Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման մասին

Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման մասին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից։ ԱԽ քարտուղարը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ, ինչի շրջանակներում Ա.Գրիգորյանը նաև կարևորել է ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող համատեղ ջանքերի շարունակականությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:
10:50 - 30 մայիսի, 2025
Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան |armenpress.am|

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ, քանի որ երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը միմյանց հետ կապի մեջ են և բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում առաջ շարժվելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սահմանազատման գործընթացը կանգնած չէ։ Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում միմյանց հետ կապի մեջ են և շարունակում են աշխատել, որպեսզի առաջ ընթանանք։ Կողմերը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում ու փորձում են հասնել լուծումների այդ գործընթացը շարունակելու համար»,-մանրամասնել է արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին սահմանազատվել է սահմանի 12,7 կիլոմետր հատված, և այնտեղ տեղակայված են սահմանապահ զորքեր, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում սահմանի այն հատվածներում, որտեղ տեղակայված են  սահմանապահ զորքերը, գրանցվել է միայն մեկ միջադեպ։   «Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք և ունենանք հավելյալ սահմանազատված հատվածներ, ինչը կայունության կբերի։ Կարծում եմ, որ խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ մենք առաջընթաց ենք ունեցել։ Իհարկե, բոլոր խնդիրները չենք լուծել և չենք կարող ասել, որ խաղաղության օրակարգն ամբողջությամբ իրագործված է, բայց համոզված եմ, որ մենք այս հարցում ունեցել ենք արդյունքներ»,- ավելացրել է Գրիգորյանը։   Խոսելով սահմանազատման գործընթացի հետագա քայլերի մասին՝ ԱԽ քարտուղարը պարզաբանել է, որ վերջին պայմանավորվածության համաձայն՝ սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանի հատման կետից մի փոքր ներքև ընկած հատվածից։ 
15:09 - 29 մայիսի, 2025
Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղար |tert.am|

Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է և միայն ահնրաժեշտություն է մնացել, որ ստորագրվի պայմանագիրը: Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Մենք շարունակում ենք աշխատել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք»,- ասաց նա: Իսկ թե ինչն է պատճառը, որ չի ստորագրվում, նա ասաց. «Գիտեք, որ իրենք հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները, մենք էլ ունենք մեր մոտեցումներն այդ հարցերի շուրջ: Պարբերաբար խոսում ենք դրանց մասին, մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրենք Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև Սահամանդրության մասով էլ գիտեք ՀՀ դիրքորոշումը»,- ասաց նա:
13:30 - 29 մայիսի, 2025
Լիտվան կշարունակի աջակցել ինչպես ՀՀ-ի հետ երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

Լիտվան կշարունակի աջակցել ինչպես ՀՀ-ի հետ երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 27-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության փոխարտգործնախարար Յուլիուս Պրանևիչյուսին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը և անդրադարձել երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցերի։ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում:  Լիտվայի փոխարտգործնախարարն իր հերթին վերահաստատել է իր երկրի  աջակցության շարունակականությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին: Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:    
19:29 - 27 մայիսի, 2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Մայիսի 22-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: «Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: Վերոնշյալի համատեքստում կողմերն անդրադարձել են երկկողմ հնարավոր փոխգործակցությանը: ԱԽ քարտուղարը և ԱԳ նախարարի տեղակալը նաև մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ»,- ասված է ԱԽ գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
09:30 - 23 մայիսի, 2025
ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն:  Հանդիպման ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը՝ դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:
15:58 - 21 մայիսի, 2025
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա. ԱԽ քարտուղար
 |azatutyun.am|

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա. ԱԽ քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա, Երևանն այդ տերմինն անգամ չի օգտագործում, «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին, ըստ IRNA-ի, հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է տարածաշրջանային կապերը դուրս բերել փակուղուց, խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջան», - նշել է նա: Նա հիշեցրել է Իրանի նախագահի դիրքորոշումը, որ տարածաշրջանային համագործակցությունը չափազանց կարևոր է, և պետք է համատեղ ուժերով շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր։ Բաքուն Հայաստանից ճանապարհ է պահանջում, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին, ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո՝ մերժելով միջանցքային տրամաբանությունը: Հունվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը, ըստ նրա գրասենյակի, խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների և առկա հնարավորությունների մասին: Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ընդգծել պայմանագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու տեսանկյունից: ԱԽ քարտուղարը նաև հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Նրանք գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները:
09:34 - 19 մայիսի, 2025
Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան օրակարգին առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան օրակարգին առնչվող հարցեր

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը:  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է տեղեկատվություն՝ կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով՝ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
17:45 - 13 մայիսի, 2025
Արմեն Գրիգորյանը Կատարում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգություն ֆորումին

Արմեն Գրիգորյանը Կատարում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգություն ֆորումին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 28-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգություն ֆորումին: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:   «Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Խոսել եմ նաև ՀՀ Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։   Անդրադարձել եմ նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը»,- գրել է նա:
14:54 - 28 ապրիլի, 2025
Արմեն Գրիգորյանն ու Ջեֆրի վան Լևենն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին

Արմեն Գրիգորյանն ու Ջեֆրի վան Լևենն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 17-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջեֆրի վան Լևենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և կարևորել պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին։
15:30 - 17 ապրիլի, 2025