ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵԱՀԿ-ն կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը

 |factor.am|

ԵԱՀԿ-ն կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը |factor.am|

factor.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ 57 պետություններից 38-ն աջակցել է փորձագետների հատուկ խմբի ստեղծմանը, որը կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Որոշումն ընդունվել է «Ռուսաստանում մարդու իրավունքների տագնապալի իրավիճակի կապակցությամբ, որը նշանավորվել է վերջին տարիներին բազմաթիվ սահմանափակող և ռեպրեսիվ միջոցների ներդրմամբ», – նշում է գերատեսչությունը։ Խախտումների հնարավոր դեպքերը հետաքննելու համար ԵԱՀԿ-ն կկիրառի, այսպես կոչված, «Մոսկվայի մեխանիզմը». այս մեթոդի համաձայն՝ կազմակերպությունը կընտրի 45 անկախ փորձագետներից բաղկացած խումբ, որը «կգնահատի Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների կատարման վիճակը և կբացահայտի Ռուսաստանի կառավարության կողմից իրականացված գործողությունները, որոնք հանգեցրել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ներկայիս իրավիճակին»: Միևնույն ժամանակ, խմբում չպետք է ընդգրկվեն փորձագետներ ինչպես այն երկրից, որի նկատմամբ իրականացվում է վարույթը, այնպես էլ այն երկրներից, որոնք նախաձեռնել են գործընթացը։ 
13:48 - 29 հուլիսի, 2022
«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման հարց քննարկել. Աղաջանյան

 |armenpress.am|

«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման հարց քննարկել. Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ի սկզբանե հրաժարվել է և հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկել, նման տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ: Այս մասին խորհրդարանում ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում ասուլիսում: «Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար»,-ասաց Աղաջանյանը: Նա հիշեցրեց, որ, երբ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի վերջին հանդիպմանը հետևել է Ալիևի համապատասխան հայտարարությունը՝ այդ թվում նաև «Զանգեզուրի միջանցքը» հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել: «Այս գործելաոճը նոր չէ: Ադրբեջանը մշտապես առանձնացել է նմանատիպ գործելակերպով: Սա առանձնապես չի օգնում կամ խրախուսում կառուցողական քննարկումներին: Բայց, ցավոք, մեր հարևաններն առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ, պայմանավորվածությունները չպահող գործելակերպով: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել: Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել, հրաժարվել է ի սկզբանե»,- շեշտեց պատգամավորը:
13:34 - 26 հուլիսի, 2022
Թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. Մարիա Կարապետյան
 |1lurer.am|

Թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. Մարիա Կարապետյան |1lurer.am|

1lurer.am: Մեզ շոկի չպետք է ենթարկի այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քայլերը կարող են համաձայնեցնել։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ է, սակայն Անկարան գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ: «Մենք Թուրքիայի հետ բանակցում ենք Հայաստան-Թուրքիա սահմանն առանց նախապայմանների բացելու վերաբերյալ. այստեղ առաջնային կարևորություն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամլո հաղորդագրություններում ինչ է գրված: Եվ բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ այդ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների»,- նշեց Մարիա Կարապետյանը: Նրա խոսքով՝ պետք է ջանք գործադրել, որ երկու պայմանավորվածությունները իրականություն դառնան: «Թե Թուրքիան Ադրբեջանի հետ իրենց փոխադարձ շահերը ինչպես կլուծի, կհամաձայնեցնի՝ իրենց գործն է: Մեզ մեր շահը պետք է հետաքրքրքի, որ սահմանը բացվի, և Հայաստանը շնչի, բեռնափոխադրումները կատարվեն, և այդ ընթացքում որ ոչ մի կենսական շահ չստորադասենք այդ գործընթացին»,- ասաց պատգամավորը:
13:14 - 26 հուլիսի, 2022
Ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա. Աղաջանյան

 |armenpress.am|

Ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա. Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ներկայացված զեկույցներում հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել, որոնք վերաբերել են նաև գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն դրանք չեն ընդունվել: Այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությանը նվիրված ասուլիսում: Աղաջանյանը նշեց, որ ձմեռային նստաշրջանի նիստի հենց առաջին օրը համընկել է Ուկրաինայի իրադարձությունների հետ։ «Այդ պահից սկսած՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամբողջ ուշադրությունը սևեռված էր այս կոնֆլիկտի վրա: Գործնականում, անկեղծ ասած, շատ դժվար էր որևէ այլ հարցի վրա սևեռել խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը՝ այդ թվում, բնականաբար, նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա»,- ասաց պատվիրակության ղեկավարը՝ վստահեցնելով, որ իրենք, այնուամենայնիվ, ելույթներ են ունեցել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին, մանրամասն ներկայացրել այն խնդիրները, որոնք դեռևս առկա են և լուծման կարիք ունեն: Նախքան ամառային նստաշրջանը հայկական պատվիրակությունից Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանը նաև մեկնել են Լիտվա՝ հանդիպելու ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցողին՝ լիտվացի պատգամավորին, նրան ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում՝ կարևորելով, որ զեկույցի շրջանակում զեկուցողը մանրամասն տեղյակ լինի, թե տարածաշրջանում ինչ գործընթացներ են ընթանում, և, որ Հայաստանին վերաբերող հատվածը լինի առավել օբյեկտիվ: «Մեր տպավորությամբ՝ հանդիպումը շատ կարևոր և բովանդակալից էր: Կարծում ենք, որ, եթե չլիներ այդ հանդիպումը, թերևս նրա մոտ շատ ավելի կիսատ կլինեին մեր տարածաշրջանում տեղի ունեցածի վերաբերյալ պատկերացումներն»,-ասաց Աղաջանյանը: Ամառային, ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է տարեկան զեկույցը, հայկական կողմը նախաձեռնել էր երեք փոփոխություն, որոնցից 2-ը պետք է տեղ գտնեին քաղաքական հարցերով զեկույցում, մեկը՝ մարդու իրավունքների հարցերով զեկույցում: «Սրանք վերաբերում էին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, այն կոնֆլիկտին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր գործնականում շարունակվում է, և կան առկախված հարցեր, որոնք չենք լուծվում: Այս փոփոխությունները նպատակ ունեին միջազգային հանրության և ԵԱՀԿ ԽՎ-ի ուշադրությունը սևեռելու այն առկախված խնդիրներին, որոնք մինչև հիմա լուծված չեն»,- ներկայացրեց Աղաջանյանը: Նախքան օրակարգ մտնելը փոփոխությունները պետք է նվազագույն թվով ստորագրություններ հավաքեն տարբեր պատվիրակությունների անդամների կողմից: Պատվիրակության ղեկավարի վստահեցմամբ՝ իրենց փոփոխությունները սկզբնական շրջանում ունեցել են առավելագույն թվով աջակցություն տարբեր պատվիրակների կողմից: «Դրանք վերաբերում էին հիմնավորապես գերիների առկախված խնդրին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև օրս լուծված չէ, չնայած դրան վերաբերող դրույթ կա հենց եռակողմ հայտարարության մեջ: Բազմիցս դրան անդրադարձել են միջազգային տարբեր կազմակերպություններ: Որևէ պատճառ, թե ինչու պետք է ԵԱՀԿ ԽՎ-ն հրաժարվեր այդ թեմային անդրադառնալ, մենք չենք տեսնում: Հաջորդ հարցը վերաբերել է  մշակութային ժառանգության պահպանմանը, մյուսը՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և դրա կարևորությանը»,-ասաց Աղաջանյանը: Հայկական պատվիրակությունն ընդգծել է նաև Արցախի հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում լուծելու կարևորությունը: Պատվիրակության ղեկավարը վստահեցնում է, որ առաջարկած փոփոխություններում բոլոր հիմնավորումներն առկա էին: Սակայն երեք փոփոխություններից ոչ մեկը փոքր ձայների տարբերությամբ չեն ընդունվել: Երկու հանձնաժողովների զեկուցողները քվեարկությունից առաջ հստակ դիրքորշում են հայտնել՝ անփոփոխ թողնելու տեքստը: Եվ տվյալ հարցերով զեկուցողի դիրքորոշումը որոշիչ է լինում: «Մեր գնահատականը մենք հնչեցրել ենք հենց ԽՎ-ում, ես, մասնավորապես, ելույթ եմ ունեցել՝ դատապարտելով այդ որոշումը և բոլորի ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ, ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա: Եվ, ըստ էության, գործնական կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին հետաքրքիր չէ մեր գործընկերներին: Սա մեզ համար անընդունելի գործելակերպ է, դատապարտելի է: Եվ սրա մասին բարձրաձայնել ենք մենք: Սա, իհարկե, հարցեր է բարձրացնում մեզ համար, մենք դեռ պետք է վերլուծենք, թե ինչն է պատճառ հանդիսացել այս ամենի՝ հաշվի առնելով այդ թվում նաև այն գործողությունները, որ իրականացվել էինք նախքան տարեկան նստաշրջանը»,- ասաց Աղաջանյանը: Նա ընդգծեց նաև, որ ադրբեջանական պատվիրակությունն, ըստ էության, որդեգրել է նույնաբովանդակ մեղադրանքների մարտավարություն: Եվ, ըստ Աղաջանյանի, նման մեղադրանքների հորձանուտում ԵԱՀԿ ԽՎ գործընկերների ընկալումները կարող են փոքր-ինչ խեղվել, և իրականությունը նման պայմաններում դժվար է ի հայտ բերել:
12:45 - 26 հուլիսի, 2022
Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում

Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում: Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ խորհրդարանականներ, Ահաբեկչության և դրա զոհերի մասին խոսելիս, նույնկերպ ինչպես մարդու իրավունքների դեպքում, մեր մոտեցումը չի կարող լինել ընտրողական: Մենք չենք կարող միայն մի տարածաշրջանում բարձրաձայնել ահաբեկչության զոհերի մասին և լռել այլ վայրերի մասին: Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ավելի քան 10 երկրների գործընկերներիս` բանաձևում մեր կողմից ներկայացված փոփոխություններին կողմ քվեարկելու համար, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը հենց այն պատճառով, որ այնտեղ ապրող ժողովուրդը զոհ է ահաբեկչության և ռազմական հանցագործությունների և անգամ այսօր կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև: Առաջ մղել թեզ, թե հակամարտությունը կարգավորված է, փաստացի նշանակում է ստիպել ձեզ բոլորիդ ընդունել, որ միջազգային իրավունքը մահացել է: Ավելին, ես համարում եմ, որ քվեարկությունը, որով որոշվեց լռել և ընդունել, որ հակամարտությունը լուծված է, թողնում է բաց և ցավոտ հարցեր, որոնցից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցն է: Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում, քանի որ չեն վերացել ո՛չ մարդիկ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ո՛չ նրանց անվտանգային խնդիրներն ու իրավունքները: Երբ մենք թույլ ենք տալիս մեզ չհասցեագրել այս խնդիրները, մենք կանաչ լույս ենք վառում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք կարող են հետևել Ադրբեջանի ղեկավարի խոսքերին, որոնք ես կմեջբերեմ. «Ես ասացի, որ եթե հայերը չհեռանան մեր հողերից իրենց կամքով, ապա մենք նրանց կքշենք շների պես»: Ես դեռևս հույս ունեմ, որ որևէ մեկը չի ցանկանում հայտնվել այնպիսի քաղաքականության պաշտպանի դիրքում, որը հանգեցնում է վերը նշվածին, քանի դեռ շատ ուշ չէ: Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ, և այս առումով ո՛չ քաղաքականությունը, ո՛չ որևէ գումար չեն կարող ավելի թանկ լինել, քանի մարդկային կյանքերը»,- իր ելույթը եզրափակել է Հռիփսիմե Գրիգորյանը:
19:27 - 06 հուլիսի, 2022
Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. Ալիև
 |azatutyun.am|

Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար։ «Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Իսկ Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել, բայց դա անհնար է, այն մեռած է», - այսօր Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։ Ալիևը պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած հետագա շահարկում ոչ միայն հակաարդյունավետ է, այլև՝ կործանարար տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել:    
14:01 - 30 հունիսի, 2022
ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը. Վահե Գևորգյան

ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը. Վահե Գևորգյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 28-29-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ է դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը։ Նշվել է, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները, այս տարվա մարտին Արցախում մարդասիրական ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի քայլերը, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ ձևաչափերի աշխատանքների խոչընդոտումը վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը  և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների վերահաստատումը։ Աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է վերջինիս գործունեությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։ Կարևորվել է նաև ԵԱՀԿ ներգրավվածությունը հումանիտար հարցերի, ներառյալ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի հասցեագրման գործում։ Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Քննարկվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
10:30 - 30 հունիսի, 2022
Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը․ Լավրով |civilnet.am|

Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը․ Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ հունիսի 24-ին, Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։ «Հետպատերազմական կարգավորման գործընթացները, իհարկե, քննարկել ենք։ Եվ այդ նոր գործընթացների հիմքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Լավրովը։ ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ երեք եռակողմ հայտարարությունները՝ որպես «առկա հարցերի լուծման ուղղությամբ առաջ շարժվելու» հիմք ընդունեմ են բոլորը, այդ թվում՝ «եվրոպացի գործընկերները»։ «2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերի գետնի վրա իրադարձությունները հետևում թողեցին բոլոր այն փաստաթղթերը, որոնք երկար տարիներ քննարկվում էին (Մինսկի խմբի ձևաչափով – խմբ․)՝ առանց տեսանելի արդյունքների։ Դա ուղղակի օբյեկտիվ իրականությունն է»,- նշել է Սերգեյ Լավրովը։
14:32 - 24 հունիսի, 2022
Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Զախարովա
 |1lurer.am|

Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրերի» հարցին: «Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Զախարովայի խոսքով՝ ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել: ՌԴ ԱԳՆ խոսնակն այդ քայլն «անպատասխանատու» է որակել: Նա հավելել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Զախարովան վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավորը, որպեսզի կյանքի կոչվեն երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:
14:01 - 22 հունիսի, 2022
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. ԱՄՆ փոխպետքարտուղար
 |azatutyun.am|

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. ԱՄՆ փոխպետքարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման, անցած շաբաթավերջին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։ Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։ Քերըն Դոնֆրիդ. ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում: «Ազատություն». - Համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ: Քերըն Դոնֆրիդ. - Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։ «Ազատություն». - Բայց կա ևս մեկ խոչընդոտ. Ալիևն ասում է` «կարիք չկա, շնորհակալություն»: Քերըն Դոնֆրիդ. - Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել։ Ի պատասխան «Ազատության» հստակեցնող հարցին՝ փոխպետքարտուղարը տեղեկացրեց՝ Մինսկի խմբի թեման բարձրացրել է նաև Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպման ընթացքում, այլ մանրամասներ, սակայն, չփոխանցեց։ Բաքվում` Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից հետո ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել էր՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու լավ հեռանկար կա։ «Ազատություն». - Իսկ արդյո՞ք հնարավոր է հասնել տևական խաղաղության, երբ Ադրբեջանի նախագահը պարբերաբար վերադառնում է ռազմատենչ հռետորաբանությանը, խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին ու տասնյակ հայերի պահում Բաքվի բանտերում։ Քերըն Դոնֆրիդ. - Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլորս մտածենք, թե ինչ հռետորաբանության ենք օգտագործում: Անկասկած, բառերը կարևոր են: Այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք դրանք օգտագործելիս։ Կարծում եմ, որ գործողությունները նույնպես կարևոր են: Բայց եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման ուղղությամբ առաջընթաց պետք է լինի, ապա կասկած չկա, որ մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց խոսքերի նկատմամբ և հետևեն իրենց գործողություններին: «Ազատություն». - Ուկրաինայի վերջին զարգացումները ցույց տվեցին նաև, թե որքան միասնական և ամուր կարող է լինել Արևմուտքը՝ պաշտպանելու այն երկրին, որը հարձակման է ենթարկվում ռազմատենչ հարևանի կողմից: Արդյո՞ք Հայաստանը կարող է Արևմուտքից ակնկալել նման ուժեղ և տեսանելի օգնություն, միգուցե՝ ռազմական աջակցություն, եթե ստիպված լինի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։ Քերըն Դոնֆրիդ. - ԱՄՆ-ը, աջակցելով Ուկրաինային, ցույց է տալիս, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Խոսքը նաև հիմնարար սկզբունքների մասին է, այն է՝ հարգանքը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը ընտրելու իրավունքի նկատմամբ: Մեր նպատակն է ապահովել, որ Ռուսաստանը երբեք չձեռնարկի նման ագրեսիվ ներխուժում որևէ այլ երկրի նկատմամբ: Ես նաև ուզում եմ հստակ ասել, որ որքան էլ կարևոր լինի այդ պատերազմը, որքան էլ կարևոր լինի մեր աջակցությունը Ուկրաինային, չի նշանակում, որ մենք ուշադրություն չենք դարձնում այլ խնդիրներին, Եվրոպայի այլ մասերին։ Եվ ես հույս ունեմ, որ իմ այցն այստեղ դրա շատ վառ օրինակն է: Իրավիճակը Հարավային Կովկասում շատ կարևոր է:
18:10 - 20 հունիսի, 2022
ԼՂ հակամարտությունը դեռևս լուծված չէ, համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Արմեն Գրիգորյան

ԼՂ հակամարտությունը դեռևս լուծված չէ, համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 17-ին կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։  Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ Նեղ և ընդլայնված կազմերով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։   Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգության միջավայրի մասին։ Նա մասնավորապես նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։ Արմեն Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈՒ-ի զինծառայող։ Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է, այսպես կոչված, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը և Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։ Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 21, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։   Նիստի ավարտին՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների որոշմամբ,  հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների 2023 թվականի համատեղ պատրաստության պլանը:  Հավանության է արժանացել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ «Наемник» օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը տալ ՀԱՊԿ մշտապես  իրականացվող գործողությունների կարգավիճակ, որը ներկայացվելու է երկրի ղեկավարների հավանությանը։    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
14:09 - 17 հունիսի, 2022