Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Թրամփն Իրանին թոքերի արհեստական օդափոխության համակարգեր տրամադրելու պատրաստակամություն է հայտնել
 |tert.am|

Թրամփն Իրանին թոքերի արհեստական օդափոխության համակարգեր տրամադրելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 18-ին Սպիտակ տանը կայացած կոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ Իրանի ցանկության դեպքում ԱՄՆ-ն կարող է նրանց թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ես նրանց առաջարկել եմ օգնություն, եթե նրանք ցանկանան: Եթե նրանց սարքավորումներ են պետք, ես կարող եմ դրանք ուղարկել: Մեզ մոտ հազարավոր ազատ սարքավորումներ են առաջանալու և նրանք կարող են դրանցով զինել իրենց հիվանդանոցները և մեծացնել իրենց սարքավորումների քանակը»,-ասել է Թրամփը: Մարտի կեսերին Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան էջում ներկայացրել էր այն բժշկական իրերը, որոնց կարիքն ունի Իրանը, ամենաշատը երկիրն ունի բժշկական դիմակների և ձեռնոցների կարիք: Մինչ այդ Զարիֆը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին` պահանջելով հասնել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, քանի որ դա երկրի համար կորոնավիրուսի դեմ պայքարելու գլխավոր խոչընդոտն է: Իրանը նաև 5 միլիարդ դոլար օգնություն է խնդրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:
12:34 - 19 ապրիլի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում 710 հազարից ավելի հաստատված դեպք կա |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում 710 հազարից ավելի հաստատված դեպք կա |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 251 հազար 832-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 154 հազարը: Ապաքինվել է 574 հազար 403 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 37 հազար 175 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 190 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 002 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 434 է: Վարակից մահացել է 22 հազար 745 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 969 հաստատված դեպք, մահացել է 18 հազար 681 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 141 հազար 397 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 352 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 108 հազար 692 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 14 հազար 576: Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 27 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 79 հազար 494: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 958 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 78 հազար 546 է, Բելգիայում՝ 36 հազար 138 է, Ռուսաստանում՝ 32 հազար 8: Բրազիլիայում կա 34 հազար 222, Նիդերլանդներում՝ 30 հազար 449, Կանադայում՝ 31 հազար 927 հաստատված դեպք: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 370 դեպք կա, մահացել է 3 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 6 հազար 302, այստեղ գրանցվել է մահացության 37 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 663 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 205 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2844: Իրաքում վարակվածների թիվը 1482 է, մահացության ցուցանիշը 81 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 5 դեպք, վարակվածության՝ 1658: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
12:04 - 18 ապրիլի, 2020
COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 146 հազարը: Ապաքինվել է 552 հազար 771 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 678 հազար 210 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 34 հազար 641 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Վարակից մահացել է 22 հազար 170 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 920 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 137 հազար 698 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 052 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 103 հազար 093 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 13 հազար 729:Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 351 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Մեկ օրում գրանցվել է 1290 մահ, այն դեպքում, երբ վերջին շրջանում այս ցուցանիշը կտրուկ նվազել էր: Եղել են օրեր, երբ Չինաստանում մահեր չեն գրանցվել:Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 հազար 995: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 869 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 74 հազար 103 է, Բելգիայում՝ 34 հազար 809 է, Բրազիլիա՝ 30 հազար 891, Կանադա՝ 30 հազար 106, Նիդերլանդներում՝ 29 հազար 214 է: Ռուսաստանում` 27 հազար 938: ՌԴ-ում մահացել է 232 մարդ:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 348 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 825, այստեղ գրանցվել է մահացության 35 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 103 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 196 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2673: Իրաքում վարակվածների թիվը 1434 է, մահացության ցուցանիշը 80 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1524:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:14 - 17 ապրիլի, 2020
COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 083 հազար 607-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 134 հազարը: Ապաքինվել է 510 հազար 666 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 089 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 529 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 180 հազար 659 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 812 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 134 հազար 753 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 804 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868: Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 76 հազար 389: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 33 հազար 573 է, Բրազիլիայում՝ 28 հազար 912 է, Կանադայում՝ 28 հազար 379 է, Նիդերլանդներում՝ 28 հազար 153 է:  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 306 դեպք կա, Ռուսաստանում` 24 հազար 490: ՌԴ-ում մահացել է 198 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 711 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1405: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:18 - 16 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 066 հազարի:Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 126 հազարը: Ապաքինվել է 484 հազար 597 մարդ:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 614 հազար 246 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 26 հազար 064 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 174 հազար 060 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 255 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162 հազար 488 է: Վարակից մահացել է 21 հազար 067 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 143 հազար 303 հաստատված դեպք, մահացել է 15 հազար 729 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 132 հազար 210 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 495 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 93 հազար 873 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 107:Չինաստանն առանձնանում է 82 հազար 295 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 74 հազար 877: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 683 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 65 հազար 111 է, Բելգիայում՝ 31 հազար 119 է, Նիդերլանդներում՝ 27 հազար 419 է, Կանադայում՝ 27 հազար 63 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 936 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 300 դեպք կա, Ռուսաստանում` 21 հազար 102: ՌԴ-ում մահացել է 170 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 933, այստեղ գրանցվել է մահացության 28 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 428 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 178 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2350: Իրաքում վարակվածների թիվը 1400 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1355:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:01 - 15 ապրիլի, 2020
COVID-19. Վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի |armenpress.am|

COVID-19. Վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի |armenpress.am|

armenpress.am:  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 119 հազարը: Ապաքինվել է ավելի քան 451 հազար մարդ:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 587 հազար 155 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 23 հազար 644 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 170 հազար 99: Մահացության ցուցանիշը 17 հազար 756 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 159 հազար 516 է: Վարակից մահացել է 20 հազար 465 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 136 հազար 779 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 967 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 130 հազար 72 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 194 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 88 հազար 621 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 11 հազար 329:Չինաստանն առանձնանում է 82 հազար 249 ընդհանուր, 89 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 73 հազար 303: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 585 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 61 հազար 49 է, Բելգիայում՝ 30 հազար 589 է, Նիդերլանդներում՝ 26 հազար 551 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 688 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 272 դեպք կա, Ռուսաստանում` 18 հազար 328: ՌԴ-ում մահացել է 148 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 521, այստեղ գրանցվել է մահացության 25 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 231 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 164 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2190: Իրաքում վարակվածների թիվը 1378 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 2 դեպք, վարակվածության՝ 1300:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:24 - 14 ապրիլի, 2020
«Կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ». Ռուհանին` արևմտյան երկրներին
 |tert.am|

«Կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ». Ռուհանին` արևմտյան երկրներին |tert.am|

tert.am: Իրանն ավելի լավ է պայքարում կորոնավիրուսի դեմ, քան արևմուտքը, միևնույն ժամանակ՝ ունենալով «պատժամիջոցային վիրուս»: Այս մասին ապրիլի 12-ին Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի նիստում հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռուհանին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Այո, կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ: Դրա գաղտնիքը թաքնված է մեր հիանալի մարդկանց մեջ և դա արդյունքն է մեր  բժշկական անձնակազմի ու զինված ուժերի ինքնազոհ պայքարի»,-ասել է Ռուհանին: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրի նախագահը գնահատել է «համեմատաբար լավ»: «Մեզ մոտ և ձեզ մոտ կա կորոնավիրուս, սակայն մեզ մոտ ավելի վատ վիրուս կա, որը չկա ձեզ մոտ: Դա պատժամիջոցային վիրուսն է, որին ավելացել է նաև կորոնավիրուսը»,-հայտարարել է Իրանի նախագահը: Ռուհանին նշել է նաև, որ այդ համեմատությունը կարող է շատերին դուր չգալ, բայց այդպիսին է իրականությունը: Իրանում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 70 029 դեպք, 4357 մարդ մահացել է, ավելի քան 42 000-ը` բուժվել:
16:30 - 12 ապրիլի, 2020
Թեհրանի հայ համայնքում կորոնավիրուսից շուրջ 13 մահվան դեպք կա, իրանահայ համայնքն ինքնամեկուսացվել է. Ռոբերտ Բեգլարյան
 |tert.am|

Թեհրանի հայ համայնքում կորոնավիրուսից շուրջ 13 մահվան դեպք կա, իրանահայ համայնքն ինքնամեկուսացվել է. Ռոբերտ Բեգլարյան |tert.am|

tert.am: Թեհրանի հայ համայնքում այս ընթացքում շուրջ 11-13 մահ է գրացվել, նրանցից ոմանց դեպքում հաստատվել է, որ կորոնավիրուսից են մահացել, ոմանց դեպքում` ոչ, Նոր Ջուղայի համայնքում` մահացածներ չկան: Այս մասին ասաց Իրանի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում Իրանի հայ համայնքում ստեղծված իրավիճակին։ «Նոր Ջուղայում եղել են վարակվածներ, որոնք բուժվել են: Մեկ մահվան դեպք է գրանցվել, բայց հաստատված չէ` կորոնավիրուսի՞ց, թե՞ այլ հիվանդությունից է մահացել»,- ասաց նա: Ռոբերտ Բեգլարյանի խոսքով` Թեհրանում, բժիշկների ներկայացմամբ, շուրջ 200 վարակակիրներ են եղել, որոնք փորձել են թաքցնել իրենց հիվանդությունը:  «Բայց  խիստ ծանր վիճակում գտնվող հիվանդների մասին տեղեկատվություն չկա: Համայնքում մեծամասամբ ժողովուրդը համակերպվել է իրավիճակի հետ, ինքնամեկուսացվել է` խուսափելով  շփումներից: Տոնական օրեր են եղել, բայց առաջնորդարանի սրբազանի, այստեղ եղած ազգային գործիչների հորդորներին ընդառաջ գնալով, խոսքը լսելով, հարգելով` ժողովուրդը զգուշություն է դրսևորել»,- ասաց նա: Ռոբերտ Բեգրալյանի խոսքով` 1-2 հայկական թաղամասերում, որտեղի մեծահասակաների մոտ ավանդույթ է եղել փոքր խմբերով հավաքվելու, խնդիրներ եղել են: «Այդ խավը շարունակում է փոքրիշատե իր նախկին ապրելակերպը վարել»,- ասաց նա: Իրանահայ պատգամավորի ներկայացմամբ` արդեն մի քանի օր է, որ իրանական Նոր տարու` Նովրուզի արձակուրդները վերջացել են, և հիմա մտահոգություն կա այն խավի վերադարձի հետ կապված, որը չէր լսել երկիրը չլքելու մասին իշխանությունների հորդորը․ «Նրանց վերադարձը և հոսքը դեպի իրանական տարբեր քաղաքներ կարող է համավարակի նոր ալիքի բռնկման շարժառիթ դառնալ»,- ասաց նա: Ավելին՝ Tert.am-ում։
21:31 - 10 ապրիլի, 2020
COVID-19. աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի |armenpress.am|

COVID-19. աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 95 հազարը: Ապաքինվել է ավելի քան 356 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 468 հազար 895 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 16 հազար 697 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 153 հազար 222: Մահացության ցուցանիշը 15 հազար 447 է:  Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 143 հազար 626 է: Վարակից մահացել է 18 հազար 279 մարդ. այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 118 հազար 235 հաստատված դեպք, մահացել է 2 հազար 607 մարդ: Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 117 հազար 749 հաստատված դեպք կա, մահացել է 12 հազար 210 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 907 ընդհանուր, 42 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 336 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 66 հազար 220: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 110 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 65 հազար 77 է, Թուրքիայում՝ 42 հազար 282 է, Բելգիայում՝ 24 հազար 983 է, Շվեյցարիայում՝ 24 հազար 51 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 218 դեպք կա, Ռուսաստանում` 10 հազար 131: ՌԴ-ում մահացել է 76 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 990, այստեղ գրանցվել է մահացության 14 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 376 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 118 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1699: Իրաքում վարակվածների թիվը 1232 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 910:  Առաջին դեպքն է արձանագրվել Եմենում՝ ԱՄԷ-ից մեկնած օտարերկրացու մոտ։  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
09:58 - 10 ապրիլի, 2020
Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվում է վարկ տալ Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |civilnet.am|

Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվում է վարկ տալ Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |civilnet.am|

civilnet.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել չենթարկվել ԱՄՆ-ի սպառնալիքներին և կատարել մյուս երկրների հանդեպ ստանձնած պարտավորությունները՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ. հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը։ «Մենք ԱՄՀ-ից վերջին 50 տարում ոչինչ չենք խնդրել և կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները։ Եթե Հիմնադրամը այս ծանր ժամանակներում չկատարի իր պարտավորությունները, աշխարհը դա այլ կերպ կմեկնաբանի»,- հայտարարել է Ռոհանին։ - Պատմությունը երբեք չի մոռանա, որ Սպիտակ տունը, որը տնտեսական ահաբեկիչ էր, այժմ դարձել է ահաբեկիչ բժշկական ոլորտում նույնպես»։ Իրանի նախագահը շեշտել է, որ երկրի առողջապահական ոլորտն անում է ամեն բան՝ համավարակի պայմաններում կարիքները հոգալու համար՝ հավելելով, որ Իրանը մոտ ապագայում կդառնա ինքնաբավ կորոնավիրուսի թեստերի առումով։ Մարտի սկզբին Իրանի Կենտրոնական բանկը դիմել էր ԱՄՀ-ին՝ խնդրելով տրամադրել 5 մլրդ դոլարի վարկ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ ԱՄՆ-ը հրաժարվում է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները և անգամ վերջին շաբաթներին սաստկացրել է դրանք։ Al-Monitor պարբերականը, հղում անելով Պետքարտուղարության իր աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն ընդդիմանում է ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկի տրամադրմանը։ «Ահաբեկչության առաջատար հովանավոր երկիրը գումար է փնտրում արտերկրում իր արկածախնդրությունը ֆինանսավորելու, այլ ոչ թե իրանցիների համար դեղորայք գնելու համար։ Ռեժիմի կոռումպացված պաշտոնյաները երկար ժամանակ մարդասիրական օգնությունը գրպանել են և տվել իրենց ահաբեկիչ շրջանակներին։ Իրանցիներն անձամբ դա շատ լավ գիտեն, ահա թե ինչու բազմաթիվ այլախոհներ և քաղաքական նախկին քաղբանտարկյալներ գրել են ԱՄՀ-ին՝ խնդրելով մերժել ռեժիմին ուղիղ ֆինանսական աջակցությունը, որը չի ուղղվելու իրանցի ժողովրդին օգնությանը»,- Al-Monitor-ին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։ Ավելին՝ civilnet.am-ում
15:35 - 09 ապրիլի, 2020
Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը․ COVID-19 |armenpress.am|

Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: v dir="auto"> Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 519 հազար 195-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 88 հազարը: Ապաքինվել է ավելի քան 330 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 435 հազար 160 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվըժ 14 հազար 797 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 148 հազար 220: Իսպանիայում մահացության ցուցանիշը կազմում է 14 հազար 792: Մահացության ցուցանիշով երկու երկրները գրեթե հավասար են: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 139 հազար 422 է: Վարակից մահացել է 17 հազար 669 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 113 հազար 296 հաստատված դեպք, մահացությունը՝ 2 հազար 300-ից ավելին է:  Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 112 հազար 950 հաստատված դեպք կա, մահացել է 10 հազար 869 մարդ:   Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 865 ընդհանուր, 63 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 335 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 64 հազար 586 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 993: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 60 հազար 733 է, Թուրքիայում՝ 38 հազար 226 է, Բելգիայում՝ 23 հազար 403 է, Շվեյցարիայում՝ 23 հազար 280 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 211 դեպք կա, Ռուսաստանում` 8 հազար 672: ՌԴ-ում մահացել է 63 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 659, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 210 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 103 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1560: Իրաքում վարակվածների թիվը 1202 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 855: Սիրիայում հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 21, մահվան 1 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը:
11:05 - 09 ապրիլի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն հայտնեց իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատեց Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ կատարվեց կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի:
20:29 - 08 ապրիլի, 2020