ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրամիությունը 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել Թուրքիային |ermenihaber.am|

Եվրամիությունը 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարությունից հետո ԵՄ-ն 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է ուղարկել Թուրքիային սիրիացի փախստականների համար: Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ծրագրել է անվտանգության գոտի ստեղծել, որտեղ պետք է բնակեցնի այժմ Թուրքիայի տարածքում ապաստանած սիրիացի փախստականներին (շուրջ 3.6 մլն): Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիան գործի է անցել սիրիացիներին Սիրիա հետ ուղարկելու ուղղությամբ: Նշվում է, որ արդեն պատրաստ են անվտանգության գոտում փախստականների համար կառուցվելիք բնակատեղիների ծրագրերը: Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ-ից աջակցություն էր պահանջել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու առաջին փուլի ընթացքում սիրիացի փախստականների տեղափոխումն իրականացնելու համար: Այլապես Էրդողանը սպառնացել էր «բացել դարպասները» և Թուրքիայում ապաստանած 3.6 մլն սիրիացի փախստականներին ուղարկել Եվրոպա:
12:48 - 01 նոյեմբերի, 2019
Ուշադրությամբ կհետևենք ընթացքին ու հետևանքներին. Եվրոպական միությունը՝ ՍԴ-ի ու Արսեն Բաբայանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին |aysor.am|

Ուշադրությամբ կհետևենք ընթացքին ու հետևանքներին. Եվրոպական միությունը՝ ՍԴ-ի ու Արսեն Բաբայանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին |aysor.am|

aysor.am։ Եվրոպական միությունն ուշադրությամբ կհետևի դատական գործերի ընթացքին ու հետևանքներին, հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։ «Մենք չենք մեկնաբանում ընթացող անհատական հետաքննությունները կամ դատական գործերը», - ասել են պատվիրակությունից՝ պատասխանելով հարցերին, թե հետևու՞մ են ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին ու ինչպե՞ս կգնահատեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի կալանավորումը։ ԵՄ պատվիրակությունից վստահեցրել են՝ օրենքի գերակայության և դատական բարեփոխումների խթանումն առաջնահերթություն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների համաձայն։ Ավելին՝ aysor.am-ում
07:33 - 28 հոկտեմբերի, 2019
Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի կողմից կազմակերպված տարածաշրջանային աշխատաժողովին

Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի կողմից կազմակերպված տարածաշրջանային աշխատաժողովին

Հոկտեմբերի 21-22-ն ընկած ժամանակահատվածում ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպել էր քիմիական և մանրէաբանական ռիսկերի գնահատման պրակտիկ աշխատաժողով, որին հրավիրված էին Արևելյան գործընկերության երկրների ռիսկերի գնահատման ոլորտի ներկայացուցիչները: Հայաստանն՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, սերտորեն համագործակցում է ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի հետ։ Աշխատոժողովին ՀՀ-ն ներկայացնում էին սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն ու փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը: Աշխատաժողովի նպատակն էր քննարկել նոր մարտահրավերներն ու պրակտիկ քննարկումների միջոցով հասկանալ արևելյան գործընկեության երկրներում առկա փորձն ու առաջնահերթությունները: Հայկական պատվիրակությունը ներկայացրեց ՀՀ-ում ոլորտի վերջին ձեռքբերումները, մասնավորապես սննդի սպառման միջազգային մեթոդների ներդրման ուղղությամբ FoodEx համակարգի կիրարկման, ինչպես նաև ներկայացրեց քիմիական վտանգների ռիսկի գնահատման ոլորտի միջազգային հեղինակավոր ամսագրերում վերջին տպագրությունները: Պատվիրակության անդամները ներառված լինելով տարբեր աշխատանքային խմբերում՝ ընտրվել են որպես խմբերի խոսնակներ։ ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինն այս տարի ֆինանսավորել էր նաև ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի ներկայացուցչի մասնակցությունը EU-FORA ծրագրին, ինչն աննախադեպ էր՝ հաշվի առնելով, որ ծրագիրը նախատեսված է ԵՄ անդամ պետությունների համար և ԵՄ աջակցության շնորհիվ Հայաստանը կարողանում է բարեհաջող ներդնել ՀՀ-ում սննդի ռիսկի գնահատման առաջավոր փորձը: ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի համագործակցության հանձնակատար Ստիլիլանոս Կոլորիսն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել EU-FORA ծրագրի շրջանավարտ Մելինե Բեգլարյանին ու Վրաստանի ներկայացուցչին՝ մանրէաբանական ռիսկերի կանխագուշակման ոլորտում հիանալի շնորհանդեսի համար։
08:20 - 23 հոկտեմբերի, 2019
ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի մերձակայքում հորատման աշխատանքների համար |aysor.am|

ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի մերձակայքում հորատման աշխատանքների համար |aysor.am|

aysor.am։ ԵՄ գագաթնաժողովը հաստատել է որոշում՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմ մշակելու վերաբերյալ, Կիպրոսի ափերից դուրս «ապօրինի» երկրաբանական աշխատանքների պատճառով, ասվում է առաջնորդների հաստատած հայտարարության մեջ: Թուրքիան «Յավրուզ» հորատման լողացող սարքավորում է ուղարկել հանքային հետազոտությունների համար: Կիպրոսի Կառավարությունը դատապարտել է ծովում նոր հորատում իրականացնելու Թուրքիայի մտադրությունը: «Եվրոպական խորհուրդը հաստատում է ԵՄ Խորհրդի եզրակացությունները (նախարարական - խմբ.) Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի հորատման ապօրինի գործունեության վերաբերյալ և հաստատում իր համերաշխությունը Կիպրոսի հետ», - ասվում է փաստաթղթում: Այս շաբաթվա սկզբին ԵՄ արտգործնախարարները համաձայնվել էին Լյուքսեմբուրգում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ և հանձնարարել էին միջոցներ նախապատրաստել այդ գործունեությանը ներգրավված անձանց դեմ:
12:14 - 18 հոկտեմբերի, 2019
ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի երկրորդ նիստից հետո ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու որոշումը

ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի երկրորդ նիստից հետո ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու որոշումը

Բրյուսելում հոկտեմբերի 17-ին կայացած Հայաստանի Հանրապետություն- Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի՝ Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը, համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 339-րդ հոդվածի։ Հաստատվել են նաև նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները: Հիշեցնենք, որ նիստի համանախագահներն էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի վարիչ Պետրոս Սուրմելիսը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում: Քննարկվել են նաև Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ «շամպայն» և «կոնյակ» ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները, Համաձայնագրով սահմանված դրույթների իրականացման ընթացքը և այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել են նախօրեին կայացած ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները: Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, «GSP+» արտոնյալ առևտրայի ռեժիմի շրջանակներում ԵՄ կողմից իրականացվող դիտանցմանը, Համաձայնագրի իրականացման նոր հնարավորություններին, ԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
08:15 - 18 հոկտեմբերի, 2019
ԵՄ-ն ի գիտություն Է ընդունել Թուրքիայի կողմից ռազմական գործողության դադարեցումը Սիրիայում |armenpress.am|

ԵՄ-ն ի գիտություն Է ընդունել Թուրքիայի կողմից ռազմական գործողության դադարեցումը Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում, բայց ի գիտություն են ընդունել Անկարայի կողմից ռազմական գործողության դադարեցումը: Այդ մասին ասված Է Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ ԵՄ-ի ղեկավարների հայտարարության մեջ:«ԵՄ-ն դատապարտում Է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում, որոնք անտանելի մարդկային տառապանքներ են պատճառում, վիժեցնում են ԴԱԻՇ-ի դեմ պայքերը եւ լրջորեն սպառնում եվրոպական անվտանգությանը: Եվրամիությունը նշում Է ռազմական բոլոր գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հայտարարությունը»,- նշվում Է փաստաթղթի տեքստում:ԵՄ-ի ղեկավարներն ընդգծել են Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման եւ այնտեղից իր զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը:Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թուրքիան համաձայնել Է 120 ժամով կասեցնել իր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Նա նաեւ նշել Է, որ Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել են արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:08 - 18 հոկտեմբերի, 2019
Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի շուրջ. Յունկեր |armenpress.am|

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի շուրջ. Յունկեր |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ: Այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի Twitter-ում: «Եթե կա կամք, կա նաեւ համաձայնություն, եւ մենք այն ունենք: Դա արդարացի ու հավասարակշռված համաձայնագիր Է ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության համար… Ես առաջարկում եմ գագաթնաժողովին՝ ընդունել այդ գործարքը»,-գրել Է նա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել Է, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնության Է հասել Brexit-ի շուրջ եւ կոչ Է արել խորհրդարանին՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, պաշտպանել փաստաթուղթը: «Մենք գերազանց նոր համաձայնագրի ենք հասել, որը Մեծ Բրիտանիայի ձեռքն Է հանձնում իր գործերի նկատմամբ հսկողությունը: Այժմ խորհրդարանը պետք Է շաբաթն օրն ապահովի Brexit-ը, որպեսզի մենք կարողանանք զբաղվել այլ առաջնային հարցերով»,-գրել Է Ջոնսոնը Twitter-ում: Մեծ Բրիտանիան պետք Է Եվրամիությունը լքի հոկտեմբերի 31-ին: Շաբաթ օրը երկրի խորհրդարանը, ինչպես սպասվում Է, կքվեարկի նոր համաձայնագրի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:  
10:35 - 17 հոկտեմբերի, 2019
ԵՄ-ի ԱԳ նախարարները Թուրքիայից պահանջեցին դադարեցնել գործողությունները Սիրիայում |armenpress.am|

ԵՄ-ի ԱԳ նախարարները Թուրքիայից պահանջեցին դադարեցնել գործողությունները Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության անդամ երկրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում եւ իր զորքերը դուրս բերել այդ երկրից: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը հոկտեմբերի 14-ին ընթանում Է Լյուքսեմբուրգում: «Խորհուրդը վերստին հաստատակամորեն կոչ Է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ դուրս բերել իր զորքերը»,-նշվում Է փաստաթղթում: Եվրամիության անդամ երկրները նաեւ պայմանավորվել են կոորդինացնել Թուրքիային զենքի մատակարարումների քաղաքականությունը՝ կապված Սիրիայում նրա ռազմական գործողության հետ: ԵՄ-ի ԱԳ նախարարները կոչ են արել անցկացնել ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիայի մասնակիցների նախարարական հանդիպում: Նրանք նաեւ համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա հորատման աշխատանքների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:57 - 14 հոկտեմբերի, 2019
ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց քիմիական զենքի գծով սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց քիմիական զենքի գծով սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիությունը մեկ տարով երկարացրել Է պատժամիջոցները ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնք, հանրակցության կարծիքով, պատասխանատու են քիմիական զենքի կիրառման կամ արտադրության համար, ներառյալ միջոցները չորս ռուսաստանցիների նկատմամբ՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային, թունավորելու գործով: Հոկտեմբերի 14-ին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը, որի նիստն ընթանում Է Լյուքսեմբուրգում:«Խորհուրդն այսօր մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 16-ը երկարացրեց ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները քիմիական զենքի կիրառման եւ տարածման նկատմամբ: Այդ պատժամիջոցները, որոնք բաղկացած են ԵՄ ուղեւորությունների արգելքից եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար ակտիվների սառեցումից, ներկայում կիրառվում են ինն անձի նկատմամբ. նրանցից հինգը կապված են սիրիական ռեժիմի հետ, իսկ չորսը մեղսակից են Սոլսբերիում կատարված հարձակմանը: Ցուցակում Է նաեւ գիտահետազոտական կենտրոնը՝ քիմիական զենքի մշակման գծով սիրիական ռեժիմի գլխավոր կազմակերպությունը»,-նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:00 - 14 հոկտեմբերի, 2019
Եթե սիրիացի փախստականները չմնան Թուրքիայում, ապա ԵՄ-ն կդադարեցնի ֆինանսավորումը․ ԵՄ խոսնակ |ermenihaber.am|

Եթե սիրիացի փախստականները չմնան Թուրքիայում, ապա ԵՄ-ն կդադարեցնի ֆինանսավորումը․ ԵՄ խոսնակ |ermenihaber.am|

ermenihaber.am։ ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարել է, որ «փախստականների համաձայնագրի» համատեքստում Թուրքիային տրամադրվող նյութական աջակցությունը սիրիացի փախստականներին երկրում պահելու համար է: Մայա Կոսիյանչիչը նշել է, որ անիմաստ կլինի նյութական աջակցություն տրամադրել Անկարային այն դեպքում, երբ Թուրքիան մտադիր է սիրիացի փախստականներին բնակեցնել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտում: Խոսնակը կարևոր է համարել, որ Թուրքիան հետևի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի սահմանած չափանիշներին: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ պետք է կենտրոնանալ հարցի քաղաքական կարգավորման վրա, քանի որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողությունները պատճառ կդառնան խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճին և իրավիճակի վատթարացմանը: Կոսիյանչիչի խոսքով` եթե Թուրքիան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, ապա չպետք է հեռանա ԵՄ արտաքին քաղաքականությունից: «Վերջին զարգացումները շատ լուրջ են, այդ պատճառով էլ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկելու ենք պատժամիջոցների թեման»,-ասել է նա:
08:44 - 14 հոկտեմբերի, 2019
ԵՄ-ի գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը |armenpress.am|

ԵՄ-ի գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության՝ հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու Է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը Սիրիայում «Խաղաղության ակունք» գործողության կապակցությամբ: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել Է Ֆրանսիայի՝ Եվրոպայի գործերի եւ արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը: Նա այդ մասին ասել Է France Inter ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով Սիրիայում ձեռնարկված գործողության պատճառով Անկարայի դեմ ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին: Մոնշալենը նշել Է, որ Սիրիայի հյուսիսում «սարսափազդու պայմաններ են ստեղծվում խաղաղ բնակիչների համար»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում: Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը:Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն Է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը: Թուրքիան ահաբեկիչներ Է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
08:58 - 11 հոկտեմբերի, 2019
Եվրամիությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ռազմագործողությունները Սիրիայում |ermenihaber.am|

Եվրամիությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ռազմագործողությունները Սիրիայում |ermenihaber.am|

ermenihaber.am։ Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչության հայտարարության մեջ ասվում է. «ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային վերջ տալ միակողմանի ռազմական գործողությանը: Հյուսիս-արևելքում տեղի ունեցող նոր բախումները կխաթարեն տարածաշրջանի կայունությունը և պատճառ կդառնան մարդկանց տառապանքների և տեղահանության»: Նշվում է, որ Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգության գոտի կոչված տարածքը, ուր պետք է վերադառնան սիրիացի փախստականները, հնարավոր չէ, որ կհամապատասխանի ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարության կողմից սահմանված միջազգային չափանիշներին: «Փախստականների վերադարձը պետք է անվտանգ և պատվաբեր լինի: Ժողովրդագրական պատկերը փոխող բոլոր նախաձեռնությունները չեն ընդունվելու»,-նշված է ԵՄ համատեղ հայտարարության մեջ: ԵՄ-ն նկատել է տվել, որ Թուրքիայի միակողմանի ռազմագործողությունները վտանգի տակ են դնում կոալիցիոն ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները և փաստորեն հող նախապատրաստում ԻՊ-ի հզորացման համար: Ռազմական գործողությունների մեկնարկից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նա ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգությա գոտու համար ԵՄ-ն նյութական աջակցություն չի ցուցաբերելու:
07:14 - 10 հոկտեմբերի, 2019
ԵՄ-ն աջակցում է արդարադատության ոլորտում բարեփոխումների ՀՀ կառավարության ջանքերին

ԵՄ-ն աջակցում է արդարադատության ոլորտում բարեփոխումների ՀՀ կառավարության ջանքերին

Հաշվի առնելով ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգն՝ ուղղված արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանը, ԵՄ-ն հայտնում է իր պատրաստակամությունն աջակցելու Կառավարության ջանքերին: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից: «Արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունը նպատակաուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների մշակմանը` եվրոպական չափանիշներին և ԵՄ-ն և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան: Շարունակելով 2018 թվականի սեպտեմբերին կայացած՝ Ռազմավարական քաղաքականության երկխոսության առաջին հանդիպման օրակարգը, այսօրվա հանդիպումը նվիրված էր վերջերս հրապարակված Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության նախագծի և 2019-2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը: Երկխոսությունը նպաստեց ռազմավարություններից բխող միջոցառումների և ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության փոխադարձ կապի ապահովմանը, ինչպես նաև ԵՄ այն գործիքների համաձայնեցմանը, որոնք ուղղված կլինեն վերոնշյալ գործողությունների իրականացմանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության կուռ հանձնառությունն` իրականացնելու արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներ, որոնք կդառնան արդարադատության ոլորտում Եվրոպական միության հետ բարձր մակարդակի երկխոսության հովանին և տեխնիկական մակարդակում ավելի արդյունավետ համագործակցության հիմքը: Նախարարը կարևորել է նաև համակարգված և գերակա գործողությունների կարևորությունը՝ փոխշահավետ արդյունքներ գրանցելու համար: Անդրեա Վիկտորինը ևս մեկ անգամ շեշտել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, ինչը կնպաստի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը և ներդրումային միջավայրի զարգացմանը: Վասիլիս Մարագոսը ողջունել է արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված Կառավարության ջանքերը և ընդգծել, որ բոլոր շահագրգիռ կողմերի և համապատասխան մարմինների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի բարեփոխումների ծրագիրն ուղղորդելու և իրականացնելու գործընթացին և կօգնի Հայաստանի քաղաքացիների համար գրանցել շոշափելի արդյունքներ : Երկխոսությունը նաև հարթակ ծառայեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին և Հայաստանի միջազգային հանրությանը բարեփոխումների ձևաչափի և դրանց հետագա ուղղությունների վերջնականացման գործընթացում ներգրավելու համար»,- ասված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ:
10:52 - 04 հոկտեմբերի, 2019
Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին:Ողջունելով հյուրին՝ նախարար Ցոլակյանը շնորհավորեց Անդրեա Վիկտորինին ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար նշանակվելու կապակցությամբ: Հիշատակելով ԵՄ աջակցությունը, նախարարը նշեց ԱԻՆ ՓԾ-ին տրամադրված 230.000 եվրո արժողությամբ գույքի ծրագիրը: Բացի այդ, ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում Հայաստան֊ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ներքո բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղություններով: Ֆելիքս Ցոլակյանի դիտարկմամբ, ներկայում առաջնահերթ խնդիր Է Հայաստանում առկա քիմիական ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը, որի համար չունենք համարժեք հնարավորություններ: Տարածաշրջանային դիրքը լրացուցիչ բարդություններ է ստեղծում: Նախարարի տեղեկացմամբ՝ Իրանի Սպահան քաղաքում կա թափոնների ոչնչացման գործարան և իրանական կողմը պատրաստ է թափոնները տեղափոխել ոչնչացման, սակայն կա ֆինանսական խնդիր: Այս հարցում շատ օգտակար կարող է լինել միջազգային համագործակցությունը:Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց բարի և դրական ընդունելության համար և հավաստեց Հայաստանի զարգացմանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը:Ըստ նրա, այդ դիրքորոշումն արտահայտված է ԵՄ-Հայաստան խոր և համապարփակ գործընկերության պայմանագրում, որտեղ քաղաքացիական պաշտպանության բաղադրիչը խիստ կարևորված է: Անդրեա Վիկտորինը կարծում է, որ անհրաժեշտ է բարձրացնել աղետների ռիսկի տեղեկացվածությունը և մշտապես հիշել ավերիչ հետևանքների մասին: Ի լրումն դեսպանի նկատառման, նախարարը հավելեց, որ առաջարկվել է հիշատակի օրերի մեջ ներառել դեկտեմբերի 7-ը՝ որպես հիշատակի և դիմակայունության օր: Հանդիպման վերջում ԱԻ նախարարը ևս մեկ անգամ շնորհավորեց դեսպան Անդրեա Վիկտորինին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ տիկին դեսպանի երկարամյա փորձը ավելի կնպաստի ԱԻՆ ոլորտում ԵՄ հետ համագործակցության հետագա խորացմանը։
10:46 - 01 հոկտեմբերի, 2019
ՀՀ-ում ԵՄ դեսպանն անդրադարձավ Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին |armenpress.am|

ՀՀ-ում ԵՄ դեսպանն անդրադարձավ Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում Եվրոպական Միությունը ողջունում է, որ ՀՀ կառավարությունը կամք է դրսևորում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:«Մենք ողջունում ենք այն փաստը, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է կամք դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք այս առումով աջակցում ենք փորձագիտական ոլորտում և ողջունում ենք նաև քաղաքացիական հասարակության և Կառավարության միջև երկխոսությունը»,- նշեց Վիկտորինը:Անդրադառնալով Հայաստանում անցումային արդարադատության իրականացմանը ԵՄ-ի աջակցության հարցին՝ դեսպանը նշեց, որ դա գործընթաց է, ինչի վերաբերյալ չի ցանկանում մեկնաբանություն անել:«Անգլերեն տարբերակով մենք դեռ չունենք այդ ռազմավարության նախնական տարբերակը, և, երբ ունենանք՝ մեր փորձագետները կներկայացնեն իրենց կարծիքը»,- ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:
10:13 - 27 սեպտեմբերի, 2019
2.2 մլն եվրո ՀՀ-ին՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի համար |panarmenian.net|

2.2 մլն եվրո ՀՀ-ին՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի համար |panarmenian.net|

panarmenian.net: Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միության պատվիրակությունը Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի երկրորդ փուլի (ԳԼԿ II) համակարգող կոմիտեի 1-ին հանդիպման ընթացքում կներկայացնեն 2019-2021 թթ. իրականացվող ծրագրերը։2019-2021թթ․ Հայաստանում իրականացվող երկու ծրագիր ֆինանսավորվելու են Եվրոպական միության (80%) և Եվրոպայի խորհրդի կողմից (20%): Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 մլն եվրո:Նշված ծրագրերը ընդգրկում են հետևյալ ուղղությունները. կոռուպցիայի դեմ պայքար և կանխարգելում՝ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման միջոցով, աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ ամրապնդելով Հայաստանում դատական իշխանության անկախությունը և արհեստավարժությունը, աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը։Ի հավելումն Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերին, Հայաստանում նաև իրականացվում են Արևելյան Գործընկերության մի շարք երկրներ ընդգրկող 4 տարածաշրջանային ծրագիր՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքար, փաստաբանի մասնագիտության խթանում, խտրականության դեմ պայքար և կանանց համար արդարադատության մատչելիության խթանում: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.4 մլն եվրո։Ծրագրերը կներկայացնեն Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան,Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության ծրագրերի վարչության ղեկավար Պիլառ Մորալեսը և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ քարտուղար, ԳԼԿ ազգային համակարգող Սուսաննա Ադամյանը:
12:03 - 26 սեպտեմբերի, 2019