Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին |aysor.am|

Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին |aysor.am|

aysor.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին այն բանի կապակցությամբ, որ կառավարությունը չի ընդունում Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ նրա դիրքորոշումը: Այս պնդումով հանդես է եկել The Times թերթը՝ հղում անելով նախարարների կաբինետի աղբյուրներին: Ըստ հրապարակման՝ վարչապետը կարող է իր պաշտոնը թողնելու մասին հայտարարել 1922 կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդի հետ ուրբաթ օրը նշանակված հանդիպումից հետո, կոմիտե, որը միավորում է թորիների շարքային խորհրդարանականներին և լուծում է կուսակցության ղեկավարի ընտրման կամ փոխարինման հարցերը:BBC-ի և The Daily Telegraph թերթի տեղեկատվության համաձայն՝ վարչապետի կողմնակիցներից շատերը հրաժարվել են աջակցել նրան այն բանից հետո, երբ նա մայիսի 21-ին խոստացավ պատգամավորներին, որ նրանք կկարողանան քվեարկել Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման համար այն դեպքում, եթե պաշտպանեն Եվրամիության հետ գործարքը:BBC-ի աղբյուրների տեղեկատվությամբ՝ դա խորապես անհանգստացրել է նախարարներից մի քանիսին, քանի որ նախարարների կաբինետի նիստում Brexit-ի թեմայի շուրջ նման հնարավորությանը հավանություն չէր տվել:Չորեքշաբթի երեկոյան այդ կապակցությամբ իր պաշտոնաթողության մասին հայտարարել է Համայնքների պալատի ղեկավար, իսկ փաստորեն խորհրդարանի ստորին պալատում Մեյի ներկայացուցիչ Անդրեա Լիդսոմը: Sky News հեռուստաալիքը ենթադրել է, որ այդ պաշտոնաթողությունը կարող Է մահացու հարված լինել վարչապետ Մեյի համար: Ընդհանուր առմամբ՝ բրիտանական բոլոր թերթերն, առանց բացառության, համակարծիք են, որ վարչապետը լիովին կորցրել Է հսկողությունն իրադրության նկատմամբ, և չեն բացառում, որ պահպանողականների առաջնորդի և կառավարության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելը ժամերի հարց է:
10:17 - 23 մայիսի, 2019
Թերեզա Մեյը «Բրեքզիթ»-ի նոր առաջարկներ է ներկայացնում |azatutyun.am|

Թերեզա Մեյը «Բրեքզիթ»-ի նոր առաջարկներ է ներկայացնում |azatutyun.am|

azatutyun.am։ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը «Բրեքզիթ»-ի նոր առաջարկներ է ներկայացնում՝ հաղթահարելու համար ստեղծված փակուղային իրավիճակը:Երեք տարի է անցել, ինչ բրիտանացիները հանրաքվեով որոշեցին դուրս գալ Եվրամիությունից: Բրյուսելի հետ վարած բանակցություններով նախատեսված էր, որ դա պետք է իրագործվեր անցած մարտի վերջին, բայց ժամկետը հետաձգվել է մինչև աշուն, քանի որ Բրիտանիայի խորհրդարանը չի հաստատել Թերեզա Մեյի ներկայացրած պլանը:Մեյը չնայած երեկ ասել է, թե նշանակալից նոր փոփոխություններ է առաջարկում, օրենսդիրների մի մասն արդեն հայտնել է, որ չեն պատրաստվում կողմ քվեարկել:Ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինն ասել է, թե չեն պաշտպանի Մեյի նոր առաջարկները: «Մենք չենք կարող աջակցել, քանի որ այնտեղ հիմնականում վերաձևակերպված են նախկինում արդեն քննարկված դրույթները: Որևէ արմատական փոփոխություն չկա հավասար շուկաների, մաքսային միության, իրավունքների պաշտպանության, մասնավորապես սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,- ասել է ընդդիմության առաջնորդը:Նոր առաջարկների փաթեթը նախատեսվում է խորհրդարանում քվեարկության դնել գալիք ամսին:
09:33 - 22 մայիսի, 2019
Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են BP-ի կենտրոնայականը Լոնդոնում |armenpress.am|

Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են BP-ի կենտրոնայականը Լոնդոնում |armenpress.am|

armenpress.am։ Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպության ակտիվիստները մայիսի 20-ին շրջափակել են BP նավթի-գազի կորպորացիայի կենտրոնայականը Լոնդոնում: «Ակտիվիստները արգելափակում են Լոնդոնում BP-ի կենտրոնայականի մուտքերը: Նրանք ճամբար են ստեղծել հատուկ մշակված կոնտեյներների ներսում: BP-ն չի կարող տեսք ընդունել, թե կարող Է շարունակել սովորականի նման բիզնես վարել կլիմայական ճգնաժամի այն իրավիճակում, որում մենք գտնվում ենք»,-ասված Է Greenpeace-ի լոնդոնյան ստորաբաժանման՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Սա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նմանօրինակ առաջին ակցիան չԷ վերջին ժամանակներս: Ապրիլին Extinction Rebellion բնապահպանական կազմակերպության ակտիվիստները երկու շաբաթվա ընթացքում երթեւեկությունն արգելափակում Էին քաղաքի տրանսպորտային մայրուղիներում, խանգարում մետրոյի աշխատանքին եւ փակում Լոնդոնի ֆոնդային սակարանի մուտքը, երկրի իշխանություններից պահանջելով ակտիվ գործողություններ՝ ուղղված մոլորակի կլիմայի փոփոխման դեմ պայքարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:54 - 20 մայիսի, 2019