք գործելու միանգամից դուրս գալ դեպի Թբիլիսյան խճուղի, որը և՛ երթևեկության հոսքը կնվազեցնի, և՛ քաղաքացիներին հնարավորություն կտա անվտանգ երթևեկելու: Այնուամենայնիվ, կամրջի վերանորոգումով չենք կարող սահմանափակվել, պետք է նաև ճանապարհը նորոգել, որպեսզի այն ողջ իր ողջ հնարավորությամբ կարողանա նպատակին ծառայել»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:Կամրջի հիմնանորոգման համար համայնքնային բյուջեից 62 մլն դրամ է հատկացվել: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը:
12:39 - 26 ապրիլի, 2021