Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար․ Շուշան Ստեփանյան

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար․ Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Առավոտյան 06:30-ին՝ հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։ Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։ Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար»,- տեղեկացնում է Շուշան Ստեփանյանը։
08:49 - 07 հոկտեմբերի, 2020
Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը ամեն ինչ արել է տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը ամեն ինչ արել է տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության վերաբերյալ հարցմանը․ Հարց. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ հոկտեմբերի 6-ին իբրև հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Ինչպես մեկնաբանեք այս հայտարարությունը: Պատասխան. Նախ ցանկանում եմ նշել, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել իմ գործընկեր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի նման գործելաոճը դատապարտելի է: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ:
00:55 - 07 հոկտեմբերի, 2020
Եթե Ադրբեջանի ԶՈՒ-ն ունենա հաջողություն, դա կնշանակի ԼՂ հայերի ցեղասպանություն. Փաշինյան |armenpress.am|

Եթե Ադրբեջանի ԶՈՒ-ն ունենա հաջողություն, դա կնշանակի ԼՂ հայերի ցեղասպանություն. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր գոյութենական վտանգի ներքո է: Նիկոլ Փաշինյանն  այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: «Դուք ասում եք, որ Ստեփանակերտից եք գալիս: Տեսել եք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ Արցախը Հայաստան է, հայերի երկիրն է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և այսօր էլ այդպես է: «Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր, դրա համար էլ այսօր, ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան»,- նշել է վարչապետը: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե «որոշ բանաձևերով Լեռնային Ղարաբաղը համարվում է Հայաստանի կողմից օկուպացված տարածք», Փաշինյանը հակադարձել է՝ նշելով, որ չկա որևէ բան, որ խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան: «Չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևեր, ցավոք, շատ քչերն են այն կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան, չկա այդպիսի բան»,- ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետը հավելել է, որ խնդիրը նրանում է նաև, որ Ադրբեջանը միշտ հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
00:29 - 07 հոկտեմբերի, 2020
Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով |armenpress.am|

Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ: Այս մասին Իրանի նախագահը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում: Ռոհանին մտահոգություն է հայտնել նաև, որ այդ միջամտությունը կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի: «Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»,- նշել է Ռոհանին: Իրանի նախագահը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
23:34 - 06 հոկտեմբերի, 2020
Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով

 |armenpress.am|

Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են գործարարներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումները ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին միջամտելու և դրանք դադարեցնելու խնդրանքով: «Զեկուցվել է բոլոր դիմումների մասին, և հասկանալի է այդ դիմումների հուզական ֆոնը, քանի դեռ իրավիճակը դեգրադացվում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակապես անընդունելի է : Դուք գիտեք, թե ինչ է եղել, նախ, երեք նախագահների (խմբ. Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի) համատեղ հայտարարությունը, այնուհետև արտգործնախարարների համատեղ հայտարարությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը:  
20:08 - 06 հոկտեմբերի, 2020
Անկարան պատրաստ է Բաքվին տրամադրել ցանկացած օգնություն․  |hetq.am|

Անկարան պատրաստ է Բաքվին տրամադրել ցանկացած օգնություն․ |hetq.am|

hetq.am: Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ոլորտում տրամադրել աջակցություն, եթե Բաքուն դրա կարիքն ունենա: Այս մասին երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում: «Այսօր ադրբեջանական ժողովուրդը պայքարում է իր հողերի ազատագրման համար և ի վիճակի է իրագործել դա: Դրա համար նա ունի ուժ և պոտենցիալ: Իհարկե, Թուրքիան և թուրք ժողովուրդը պատրաստ են Ադրբեջանին աջակցություն տրամադրել ցանկացած ոլորտում, եթե Բաքուն դրա կարիքն ունենա»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն շեշտել է, որ եկել է Բաքու, որպեսզի «մեկ անգամ ևս ցույց տա Թուրքիայի և թուրք ժողովրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը Ադրբեջանին»: Ավելին՝ hetq.am-ում
19:43 - 06 հոկտեմբերի, 2020
Վաղարշակ Հարությունյանը չի խոսել Ադրբեջանի խաղաղ բնակչության թիրախավորման մասին. haqqin.az-ը կեղծում է |infocheck.am|

Վաղարշակ Հարությունյանը չի խոսել Ադրբեջանի խաղաղ բնակչության թիրախավորման մասին. haqqin.az-ը կեղծում է |infocheck.am|

infocheck.am: Ադրբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանի անունից կեղծ հայտարարություններ է տարածել։ Կայքը, մասնավորապես, «Մեր նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելն է» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ կցելով Վաղարշակ Հարությունյանի՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցից կադրեր։ Խմբագրման ենթարկելով հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը՝ ԶԼՄ-ն տպավորություն է ստեղծել, թե վարչապետի խորհրդականը խոսքում ընդգծում է, որ հայկական կողմի հարվածներն ուղղված են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով ամբողջական տեսանյութը, հայտնում է, որ Վաղարշակ Հարությունյանի խոսքերը խեղաթյուրված և ենթատեքստից կտրված է ներկայացվել։ Վերջինս, խոսելով հակառակորդի ձեռնարկած քայլերի և մարտավարության մասին, շեշտում է, որ Ադրբեջանական (ոչ թե հայկական) կողմը թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ խուճապ առաջացնելու նպատակով։ Հարկ է կրկին հիշեցնել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունները բազմիցս շեշտել են, որ չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր հերթին հայտնել է, որ ադրբեջանական խաղաղ բնակչության թիրախավորումը բացառված է։ Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում առաջին դեպքը չէ, որ հակառակորդը ՀՀ պաշտոնյաների խոսքերը ենթարկում է կամայական խմբագրման։ Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, նմանօրինակ մոնտաժման էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերող տեսանյութը։
19:06 - 06 հոկտեմբերի, 2020
Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք |azatutyun.am|

Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։ «Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար», - այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին՝ հավելելով, - «Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»։ Տեղական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, թե երեկ Իրանի տարածքում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից նահանգում մի քանի ռումբ է ընկել, ինչի հետևանքով վեց տարեկան մի երեխա վնասվածքներ է ստացել, տուժել են որոշ բնակելի տներ ու գյուղատնտեսական տարածքներ։
18:54 - 06 հոկտեմբերի, 2020
Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը

Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ղարաբաղում հրադադարը արդյունք չի տվել, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, չունի հստակ ծրագրեր և մեխանիզմներ խնդրի լուծման համար: Հայտնում է ria.ru-ն։ «Միջազգային հանրությունը հստակ մտադրություն չցուցաբերեց Ղարաբաղի հարցում, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևեր չկատարվեցին: Մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ և ներքին տեղահանվածները սպասում են հայրենի հողեր վերադառնալուն... չպետք է լինեն երկակի ստանդարտներ»,- ասել է Չավուշօղլուն Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում: Ըստ նրա՝ «այժմ բոլորը կոչ են անում դադարեցնել կրակը»: «Բազմիցս հանդիպել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հանդիպել տարեսկզբին։ Հարցրեցի նրանց ծրագրերի, նախագծի, մեխանիզմի մասին (Ղարաբաղում իրավիճակի լուծում): Ոչ։ «Օկուպանտին» ու «օկուպացիայի տակ» գտնվող կողմերին միշտ հավասար են պահում։  Ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ  չի կարող այսպես շարունակվել»,- շեշտեց Թուրքիայի արտգործնախարարը:   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:51 - 06 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանը վստահ է, որ ադրբեջանական բանակը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում: «Այս ժամերին, երբ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում է Բաքվում, Բաքուն հայտարարեց, որ շարունակում է լայնածավալ ռազմական գործողություններն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Սա ևս մեկ անգամ հստակ փաստում է, որ պաշտոնական Անկարան ուղղակի հրահրում է Բաքվին` գնալ ռազմական գործողությունների շարունակությանը: Չավուշօղլուն փաստացի ասել է, որ հրադադարը որևէ իմաստ չունի և հրադադարը որևէ նշանակություն չունի: Այն, որ ադրբեջանական բանակը և անձամբ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից, դա քննարկումներից դուրս է: Այն, որ մենք այսօր կռվում ենք իրականում մշտապես պարտված և պարտվող ադրբեջանական բանակի դեմ, ևս, կարծում եմ, երկրորդ կարծիք ունենալ չի կարող»,- ասաց Հայրապետյանը: Պատգամավորը հավելեց, որ համաշխարհային հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է, որ այս կռվում խոսքը բացառապես ապրելու իրավունքի, էքզիստենցիալ անվտանգության, բայց նաև ահաբեկիչների դեմ մղվող պայքարի մասին է, որոնք հստակ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից: «Թուրքիան պետք է զրկվի տարածաշրջանում, Արցախի հարցում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից, և միայն դրանով հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանային առանց այն էլ փխրուն կայունությունը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:
17:42 - 06 հոկտեմբերի, 2020
Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունները Սիրիայից Ղարաբաղ զինյալների տեղափոխման վերաբերյալ ցավալի և դատապարտելի են, հայտարարել է Ադրբեջանի Միլլի  Մեջլիսի (պառլամենտի) պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Նիզամի Սաֆարովը: Հայտնում է ria.ru-ն։ Ավելի վաղ Ասադը «РИА Новости»- ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր: Նա նաև նշել է, որ Անկարան աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում և Լիբիայում, օգտագործում է նրանց Լեռնային Ղարաբաղում: «Մեծ իշխանություն ունեցող անձի նման անհիմն մեղադրանքները, բացի ափսոսանքից և դատապարտումից, այլ զգացմունքներ չեն առաջացնում:  Նախևառաջ, պետք է հիշել, որ Ադրբեջանական կողմի հակահարձակողական գործողությունները միջազգային իրավունքի և, առաջին հերթին, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով հաստատված ինքնապաշտպանության իրավունքի մեջ են և իրականացվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստորեն պահպանմամբ, որոնք հիմնված են Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի, կոնվենցիայի վրա», հայտնել է Սաֆարովը «РИА Новости»-ին։ Նրա խոսքով՝ «երկրորդ նշանակալից կետը բխում է այն փաստից, որ Ադրբեջանի բանակը տարածաշրջանի   առավել պատրաստված և հագեցած նորագույն զինատեսակներով բանակն է և ի վիճակի լուծել իրեն վերապահված բոլոր խնդիրները»: «Նման իրավիճակում «ահաբեկչական մարտիկների ցանկացած խմբավորման օգտագործման մեղադրանքները պարզապես ծիծաղելի են թվում: Երրորդը՝ Ադրբեջանը, որպես ահաբեկչության դեմ պայքարի պայմանագրային-իրավական գործիքակազմի մասնակից պետություն, լիովին կիսում է ՄԱԿ-ի դիրքորոշումը, որն արտահայտված է Անվտանգության խորհրդի 2178 (2014) և 2396 (2017) բանաձևերում, համաձայն որի ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- եզրափակել է նա։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:36 - 06 հոկտեմբերի, 2020
Մեր դեմ պատերազմում են հանցագործները. Պատգամավորը ցուցադրեց Ստեփանակերտում ընկած հրթիռի մի մասը |armenpress.am|

Մեր դեմ պատերազմում են հանցագործները. Պատգամավորը ցուցադրեց Ստեփանակերտում ընկած հրթիռի մի մասը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում ելույթի ժամանակ ցուցադրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ընկած հրթիռներից մեկի բեկորը՝ նշելով, որ մեր դեմ պատերազմում են հանցագործ Թուրքիան և Ադրբեջանը: Աբովյանը նշեց, որ հանցագործ են բոլոր նրանք, ովքեր զենք են կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ: «Սա այն մեծ տրամաչափի հրթիռներից մեկի մի մասն է, որով այսօր հրթիռակոծվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքները: Այս բեկորը գտել եմ Ստեփանակերտի ծննդատան մոտ, այսօր այսպիսի բազմաթիվ հրթիռներ են կիրառվում Արցախի խաղաղ բնակչության դեմ: Հանցագործ են բոլորը, որոնք որևէ տեսակի զենք են կիրառում խաղաղ բնակչության դեմ: Մեզ հետ պատերազմում է ահաբեկչական Թուրքիան և ահաբեկչական Ադրբեջանը: Սա այն ուղեգիրն է, որը պետք է այդ երկու հանցագործի առջև բացի Հաագային միջազգային տրիբունալի դռները: Չեմ կասկածում, որ թե' Ալիևը, թե' Էրդողանը կստանան իրենց արժանի պատիժը»,- ասաց Աբովյանը: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի գործընկերները հասկանում են` եթե այսօր չկանգնեցնեն այդ ահաբեկիչներին, ապա այդ ահաբեկիչները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և այդպես շարունակ:
17:15 - 06 հոկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն մտահոգված Է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ Է անում համտեղ հակազդելու դրան: Հոկտեմբերի 6-ին այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ կառավարության ղեկավարի նստավայում կայացած հանդիպումից հետո: Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել Է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը Հունաստանի Կաստելորիզո կղզու մերձակայքում սեյսմիկ հետախուզության համար ռազմանավերի խմբի ուղեկցությամբ Oruc Reis հետազոտական նավի առաքման պատճառով եւ ՆԱՏՕ-ում ստեղծվող մեխանիզմն Արեւելյան Միջերկրականում մայցամաքային ափամերձ ծանծաղուտի պատկանելության շուրջը հակամարտության լուծման համար: «Մենք նաեւ քննարկեցինք մտահոգությունները Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայության պատճառով: Դա հետեւանքներ ունի մեր սեփական անվտանգության համար եւ, հետեւաբար, մենք պետք Է համատեղ հակազդենք դրան»,- ասել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:40 - 06 հոկտեմբերի, 2020
Կիևը մշտապես աջակցել է Բաքվին․ Կուլեբան՝ թուրքական անօդաչուների արտադրությանը Ուկրաինայի մասնակցության մասին |factor.am|

Կիևը մշտապես աջակցել է Բաքվին․ Կուլեբան՝ թուրքական անօդաչուների արտադրությանը Ուկրաինայի մասնակցության մասին |factor.am|

factor.am: Ուկրաինան ցավում է, որ Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է բռնկվել, պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ և, ընդ որում, սկզբունքորեն աջակցում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ադրբեջանինը։ BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Պատասխանելով թուրքական անօդաչուների մասին հարցին, որոնց արտադրմանը մասնակցում է նաև ուկրաինական ընկերությունը, Կուլեբան ասել է, որ Ուկրաինան ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, և կարծում է, որ գործընկերությունը երկու երկրների համար էլ չափազանց շահավետ է։ «Որպես երկիր, որը ևս զինված հակամարտության արդյունքում ունի օկուպացված տարածքներ, մենք անկասկած կողմ ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությանը։ Այստեղ կարևոր չէ՝ դա Հայաստանն է, Ադրբեջանը, թե մեկ այլ երկիր։ Ուկրաինան մշտապես այս առումով աջակցել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինային»,- ասել է Կուլեբան։
16:04 - 06 հոկտեմբերի, 2020
Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է խաղաղության համար և արդյունք է տալիս Մերձավոր Արևելքում և Կովկասում: Հայտնում է ria.ru-ն։ Երեքշաբթի օրը Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը: «Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է միայն խաղաղության համար և արդյունքները տալիս է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև` Կովկասում: Այսօր Հայաստանի կողմից հերթական հարձակման պատճառած իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիան հեղինակություն ունի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` աշխարհում: Իհարկե, դա մեզ ուժեղացնում է, ոգեշնչում: Այսօր մեր ժողովուրդները և ամբողջ աշխարհը տեսնում են, թե ինչ է նշանակում Թուրքիայի և Ադրբեջանի միությունը», - Ալիևի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
15:36 - 06 հոկտեմբերի, 2020