ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնությամբ. ՊԵԿ նախագահի տեղակալ |tert.am|

11:25 - 11 մարտի, 2019

ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնությամբ, Իրավաբանական վարչությունում է այս պահին։ Այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը մաքսային ներկայացուցիչների իրական տերերին է միտված, պետք է բացառվի իրավիճակը, երբ մաքսային ծառայողը միաժամանակ կունենա մաքսային բրոքերական գրասենյակ և կգրանցի այն ուրիշի անունով։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպման ժամանակ ներկայացրեց ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարների, պետությանը պատճառված վնասի ըստ նախնական հաշվարկների, ինչպես նաև հարկային վարչարարչության բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների գործընթացը:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել