Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ոչ պաշտոնական այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հայոց երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Երևանի և Ստեփանակերտի միջև սերտ համագործակցությունը խորացնելուն միտված գործողությունների ընթացքը»,- գրել է Կարապետյանը:
comment.count (0)