ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները կգործուղվեն Բելգրադ
12:23 - 12 նոյեմբերի, 2023

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները կգործուղվեն Բելգրադ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի հիման վրա ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ներկայացուցիչները դեկտեմբերի 14-18-ը կգործուղվեն Բելգրադ: 

Կարգադրության համաձայն՝ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Սերբիայի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել