Հայ դատի հանձնախումբ

Հայ դատը ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների եւ կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբն է։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք՝ արեւելյան եւ արեւմտյան։ Հայ դատը գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

Արման Թաթոյանը ԱՄՆ-ում տեղի ունեցած բարձրաստիճան համաժողովի ժամանակ ներկայացրել է ադրբեջանական պատերազմական հանցանքների ապացույցները

Արման Թաթոյանը ԱՄՆ-ում տեղի ունեցած բարձրաստիճան համաժողովի ժամանակ ներկայացրել է ադրբեջանական պատերազմական հանցանքների ապացույցները

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021 թ. մայիսի 12-ց մինչև 2022 թ. սեպտեմբերի 15: Մասնավորապես, քարտեզի վրա մանրամասն ցուցադրել է ադրբեջանական տեղակայումները, ինչպես նաև այն, որ 2022 թ. սեպտեմբերի հարձակումները ՀՀ-ի նկատմամբ տեղի են ունեցել նաև 2020 թ. մայիսին ներխուժած վայրերից: Ներկայացրել է նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների ապացույցները: Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ սահմանային խաղաղ բնակիչների կյանքը: Ցուցադրել է նաև ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի ապացույցները. «Պետական հովանավորությամբ այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք և հասնելով ֆաշիզմի: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ, և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր: Ադրբեջանական զինված ծառայողները տեսանկարում ու լուսանկարում են իրենց գործած վայրագությունները և հրապարակում դրանք, որ սեփական հասարակությունում արժանանան գովասանքի, իսկ հայ հասարակությունը ենթարկեն ահաբեկման և պատճառեն հոգեկան տառապանքներ: Այդ վայրագությունները ոչ թե առանձին-առանձին հանցանքներ են, այլ միասնական քաղաքականության հետևանքներ են, միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր»,- նշել է Արման Թաթոյանը: Նա նաև շեշտել է, որ հրեշավոր պատերազմական հանցանքների, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում:
Այսօր 12:08
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևով պահանջվում է ադրբեջանական պատերազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն և ամերիկյան պատժամիջոցներ
 |tert.am|

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևով պահանջվում է ադրբեջանական պատերազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն և ամերիկյան պատժամիջոցներ |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց, պատվիրակության մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ Իր այս մտադրության մասին Սփիերն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է նախորդ շաբաթ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային սեմինարի աշխատանքների շրջանակում՝ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում։ Պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի, բանաձևը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկության փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների և պատմական հուշարձանների ոչնչացումը և համերաշխություն հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը։ Կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը և կոնգրեսական Աննա Էշուն: Շարունակությունը՝ tert.am-ում
12:18 - 27 սեպտեմբերի, 2022
Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը․ Դավիթ Բաբայան

Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Նախարարը ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը, պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, մատնանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի։ «Մենք պետք է շատ ազնիվ և համարձակ լինենք, որպեսզի տեսնենք իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա։ Սակայն պետք է շատ ավելի համարձակ, ազնիվ և համբերատար լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել այդ դժվարությունները»,- ելույթում ընդգծել է Դավիթ Բաբայանը։ Խոսելով պետականաշինության ոլորտում հետագա անելիքների մասին՝ նախարար Բաբայանը նշել է, որ իրավունք չունենք թևաթափ լինել ու մոռանալ մեր պատմությունն ու զոհերին. պետք է ոտքի կանգնենք և շարունակենք պայքարը հանուն մեր անցյալի և ապագայի։ «Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը։ Այս իրավիճակում Արցախի փրկությունը պետք է դառնա Սփյուռքի թիվ մեկ խնդիրը։ Արցախակենտրոնությունը պետք է լինի համայն հայության համար առաջնահերթություն»,-նշել է ԱԳ նախարարը, հավելելով, որ կան Արցախը փրկելու, ժողովրդի ինքնավստահությունը վերականգնելու և արժանապատիվ ապագա ապահովելու բոլոր հնարավորությունները։ Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Հայ Դատի Արևմտյան շրջանի հանձնախմբին, ղեկավար Նորա Հովսեփյանին՝ միջոցառման կազմակերպման համար՝ շեշտելով, որ Հայ Դատը կարևոր դերակատարություն ունի համազգային խնդիրների լուծման գործում։ Համաժողովին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
18:52 - 25 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարը Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում ելույթ է ունեցել Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին

Արցախի ԱԳ նախարարը Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում ելույթ է ունեցել Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին

Ս: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հրավերով՝ պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 17-ին ելույթ է ունեցել Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից կազմակերպված Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին։ Ինչպես  տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, Դավիթ Բաբայանը հիմնականում անդրադարձել է Արցախի ինքնիշխանության ու անվտանգության հարցում սփյուռքի դիվանագիտական աջակցությանը։ Նախարար Բաբայանը ելույթի ընթացքում մեջբերել է նաև փոքր ազգերի անհետացման սպառնալիքի վերաբերյալ նախագահ Վիլսոնի հայտնի մտահոգությունը։ Ըստ աղբյուրի՝ Դավիթ Բաբայանը Վաշինգտոն է հրավիրվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ռազմավարական քննարկումներին՝ դաշնային քաղաքականության սեմինարին մասնակցելու համար, որին մասնակցում են Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամները ԱՄՆ մի շարք նահանգներից։ Երկուշաբթի Բաբայանը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսում, վերլուծական կենտրոններում, համալսարաններում, եկեղեցական ու համայնքային շրջանակներում։ Երկուշաբթի նախատեսված է Բաբայանի ելույթը Կապիտոլիումի բարձունքում՝ Արցախի անկախությանը նվիրված ձեռնարկի շրջանակներում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցաբար։ Նշվում է, որ Դավիթ Բաբայանի հետ Վաշինգտոնում են գտնվում Արցախի Հանրապետության մշակույթի, կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։
17:28 - 18 սեպտեմբերի, 2022
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Նենսի Փելոսիին կոչ է անում դադարեցնել ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին
 |tert.am|

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Նենսի Փելոսիին կոչ է անում դադարեցնել ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին |tert.am|

tert.am: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Արցախում շարունակում է բնիկ հայերի էթնիկ զտումները։ Նենսի Փելոսիի Հայաստան այցին ընդառաջ՝ վերջինիս հղված նամակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն անդրադարձել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը՝ նկատելով որ դրա դադարեցումը,  ինչպես նաև հայ ժողովրդին պաշտպանելն ու խաղաղության խթանումը կուժեղացնի մարդու իրավունքների հանդեպ ամերիկյան հանձնառությունը, որպես արտաքին քաղաքականության առանցքային դրույթ։ Հանդես գալով ամերիկահայ համայնքի և Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կոալիցիոն գործընկերների անունից՝ Համբարյանը Ներկայացուցիչների պալատի խոսնակին հորդորել է ձեռնարկել որոշակի օրենսդրական գործողություններ՝ երաշխավորելու համար, որ 2023թ․ ֆիսկալ տարվա համար նախատեսված ԱՄՆ արտաքին օժանդակության և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» ֆոնդերից Ադրբեջանը չստանա որևէ տեսակի օժանդակություն։ Ավելին, Համբարյանը կոչ է արել վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջները և ԱՄՆ նախագահին օրենսդրորեն զրկել այդ ակտի հոդվածների պահանջները շրջանցելու իրավունքից, ինչպես նաև առհասարակ բացառել Ամերիկյան Կոնգրեսի կողմից հաստատված որևէ ծրագրով Ադրբեջանին օժանդակության տրամադրումը։ Նենսի Փելոսիի Հայաստան այցին ընդառաջ՝ վերջինիս հղված նամակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն անդրադարձել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը՝ նկատելով որ դրա դադարեցումը,  ինչպես նաև հայ ժողովրդին պաշտպանելն ու խաղաղության խթանումը կուժեղացնի մարդու իրավունքների հանդեպ ամերիկյան հանձնառությունը, որպես արտաքին քաղաքականության առանցքային դրույթ։ Շարունակությունը՝ tert.am-ում
15:26 - 16 սեպտեմբերի, 2022
Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել օժանդակությունը Ալիևի ռեժիմին. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել օժանդակությունը Ալիևի ռեժիմին. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ամերիկահայ համայնքի լայն համախմբմամբ, աշխատում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու ուղղությամբ՝ ողջունելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան և Սենատի ութ անդամների կողմից հասցեական դատապարտող հայտարարությունները, Ալիևին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կոչը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի  կողմից Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը: Սեպտեմբերի 13-ին տարածված հայտարարությամբ՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դավիդ Վալադաոն և Ադամ Շիֆը մասնավորապես ընդգծել են․ «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունները Հայաստանի հարավում։ Նախագահ Ալիևը դեռևս շարունակում է նույն մահացու հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ արդարացում փնտրելով 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո իր շարունակական թշնամանքի համար և փորձելով ստիպել Հայաստանին ենթարկվել կապիտուլյացիայի և ընդունել անհիմն տարածքային պահանջներ: Համաշխարհային առաջնորդները չպետք է ձեռքերը ծալած մնան և կեղծ հավասարություն դնեն երկու կողմերի միջև։ Այս հակամարտությունում կա միայն մեկ ագրեսոր, որին պետք է կանգնեցնել։ Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան, և վերջապես Ալիևին, իր ապակայունացնող գործողությունների համար, ենթարկել պատասխանատվության»:  Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահների հայտարարությունից կարճ ժամանակ անց, Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով դադարեցնել ամերիկյան օժանդակությունն Ադրբեջանին ու դատապարտել Ալիևի ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանն այս առիթով նկատել է․ «Մենք շնորհակալ ենք կոնգրեսմեն Շիֆին և Կոնգրեսի հայկական հարցերով խմբին իրենց առաջնորդության համար և երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն համաձայնել են աջակցել այս երկկուսակցական բանաձևին։ Մենք աշխատում ենք, որ այս բանաձևը ժամանակին ընդունվի և, որպես ամենահրատապ օրենսդրական առաջնահերթություն, անհապաղ դադարեցվի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը»: Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահները, համատեղ անդրադառնալով ներկայացված բանաձևին, նշել են․ «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ադրբեջանական այս աղաղակող էսկալացիան ցույց է տալիս, թե որքան համարձակ է դարձել Ալիևի ռեժիմը, երբ նրա չհրահրված ագրեսիան ուղեկցվում է միջազգային հանրության խուլ լռությամբ և կեղծ ու անհասկանալի փաստարկներով՝ Ադրբեջանին քաջալերելով շարունակելու և ընդլայնելու իր հարձակումները: Մենք Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին  կոչ ենք անում միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել օժանդակությունը Ալիևի ռեժիմին։ Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն նրանց տարածքային ամբողջականության, խաղաղության և ազատության իրավունքի»: Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևում մասնավորապես ասվում է․ •   Դատապարտում ենք Ադրբեջանին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա կատարած ռազմական հարձակման համար և անհապաղ ու անվերապահ հրադադարի կոչ անում, •  Կոչ ենք անում նախագահ Բայդենին՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունը՝ համաձայն «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների, և Ալիևի վարչակազմի համար պարզ դարձնել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ գործողությունների։ •  Վերահաստատում ենք Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա վճռական հակազդեցությանն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և միջազգային օրենքների ու նորմերի բացահայտ խախտումների դեմ։ •  Աջակցում ենք ԱՄՆ-ի և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերին` բավարարելու ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամերիկահայ համայնքի մոբիլիզացիայի արդյունքում նախաձեռնել է նաև համագաղութային չորս ուղղություններով արշավ՝ ամերիկյան իշխանություններից պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել ամերիկյան ցանկացած տեսակի օժանդակությունն Ադրբեջանին, օրենսդրորորեն սահմանափակել Բաքվին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և վերականգնել «907-րդ հոդվածի» պահանջների կատարումը։
13:12 - 15 սեպտեմբերի, 2022
Արցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին

 |armenpress.am|

Արցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում են Հայ դատի հանձնախմբից։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարը քաղաքական խորհրդակցություններ կունենա, ներառյալ կոնգրեսական ճեպազրույցները, վերլուծական կենտրոնների կլոր-սեղան քննարկումները, համալսարանական դասախոսություններն ու հասարակական գործիչների հետ հանդիպումները: Նշվում է, որ Արցախի ԱԳ նախարարի այցը համընկնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի հետ, որն անցկացվելու է ԱՄՆ մայրաքաղաքում: Դավիթ Բաբայանն Արցախի անվտանգության և անկախության մասին ելույթ կունենա ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի միջոցառմանը: Դավիթ Բաբայանը նաև որպես հիմնական զեկուցող հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 19-ին: 
12:39 - 02 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումը |armenpress.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված ևս երեք հայամետ լրացում: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Մասնավորապես, ընդունվել է 611-րդ լրացումը, որով կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Լրացման հեղինակը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն է: Բացի այդ, ընդունվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերի ներկայացրած լրացումը, որով կոչ է արվում ԱՄՆ պետդեպարտամենտին ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Սփիերը լրացման մեջ նաև պահանջել է, որպեսզի ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի այն մասին, թե արդյոք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վնասել խաղաղության գործընթացին Արցախում, ինչպես նաև տրվի գնահատական 2020 թվականի նոյեմբերի հրադադարից մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակողական ուժի կիրառման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարման վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատն ընդունել է նաև կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Քրիս Պապասի ու Գուս Բիլիրակիսի լրացումը, որով կոչ է արվում սահմանափակել ամերիկյան ռազմական F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում է ներկայացնել զեկույց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: 121-րդ լրացումը, մասնավորապես, պետդեպարտամենտից և պաշտպանական դեպարտամենտից պահանջում է ներկայացնել զեկույց, որում մանրամասն նկարագրված կլինի թե արդյոք Հայաստանի և Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործված են եղել ամերիկյան արտադրության մասեր: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ:
10:21 - 15 հուլիսի, 2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու մասին լրացումը

 |armenpress.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու մասին լրացումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում է ներկայացնել զեկույց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Լրացման հեղինակները կոնգրեսականներ Թոնի Կարդենասն ու Բրեդ Շերմանն են: 121-րդ լրացումը, մասնավորապես, պետդեպարտամենտից և պաշտպանական դեպարտամենտից պահանջում է ներկայացնել զեկույց, որում մանրամասն նկարագրված կլինի թե արդյոք Հայաստանի և Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործված են եղել ամերիկյան արտադրության սարքավորումներ: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ: Հայամետ մյուս լրացումները, որոնք ներկայացվել են Ազգային անվտանգության հատկացումների ակտին, քննարկման կդրվեն հուլիսի 14-ին:  
11:21 - 14 հուլիսի, 2022
Ջեքի Սփիերը Պետդեպից պահանջում է ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառները
 |armenpress.am|

Ջեքի Սփիերը Պետդեպից պահանջում է ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառները |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը լրացում է ներկայացրել 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտին ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: Սփիերը նաև պահանջել է, որպեսզի ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի այն մասին, թե արդյոք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վնասել խաղաղության գործընթացին Արցախում: Վերոնշյալ 992-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ֆրանկ Փալոնը ու Ադամ Շիֆը: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնել են, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ ավելացնելու 992-րդ լրացման աջակիցների թիվը: Հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականին կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին: Ուշագրավ է, որ Բայդենը դեռևս նախագահի թեկնածու լինելու ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքը Ադրբեջան»: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021 թվականին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունի և բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը:
14:02 - 06 հուլիսի, 2022
Ադամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրել

 |armenpress.am|

Ադամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: 698-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մեկ տասնյակ կոնգրեսականներ: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնել են, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ ավելացնելու 698-րդ լրացման աջակիցների թիվը: Հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
10:55 - 06 հուլիսի, 2022
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից

 |armenpress.am|

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին  փաստահավաք առաքելությունից: Այս մասին տեղեկացրին  ANCA-ից: «Արցախում պատերազմի ժամանակ ավերված բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ մնացել են ավերակների տակ, անհամար տներ՝  անբնակելի, բնիկ հողերի առնվազն 70%-ը կորցնելուց բացի արցախահայությունն այժմ ապրում է ականներով և հատկապես չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում երեխաների և ընտանիքների կյանքի համար»,-նշել է նա:  Երիմյանը ևս մեկ անգամ հիշեցրել և ընդգծել է այն կոչերը, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը պետք է դադարեցվի, իսկ Արցախին շտապ անհրաժեշտ 50 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել։ Նա նկատել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բռնության ենթարկել հայ ռազմագերիներին՝  ի հակառակ  հրադադարի պայմանագրի և միջազգային իրավունքով Բաքվի ստանձնած պարտավորությունների։ «Հայ դատի հանձնախմբի Արցախ կատարած մեր վերջին այցի ժամանակ հարցազրույց վերցրեցինք 80-ամյա կնոջից,ով  գերի էր ընկել իր գյուղի տանը, ականատես էր եղել ամուսնու ծեծին և ինքն էլ խոշտանգումների ենթարկվել»,-ասել է նա: ANCA –ն Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել է Արցախի աշխարհաքաղաքական մարտահրավերները, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանից նոր մանրամասներ իմացել 2020 թվականի պատերազմի ժամանակ իրենց պապենական տներից հեռացված 100,000 հայ փախստականների վիճակի մասին։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է  Արցախի բնակչության առջև ծառացած ջրի ու գազի մարտահրավերները։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպել են նաև The HALO Trust-ի ներկայացուցիչների հետ, որոնց ականազերծման ջանքերը ավելի քան երկու տասնամյակ Արցախում փրկել են անթիվ կյանքեր:
15:58 - 02 հուլիսի, 2022
ԵՄ առաջնորդը միջնորդում է խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ Հայ Դատի գրասենյակ

ԵՄ առաջնորդը միջնորդում է խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ Հայ Դատի գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը տարածել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելում մայիսի 22-ին Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո արած հայտարարության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և ԵՄ երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը, ներկայացնելով ԵՄ հայազգի քաղաքացիների զգալի մասը, իրենց խոր դժգոհությունն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։ Խաղաղությանն ուղղված միջնորդությունն անհրաժեշտ է և ողջունելի։ Այնուամենայնիվ, էական է ապահովել, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, այլ ոչ թե անկյուն   մղելով երկու ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, արատավոր ագրեսիայի զոհ դարձած կողմին։ Ի դեպ, Թուրքիան ջիհադիստ վարձկաններ էր տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Անընդունելի է, որ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները։ Ցավոք, նախագահ Միշելի վերջին հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման կարևոր հարցերում հաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը։   Շեղվելով ԵՄ-ի տասնամյակների մոտեցումներից, ինչպես նաև համապատասխան միջազգային բոլոր փաստաթղթերից՝ Շառլ Միշելը օգտագործում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը որոշակի տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Այսպիսով, Եվրոպական խորհրդի նախագահը կրկնում է Ադրբեջանի նախագահի տեսակետը՝ ակնարկելով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է։  2022 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ բանաձև՝ արձանագրելով, որ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է համակարգված և պետական մակարդակով հովանովորվող հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Միայն «Ղարաբաղ» տերմինի օգտագործումն ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակվող էթնիկ զտումների և իր էությամբ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սույնով պարոն Շառլ Միշելին հիշեցնում ենք, որ, իբրև Եվրոպական խորհրդի նախագահ, նրա միջնորդությունը պետք է հիմնվի հետևյալ փաստերի և հանգամանքների վրա. ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը։ Բաքվի ցանկացած անմիջական վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիորեն նշանակում է դրա հազարամյա բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ​​կամքի ժողովրդավարական արտահայտմամբ, առաջնային է բնակչության երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովման և հայրենիքում ապրելու իրավունքի երաշխավորման համար։ Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նոր հակամարտության համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարավոր ռիսկ պետք է բացառվի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը  չեն կարող կատարվել ուժի կիրառման հետևանքով և չպետք է իրականացվեն հապճեպ՝ առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայատյացության պետական ​​քաղաքականության բոլոր դրսևորումները։ Հետևելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձևերին՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը։
16:24 - 26 մայիսի, 2022
Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին |civilnet.am|

Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին |civilnet.am|

civilnet.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանձնախումբը նշում է, որ դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային դիրքերի հետագա բարդացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի ձերբակալությանը, դաժան վերաբերմունքին և սպանությանը ողջամտորեն արձագանքելու անկարողությունը»։ «Հայ դատը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ յուրաքանչյուր դեսպան հաջողի»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը: Նրա խոսքով՝ Լին Թրեյսին լռել է ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև դրանից հետո, մասնավորապես, տեղահանված արցախահայերի խնդիրների և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների հարցերում։ «ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության աշխատակիցները, ինչպիսիք են դեսպան Թրեյսին, սովորաբար ծառայում են մոտավորապես երեք տարի: Քանի որ նրա Հայաստանում գտնվելն արդեն գերազանցել է այդ ժամանակահատվածը, կոչ ենք անում Բայդենի վարչակազմին ամուր հիմքի վրա վերականգնել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ նշանակելով նոր դեսպան Երևանում: ANCA-ն ակնկալում է սերտ համագործակցություն ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հետ՝ ապահովելու համար ԱՄՆ-ի արժեքներին հավատարիմ, արհեստավարժ թեկնածուի հաստատումը»,- ասված է Հանձնախմբի հայտարարությունում։
12:10 - 19 մայիսի, 2022
Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում կոնգրեսականների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ամերիկահայ համայնքի մասնակցությամբ անցկացվել է միջոցառում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միջոցառմանը ներկա Կոնգրեսի անդամները, մարդու իրավունքների, կրոնական և էթնիկ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հարգել են 1915-1923 թթ Թուրքիայում հայերի, հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառման հատուկ հյուրերից են եղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր գրող Փիթեր Բալաքյանը, ԱՄՆ Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի նախագահ Նադին Մաենզան և այլք: «Մենք հավաքվել ենք այստեղ՝ հիշելու պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, դա իսկապես այն հնարավորությունն է՝ ասելու «այլևս երբեք»…», - ասել է սենատոր Վան Հոլենը՝ ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման գործում: Կոնգրեսական Ջոն Սարբանեսն էլ շեշտել է. «Այժմ բոլորիս պարտականությունն է ապահովել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունը լինի այնքան խորը, լայն և ազդեցիկ, որքան հնարավոր է»: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Ոգեկոչման հանդիսավոր արարողությունը հովանավորվել է ամերիկահայ կազմակերպությունների և Հայաստանի դեսպանության կողմից՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի հետ համագործակցությամբ։
11:22 - 28 ապրիլի, 2022