Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|
17:42 - 06 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանը վստահ է, որ ադրբեջանական բանակը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում:

«Այս ժամերին, երբ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում է Բաքվում, Բաքուն հայտարարեց, որ շարունակում է լայնածավալ ռազմական գործողություններն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Սա ևս մեկ անգամ հստակ փաստում է, որ պաշտոնական Անկարան ուղղակի հրահրում է Բաքվին` գնալ ռազմական գործողությունների շարունակությանը:

Չավուշօղլուն փաստացի ասել է, որ հրադադարը որևէ իմաստ չունի և հրադադարը որևէ նշանակություն չունի: Այն, որ ադրբեջանական բանակը և անձամբ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից, դա քննարկումներից դուրս է: Այն, որ մենք այսօր կռվում ենք իրականում մշտապես պարտված և պարտվող ադրբեջանական բանակի դեմ, ևս, կարծում եմ, երկրորդ կարծիք ունենալ չի կարող»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը հավելեց, որ համաշխարհային հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է, որ այս կռվում խոսքը բացառապես ապրելու իրավունքի, էքզիստենցիալ անվտանգության, բայց նաև ահաբեկիչների դեմ մղվող պայքարի մասին է, որոնք հստակ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից:

«Թուրքիան պետք է զրկվի տարածաշրջանում, Արցախի հարցում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից, և միայն դրանով հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանային առանց այն էլ փխրուն կայունությունը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել