Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով

 |armenpress.am|
20:08 - 06 հոկտեմբերի, 2020

Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են գործարարներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումները ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին միջամտելու և դրանք դադարեցնելու խնդրանքով:

«Զեկուցվել է բոլոր դիմումների մասին, և հասկանալի է այդ դիմումների հուզական ֆոնը, քանի դեռ իրավիճակը դեգրադացվում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակապես անընդունելի է : Դուք գիտեք, թե ինչ է եղել, նախ, երեք նախագահների (խմբ. Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի) համատեղ հայտարարությունը, այնուհետև արտգործնախարարների համատեղ հայտարարությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել