COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|
10:18 - 16 ապրիլի, 2020

COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 083 հազար 607-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 134 հազարը: Ապաքինվել է 510 հազար 666 մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 089 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 529 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 180 հազար 659 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 812 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ:

Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 134 հազար 753 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 804 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 76 հազար 389: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 33 հազար 573 է, Բրազիլիայում՝ 28 հազար 912 է, Կանադայում՝ 28 հազար 379 է, Նիդերլանդներում՝ 28 հազար 153 է: 

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 306 դեպք կա, Ռուսաստանում` 24 հազար 490: ՌԴ-ում մահացել է 198 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 711 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել:

Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1405:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել