1lurer.am: Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստին ներկա է ավագանու 38 անդամ:
Մինչ օրակարգին անդրադառնալը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական, հաջորդ թեկնածու Աննա Պապյանին:
Աննա Պապյանը չէր ներկայացել ավագանու նիստին:
«Շնորհավորում ենք Աննա Պապյանին, համենայն դեպս»,- ասաց Մարությանը:
comment.count (0)