Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են BP-ի կենտրոնայականը Լոնդոնում |armenpress.am|
10:54 - 20 մայիսի, 2019

Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են BP-ի կենտրոնայականը Լոնդոնում |armenpress.am|

armenpress.am։ Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպության ակտիվիստները մայիսի 20-ին շրջափակել են BP նավթի-գազի կորպորացիայի կենտրոնայականը Լոնդոնում:

«Ակտիվիստները արգելափակում են Լոնդոնում BP-ի կենտրոնայականի մուտքերը: Նրանք ճամբար են ստեղծել հատուկ մշակված կոնտեյներների ներսում: BP-ն չի կարող տեսք ընդունել, թե կարող Է շարունակել սովորականի նման բիզնես վարել կլիմայական ճգնաժամի այն իրավիճակում, որում մենք գտնվում ենք»,-ասված Է Greenpeace-ի լոնդոնյան ստորաբաժանման՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Սա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նմանօրինակ առաջին ակցիան չԷ վերջին ժամանակներս: Ապրիլին Extinction Rebellion բնապահպանական կազմակերպության ակտիվիստները երկու շաբաթվա ընթացքում երթեւեկությունն արգելափակում Էին քաղաքի տրանսպորտային մայրուղիներում, խանգարում մետրոյի աշխատանքին եւ փակում Լոնդոնի ֆոնդային սակարանի մուտքը, երկրի իշխանություններից պահանջելով ակտիվ գործողություններ՝ ուղղված մոլորակի կլիմայի փոփոխման դեմ պայքարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել