Կիևը մշտապես աջակցել է Բաքվին․ Կուլեբան՝ թուրքական անօդաչուների արտադրությանը Ուկրաինայի մասնակցության մասին |factor.am|
16:04 - 06 հոկտեմբերի, 2020

Կիևը մշտապես աջակցել է Բաքվին․ Կուլեբան՝ թուրքական անօդաչուների արտադրությանը Ուկրաինայի մասնակցության մասին |factor.am|

factor.am: Ուկրաինան ցավում է, որ Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է բռնկվել, պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ և, ընդ որում, սկզբունքորեն աջակցում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ադրբեջանինը։ BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Պատասխանելով թուրքական անօդաչուների մասին հարցին, որոնց արտադրմանը մասնակցում է նաև ուկրաինական ընկերությունը, Կուլեբան ասել է, որ Ուկրաինան ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, և կարծում է, որ գործընկերությունը երկու երկրների համար էլ չափազանց շահավետ է։

«Որպես երկիր, որը ևս զինված հակամարտության արդյունքում ունի օկուպացված տարածքներ, մենք անկասկած կողմ ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությանը։ Այստեղ կարևոր չէ՝ դա Հայաստանն է, Ադրբեջանը, թե մեկ այլ երկիր։ Ուկրաինան մշտապես այս առումով աջակցել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինային»,- ասել է Կուլեբան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել