Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
16:39 - 08 նոյեմբերի, 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված Կառավարության ջանքերը:

Ինչպես տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից՝ փոխվարչապետը Լուիս Բոնոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով դրա իրականացման արդյունքում տարածաշրջանի զարգացման հեռանկարները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել