ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները

2019 թ. մարտի 19-ին ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019 թ. մարտի 15-ի թիվ ՀՕ-2-Ն օրենքը, որով մինչև 2019 թ. մայիսի 1-ը կասեցվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծելու արգելքն այն տրանսպորտային միջոցների համար, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կայանված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերին (ներմուծողներին) կատարել դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները և դուրս բերել այդ տրանսպորտային միջոցները մաքսային կետի տարածքից, քանի որ դրանք խոչընդոտում են մաքսային կետի բնականոն գործունեությանը: Այդ տրանսպորտային միջոցները մաքսային կետի տարածքից մինչև ս/թ. մարտի 29-ը ինքնակամ դուրս չբերելու դեպքում, դրանք տեղափոխվելու են մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածք և դիտարկվելու են որպես մաքսային կետի տարածքում ժամանակավոր պահպանության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներ: ՊԵկ լրատվական ծառայությունը տեղեկացնում է նաեւ, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար գանձվում է մաքսավճար:
07:06 - 22 մարտի, 2019
Առաջին անգամ վարչական իրավախախտում կատարած անձը կենթարկվի նվազագույն տուգանքի |24news.am|

Առաջին անգամ վարչական իրավախախտում կատարած անձը կենթարկվի նվազագույն տուգանքի |24news.am|

Վարչական իրավախախտումների մասին Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնած փոփոխությունների արդյունքում առաջին անգամ վարչական իրավախախտում կատարած անձը կենթարկվի նվազագույն տուգանքի: Lրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով հարկային վարչարարության բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների գործընթացը, ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը: «Այս փոփոխությունն իրականացնում ենք ապահովելու համար վարչարարության համաչափությունը»,- ասել է նա: Հայրենադարձության խոչընդոտների վերացման արդյունքում էլ կվերանայվի 5 տարվա մշտական բնակության ցենզը: «Բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր հունիս-հուլիս ամիսներից մշտական բնակություն հաստատելու նպատակով վերադառնում են Հայաստանի Հանրապետություն և խնդիր են ունենում օրենքի դրույթի հետ: Մեր հայրենակիցը նախկինում առնվազն 5 տարի պետք է մշտական բնակություն ունենար այլ երկրում, որպեսզի օգտվեր արտոնյալ համակարգից իր անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսազերծման ներմուծելու համար: Մենք հիմա այս դրույթն ենք փոխում, որպեսզի հայրենադարձության հետագա փուլն ավելի հեշտ հաղթահարենք, և մեր հայրենակիցները օրենսդրական խոչընդոտների չհանդիպեն»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը: 24news.am
13:25 - 11 մարտի, 2019
Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել

Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել

Լիբանանահայ Իշխան Ավո Ոսկերիչեանը 2016 թվականի գարնանը Լիբանանից եկել է Հայաստան՝ միայնակ: Նույն տարում կրկին գնացել է Լիբանան՝ կնոջն ու երկու անչափահաս որդիներին Հայաստան տեղափոխելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով: 2016 թ.-ի օգոստոսին արդեն ընտանիքով Հայաստանում էր: Սկզբում Նոր Նորքում են բնակարան վարձել, ապա՝ Զովունի գյուղում: Շատ չանցած՝ տուն են գնել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: Գյուղի տունը բարեկարգ չի եղել և շարունակել են վարձակալությամբ Երևանում բնակվել: Նախորդ տարի արդեն տեղափոխվել են գյուղ, քանի որ ամեն ամիս մոտ 120 դոլարին համարժեք դրամ տան վարձ են վճարել: «Հունվարի 15-ին Փոթիից ստացա վեշերը, բայց մինչև այսօր պահեստանոցում է Շենգավիթի: Ասեցին, որ պետք է մաքսազերծեն, բայց ես այստեղ աշխատանք չունեմ, գումարն էլ չունեմ: Ասեցին, որ 4 տոննա 100 կգ բեռը 1 կիլոգրամը 4 դոլարով 16 հազար դոլար գումար պետք է մուծես: Ես այդպես հասկացա»,- մանրամասնեց Ավո Ոսկերիչեանը: Ծանոթացանք ՊԵԿ-ում նրա խնդրով առկա նամակագրությանը (1,2): Ոսկերիչեանը խնդրել է, որ որպես հայրենադարձի՝ իր գույքը չմաքսազերծեն: Վարչապետին դիմելուց հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին նույնը ներկայացնում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյան(1,2): Նա նամակում բացատրում է, թե ինչու Ոսկերիչեանը չի կարող օգտվել մաքսազերծման արտոնությունից: Բանն այն է, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ կետը սահմանում է, որ Հայաստան մշտական բնակության ժամանող անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:Նույն հոդվածի 14-րդ կետն էլ սահմանում է, որ Հայաստանի տարածքից դուրս մշտապես բնակվող է համարվում այն անձը, որը 1 տարվա ընթացքում 184 օրվանից (6 ամիս) ավելի է բնակվել Հայաստանից դուրս: Եթե այս ժամանակացույցը անձը խախտում է, ապա չի կարող օգտվել մաքսավճարի արտոնությունից:   Ավելին՝ hetq.am-ում
13:18 - 11 մարտի, 2019
ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնությամբ. ՊԵԿ նախագահի տեղակալ |tert.am|

ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնությամբ. ՊԵԿ նախագահի տեղակալ |tert.am|

ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնությամբ, Իրավաբանական վարչությունում է այս պահին։ Այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը մաքսային ներկայացուցիչների իրական տերերին է միտված, պետք է բացառվի իրավիճակը, երբ մաքսային ծառայողը միաժամանակ կունենա մաքսային բրոքերական գրասենյակ և կգրանցի այն ուրիշի անունով։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպման ժամանակ ներկայացրեց ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարների, պետությանը պատճառված վնասի ըստ նախնական հաշվարկների, ինչպես նաև հարկային վարչարարչության բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների գործընթացը: tert.am
11:25 - 11 մարտի, 2019
2017-ին քրեական գործերի շրջանակում պետբյուջե է վերականգնվել 8.4 մլրդ գումար, 2018-ին՝ 8.5 մլրդ |aysor.am|

2017-ին քրեական գործերի շրջանակում պետբյուջե է վերականգնվել 8.4 մլրդ գումար, 2018-ին՝ 8.5 մլրդ |aysor.am|

Մինչև 2018 թվականի հուլիս ամիսը օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված հարկային խախտումներով վարչական վարույթը շարունակում էր իրականացնել նույն ստորաբաժանումը։ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացված փոփոխությունների արդյունքում վարչական վարույթները վստահվել են իրավաբանական վարչությանը, լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով հարկային վարչարարության բարեփոխումները, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը։ Ներկայացնելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների վիճակագրությունը՝ Ռուստամ Բադասյանն ասաց. 2016 թվականին քրեական 86 գործի շրջանակում պետությանը պատճառվել է մոտ 5 մլրդ 457 մլն դրամի վնաս, 2017 թվականին 57 քրգործով պատճառված վնասի չափը կազմել է 1 մլրդ 838 մլն դրամ, 2018 թվականին 134 քրգործով՝ 23 մլրդ 983 մլն դրամ գումար՝ նախնական հաշվարկով»։ 2016, 2017, 2018 թվականներին քրեական գործերի շրջանակներում պետական բյուջե կատարված վերականգնումների վիճակագրությունը հետևյալն է. 2016 թ.- 4 մլրդ 563 մլն դրամ 2017 թ.- 8 մլրդ 462 մլն դրամ 2018 թ.- 8 մլրդ 556 մլն դրամ Բադասյանի խոսքով՝ պետությանը պատճառված վնասի հիմնական մասը գազալիքցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանում է՝ 16 մլրդ դրամի չափով, դրան հաջորդում են շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողները՝ 1 մլրդ 273 մլն դրամ, ապա՝ կարգոներն ու ապահովագրական ընկերությունները։  aysor.am  
09:33 - 11 մարտի, 2019