tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 18-ին Սպիտակ տանը կայացած կոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ Իրանի ցանկության դեպքում ԱՄՆ-ն կարող է նրանց թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես նրանց առաջարկել եմ օգնություն, եթե նրանք ցանկանան: Եթե նրանց սարքավորումներ են պետք, ես կարող եմ դրանք ուղարկել: Մեզ մոտ հազարավոր ազատ սարքավորումներ են առաջանալու և նրանք կարող են դրանցով զինել իրենց հիվանդանոցները և մեծացնել իրենց սարքավորումների քանակը»,-ասել է Թրամփը:
Մարտի կեսերին Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան էջում ներկայացրել էր այն բժշկական իրերը, որոնց կարիքն ունի Իրանը, ամենաշատը երկիրն ունի բժշկական դիմակների և ձեռնոցների կարիք:
Մինչ այդ Զարիֆը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին` պահանջելով հասնել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, քանի որ դա երկրի համար կորոնավիրուսի դեմ պայքարելու գլխավոր խոչընդոտն է: Իրանը նաև 5 միլիարդ դոլար օգնություն է խնդրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:
comment.count (0)