ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի մերձակայքում հորատման աշխատանքների համար |aysor.am|
12:14 - 18 հոկտեմբերի, 2019

ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի մերձակայքում հորատման աշխատանքների համար |aysor.am|

aysor.am։ ԵՄ գագաթնաժողովը հաստատել է որոշում՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմ մշակելու վերաբերյալ, Կիպրոսի ափերից դուրս «ապօրինի» երկրաբանական աշխատանքների պատճառով, ասվում է առաջնորդների հաստատած հայտարարության մեջ:

Թուրքիան «Յավրուզ» հորատման լողացող սարքավորում է ուղարկել հանքային հետազոտությունների համար:

Կիպրոսի Կառավարությունը դատապարտել է ծովում նոր հորատում իրականացնելու Թուրքիայի մտադրությունը:

«Եվրոպական խորհուրդը հաստատում է ԵՄ Խորհրդի եզրակացությունները (նախարարական - խմբ.) Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի հորատման ապօրինի գործունեության վերաբերյալ և հաստատում իր համերաշխությունը Կիպրոսի հետ», - ասվում է փաստաթղթում:

Այս շաբաթվա սկզբին ԵՄ արտգործնախարարները համաձայնվել էին Լյուքսեմբուրգում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ և հանձնարարել էին միջոցներ նախապատրաստել այդ գործունեությանը ներգրավված անձանց դեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել